«Փաստ». Քաղաքական ուժերի դիրքերը` հակաեկեղեցական արշավի ժամանակ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ առաքելական եկեղեցու դեմ նիկոլ Փաշինյանի հայտարարած պատերազմը շարունակվում է նոր «երանգներով»: Ակնհայտ է, որ նա ոչ մի «կարմիր գիծ» չունի և ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնելու: Օրերս նա հայտարարել էր, թե Սուրբ Էջմիածինը՝ Մայր Աթոռն, իր համար «Վաղարշապատ խոշորացված համայնք է», որտեղ իրավապահները հանգիստ կարող են գործողություններ անել: Ավելին, հուլիսի 8-ին հերթական գրառումն էր արել. «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից եւ պետք է ազատագրվի։ Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»: Դա շատերի կողմից ընկալվեց միանգամայն համարժեք, այսինքն՝ որպես Մայր Աթոռի վրա հարձակվելու, ուժայիններով Մայր Աթոռը գրոհելու ուղիղ հրահանգ:

Կոնկրետ Նիկոլ Փաշինյանի առումով ամեն ինչ պարզ է, ինչպես պարզ է այն, թե նա ինչ է անում և ինչ նպատակներով: Բայց այլ բան է հետաքրքիր: Հայ առաքելական եկեղեցու վրա իշխանությունն զբաղեցնողի կողմից այս հարձակումների առնչությամբ, կարծում ենք, հասարակական և քաղաքական ուժերը կարելի է բաժանել 3 խմբի:
Առաջին խմբում այն գործիչներն ու շրջանակներն են, որոնք ի սկզբանե, այսինքն՝ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի դեմ հարձակումների առաջին իսկ պահից կանգնած են Եկեղեցու կողքին: Այս շարքում կարելի է նշել, օրինակ՝ «ՀայաՔվե» միավորմանը, որի ներկայացուցիչները Մայր Աթոռում կամովին հերթապահություն են սահմանել: «ՀայաՔվեի» ներկայացուցիչները նախօրեին նաև ՀՀ գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա իրականացրեցին և հանցագործության մասին ծավալուն հաղորդում հանձնեցին դատախազությանը` կապված Եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ: «ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ, դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ Եկեղեցին ոչ թե Եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն»,– ասում է «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։

Բնականաբար, այս «խմբում» պետք է նշել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին, մի շարք այլ ուժերի ու անհատների: Կարևորը այս պարագայում այն է, որ այդ ուժերը, շրջանակները և անհատները, բարեբախտաբար, մեծամասնություն են կազմում:

Երկրորդ խումբն անմիջականորեն Փաշինյանն ու ՔՊ-ն են՝ գումարած իրենց սատելիտները: Այսինքն, այն ուժերն ու շրջանակները, որոնք ուղղակիորեն մասնակից են, ներգրավված են Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմին: Հատկանշական է, որ այդ «սև գործի» մեջ ՔՊ-ի սատելիտների շարքում շատ ակտիվ, նաև ագրեսիվ են, այսպես կոչված, «արևմտամետ» դիրքավորման անձինք և կուսակցությունները:

Եվ, վերջապես, երրորդ խմբում այն շրջանակներն ու անձինք են, որոնք այս ամենի վերաբերյալ համառ լռություն են պահպանում, ոչ մի կարծիք չեն արտահայտում, ոչինչ չեն անում, որևէ կերպ չեն դրսևորվում: Ու սա առավել անհասկանալի է: Ի վերջո, հասարակական, քաղաքական, ազգային նշանակության որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, կատարվում է հարձակում ազգային, ավանդական արժեքների վրա, ինչպե՞ս կարելի է չունենալ տեսակետ: Լռությունն, ի վերջո, կարելի է ընկալել որպես համաձայնություն Փաշինյանի հակաեկեղեցական արշավի հետ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում