«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

Տնտեսություն

Հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը: Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։

 

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։ Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր, պետք է կարգավորվի նմանատիպ ձևով: 

 

 Օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում ԿԲ խորհուրդը կընդունի օրենքը կարգավորող հիմնական ենթաօրենսդրական ակտերը, ներառյալ՝ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց գրանցման և լիցենզավորման, կրիպտոակտիվների առաջարկը կարգավորող նորմատիվ իրավական ակտերը։ Այն անձինք, ովքեր «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ արդեն իսկ կրիպտոակտիվներով ծառայություններ են մատուցում ՀՀ տարածքում, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց լիցենզավորումը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պետք է գրանցվեն և լիցենզավորվեն ԿԲ կողմից` որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ։ Այլ անձինք կարող են ՀՀ տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել միայն ԿԲ կողմից գրանցման և լիցենզավորման (թույլտվության ստացման) դեպքում։

 

Մինչև կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելը՝ ՀՀ տարածքում հրապարակային առաջարկով վաճառված կրիպտոակտիվների թողարկողները կամ տեղաբաշխողները կրիպտոակտիվների առաջարկի փաստաթղթի ձևն ու բովանդակությունը կարգավորող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պետք է կազմեն, հրապարակեն և ԿԲ ներկայացնեն առաջարկի փաստաթուղթ, եթե «Կրիպտոակտիվների մասին» օրենքով բացառություններ սահմանված չեն։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան