«Փաստ». Իշխանության վախերը սկսել են վերածվել ռեպրեսիաների
Մամուլի տեսություն«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանության ներսում աճող վախերն ու անվստահությունը սկսել են վերածվել քաղաքական հետապնդումների նոր ալիքի։ Նիկոլ Փաշինյանը, զգալով, որ օրեցօր կորցնում է վերահսկողությունը, անցել է «հին, բարի» մեթոդներին՝ ճնշումներ, քրեական գործեր, խուզարկություններ և այլն։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Փաշինյանը օրերս փակ քննարկման ժամանակ հանձնարարել է իրավապահներին՝ ակտիվացնել իր իշխանության դեմ հանդես եկող շրջանակների նկատմամբ վարվող ռեպրեսիաները և նոր գործեր հարուցել՝ հատկապես շեշտելով պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանին և «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։
Երբ պետական ինստիտուտներն իրենց հիմնական գործառույթները թողած՝ քաղաքական իշխանության համար դառնում են վախեցնելու միջոց, իսկ արդարադատությունը՝ հաշվեհարդարի գործիք, ստացվում է, որ գործ ունենք ոչ թե իշխանության, այլ պետությունը ռեպրեսիվ մեքենայի վերածած խմբավորման հետ։ Բայց պատմությունն արդեն ցույց է տվել՝ այսպես երկար շարունակվել չի կարող։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

