«Հրապարակ». Մեղադրանք` 5 տարի առաջ մեռած մարդու հերքված ցուցմունքով
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 10 օր առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց Սերժ Սարգսյանի նկատմամբ հերթական քրեական վարույթն ավարտելու եւ դատարան ուղարկելու մասին, որով նա մեղադրվում է «առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու» համար։ Ողջ մեղադրանքը կառուցված է «Ս. Ս.-ի վստահված անձ Մ. Բ.-ի» վրա։ Մենք պարզեցինք, որ Մ․ Բ․-ն Միխայիլ Բաղդասարովն է, որը մահացել է 2020 թ․օգոստոսի 21-ին։
Կարող է տարօրինակ թվալ, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն մարդու մահվանից 5 տարի անց քրեական վարույթ ավարտել՝ մեղադրանքը կառուցելով բացառապես մահացած մարդու գործողությունների եւ ցուցմունքի վրա, բայց դա այս գործի ամբողջ զավեշտը չէ։ Պարզվում է՝ 2018-ի իշխանափոխությունից հետո, երբ Փաշինյանի իշխանությունը տենդագին ապացույցներ էր փնտրում նախկին նախագահներին դատելու համար, դուրս են եկել Միկա Բաղդասարովի վրա։ Բաղդասարովը սկզբում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ, բայց նախկին նախագահի հետ առերեսման ժամանակ հայտարարել է, որ ինքը հայերենից կաղում է, իսկ հարցաքննության ժամանակ իրեն թարգմանիչ չեն տրամադրել, ուստի չի հասկացել, թե քննիչներն ինչ են հարցնում, եւ սխալ պատասխաններ է տվել։
Դրանից հետո, մինչեւ իր մահը Բաղդասարովը չի փոխել այդ վերջին ցուցմունքը, եւ դա է եղել պատճառը, որ գործը չեն կարողացել այն ժամանակ դատարան ուղարկել։ Իսկ հիմա եկել է շոուներ անելու եւ մահացած մարդու մի եզակի ցուցմունքը շահարկելու ժամանակը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

