Փեզեշքիան մտադիր է Իրանին դուրս բերել հետպատերազմյան ճնշված վիճակից. Իրանի նախագահի այցը Ստեփանակերտ Իրանում «ծափերով» չեն ընդունել

Հանդիպում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը գրավյալ Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներհայաստանյան շրջանակներում լայն քննադատության է արժանացել, ինչպե՞ս են գնահատում Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ Իրանում հարցին պատասխանում էԹեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը.

- Նախագահ Փեզեշքիանի այցը բռնագրավված Արցախ ոչ միայն քննադատության է արժանացել հայկական այլ նաև իրանական կողմի մոտ, նամանավանդ, որ Իսրայել-Իրան 12-օրյա պատերազմի ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանի օդային տարածքից հետախուզական և հարվածող ԱԹՍ-ներ են ներխուժել Իրան: Ինչի մնասին նույնինքն Փեզեշքիանը ևս արտահայտվել է սրանից 10 օր առաջ:
Այնուամենայնիվ, իմ կարծիքով Փեզեշքիանն այս պահին ավելի շուտ մտադիր է հնարավորինս Իրանին դուրս բերել հետպատերազմյան ճնշված վիճակից և որոշակիորեն աշխուժություն դրսևորել միջազգային և տարածաշրջանային քաղաքական ասպարեզում:

- Ինչո՞ւ էր հենց Ստեփանակերտում կազմակերպվել այդ գագաթնաժողովը:

- Ոչ մեկի հատկապես Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի համար գաղտնիք չէ, որ Արցախը և Ստեփանակերտը հայկական տարածքներ են, որոնք այսօր հայաթափված են, ուստի նման քայլով Ալիևը փորձում է Ադրբեջանի կեղծ պատմությունը որպես «իրականություն» մատուցել ինքն իրեն ու իր հարևան երկրներին: Պատմության կեղծումը թյուրքական հին ձեռագիր է և դրանում բացառություն չի կազմում նաև Ալիևի հայատյաց ու բռնատիրական իշխանությունը:

-  «QudsOnline»-ը իր հոդվածն ԻԻՀ նախագահի այցի մասին եզրափակում է հետեւյալ տողերով. «Մտահոգիչ է այն փաստը, որ վերջին տարիներին Ադրբեջանի Հանրապետությունը Իրանի սահմանների մոտ վերածվել է սիոնիստական ռեժիմի անվտանգության եւ օպերատիվ գործողությունների հենակետի»: Ի՞նչ էր ուզում ասել այդ ամենով Ադրբեջանի ղեկավարը։

- Ինչպես նշեցի առաջին հարցի պատասխանում, իրանական շատ փորձագետներ և ԶԼՄ-ներ, որոնց թվում նաև «Ջոմհուրի Էսլամի» օրաթերթը (ի դեպ այս թերթի առաջին տնօրենն ու խմբագիրը եղել է Իրանի ներկա հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին), Փեզեշքիանի այցի օրերին, իր խմնբագրական հոդվածով կասկածյալի աթոռին է գամում  և՛ Բաքվին, և՛ Ալիևին՝ Իրանի նախկին նախագահ Ռայիսի մահվան հարցում և սպառնացել է, որ եթե փաստվի, որ Բաքուն գործակցել է Թել-Ավիվի հետ՝ Իրանի դեմ պատերազմի ժամանակ, այդ դեպքում «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատժվեն Իսրայելի կողքին կանգնելու համար»:

- Տնտեսական համագործակցության կազմակերպության բոլոր անդամ պետությունները, այդ թվում՝ Իրանը, նաև Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ են, և նրանցից յուրաքանչյուրը իր աջակցությունն է հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի՝ իրենց հողերը վերադառնալու իրավունքին»՝ հայտնի բանաձևին, սա ինչպես եք գնահատում։

- Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական երկրների լիգայի ժողովը նաև այն հարթակներից է, որ Ալիևը կրկին փորձել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտից դիվիդենտներ շահել: Այս հարցմանը Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տվել է հստակ պարզաբանում, ըստ որի՝ Իրանը դեմ է տարածաշրջանի երկրների միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության հետ: Այնպես, որ իրանական կողմի տված համաձայնությունն այդ բանաձևին ու նաև Փեզեշքիանի այցը Բռնագրավված Ստեփանակերտ չեն նշանակում, որ Իրանը փոխում է իր սկզբունքային դիրքորոշումը ՀՀ սահմանների անխախտելիության և մասնակից բոլոր երկրները ունեն իրենց առանձին կեցվածքը և այստեղ շատ կարևոր դեր է խաղում ՀՀ ԱԳՆ-ի լուսաբանական աշխատանքն յուրաքանչյուր երկրի հետ: Եվ Ալիևի մերթ ընդ մերթ դրսևորվող ագրեսիվ քաղաքականությունը որևէ կապ չունի դավանանքային կամ կրոնական հարցերի հետ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում