Մի հրելն ի՞նչ է, որ չմարսեն. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հուլիսի 8-ը հաստատ երկար կհիշվի խորհրդարանական «շոու»-ի պատմության մեջ։ Ո՛չ, ոչ թե օրենսդրական հերթական գլուխգործոցի պատճառով, այլ թռչող շշերի նոր՝ մարտական կիրառման շնորհիվ։ Այո՛, ճիշտ կարդացիք։ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, որտեղ պետք է օրենքներ մշակվեն, հերթական ծեծկռտուքն էր, որի ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ կիրառել է … շիշ։ Սակայն, ընդդիմադիրների ուղղությամբ նետված շիշը, քաղաքական բումերանգի պես վերջում դիպավ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանին։ Ինչպես ասում են՝ «պատերազմը սկսեց, բայց սեփական զոհ ունեցավ»։ Ավելի ուշ Արթուր Հովհաննիսյանը ներողություն է խնդրել հանրությունից՝ «այդ ամենի» համար, միայն թե անհասկանալի է՝ ներողություն էր խնդրում շիշը կռվի ժամանակ իբրեւ սառը զենք կիրառմա՞ն, թե այդքան վատ նշանառության համար: Մի խոսքով, ԱԺ դահլիճում օր օրի ամեն ինչ կա՝ բացի օրինավոր օրենսդրական մթնոլորտից։ Իսկ շիշն այս գումարման խորհրդարանի քաղաքական բանավեճի խորհրդանիշն է վաղուց, որին արդեն հանգիստ կարելի է թռչող կենդանիների շարքում դասել:

Այս համատեքստում ոչ պակաս ուշագրավ է ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՊԱՐՍԻԼՅԱՆԻ մեկնաբանությունը: Երբ մեկ այլ ծեծկռտուքի ժամանակ շիշ էր նետում ՔՊ-ի ուղղությամբ, այդ խմբակցությունից հեռացած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, Պարսիլյանը լրագրողների հետ զրույցում վրդովված ասել է. «Ազգային ժողովում շիշ շպրտողն իր պատգամավորական արժանապտվության վրա է առաջինը շիշ շպրտում»: Իսկ ի՞նչ տեսանք երեկ, այո՛, գուշակեցիք, հենց Պարսիլյանն էր շիշն առած նետում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի եւ այլ ընդդիմադիր պատգամավորների ուղղությամբ: Եվ ի՞նչ պիտի մտածի քաղաքացին, ով լսել էր Պարսիլյանի խրատը «շիշ շպրտողների» վերաբերյալ։ Ստացվում է՝ երբ շիշը նետվում է ՔՊ-ից հեռացածների կողմից, այն հարված է պատգամավորական արժանապատվությանը, իսկ երբ նույնն անում է ՔՊ-ական պատգամավորը, այդ թվում՝ ինքը, դա արժանապատիվ քա՞յլ է: Ո՞վ է որոշում՝ երբ է շշի կիրառումն անարգանք խորհրդարանի հանդեպ, եւ երբ՝ արդարության գործիք։ Չէ՞ որ իր իսկ խոսքերի տրամաբանությամբ՝ հիմա Պարսիլյանն առաջինը հենց իր արժանապատվության վրա է շիշ նետել։ Իսկ գուցե նա պարզապես մոռացե՞լ է իր նախորդ հայտարարությունը։ Թե՞ իր համար ուրիշ կանոններ են գործում՝ իբրեւ «վերին արտի ցորեն»: Բայց այս ամենի մեջ մի հատկանշական դրվագ էլ կա, համաձայնեք, որ եթե չլիներ այս միջադեպը, շատերը չէին էլ իմանա՝ ո՞վ է ընդհանրապես Տիգրան Պարսիլյանը:

Որքան զարմանալի, նույնքան էլ զարհուրելի է նույն ծեծկռտուքի ժամանակ ԱԺ փոխնախագահ ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻ պահվածքը: Իրեն «ռազբոռկի մաչո» երեւակայած սույն երիտասարդն այնքան էր տաքացել իրավիճակով, որ Ազգային ժողովի միջանցքում հրել է ընդդիմադիր պատգամավորի՝ 7 ամսական հղի օգնականին եւ ագրեսիվ կերպով նետվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի վրա։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ այս պատգամավորի հետ նախկին իշխանությունների ժամանակ: Հիմա կանանց իրավունքների պաշտպան ներկայացող ՀԿ-ները շորերը ճղել էին, այդ պատգամավորին էլ անարգանքի սյունին գամել, առնվազն կպահանջեին մանդատը վայր դնել: Բայց սա նիկոլական Հայաստանն է, որտեղ 3 տարի առաջ Սոնա Մնացականյանն ու իր չծնված բալիկը սպանվեցին նիկոլական շարասյան անիվների տակ: Մի հրելն ի՞նչ է, որ չմարսեն:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում