Ով մերժում է Կաթողիկոսի անունը՝ մերժում է իր մկրտությունը. Տեր Արարատ

Թեմա
«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ավանդության համաձայն՝ հոգևորականը ձեռնադրության պահին ստանում է նոր անուն։ Սա ոչ միայն ծիսակարգ է, այլև խորհրդանշական և աստվածաբանական իմաստ ու կարևորություն ունեցող արարողություն։ Այն խորհրդանշում է հոգևոր վերածնունդ և անձի ամբողջական նվիրում Աստծուն ու Եկեղեցուն, աշխարհիկ կյանքից անցում հոգևոր կյանքին և սպասավորությանը։
Անվանակոչման այս ավանդույթը գալիս է դեռևս Քրիստոսի օրերից։ Սիմոնը դարձավ Պետրոս՝ (Մատթ․ ԺԶ․ 18), իսկ Սողոսը՝ Պողոս (Գործք ԺԳ․ 9)։ Այս անվանակոչումները նշանավորեցին նոր առաքելություն ու հոգևոր կյանքի նոր ուղի։ Հայ Եկեղեցին հավատարիմ մնաց այս ավանդույթին։ Ամենայն Հայոց կաթողիկոսները հիշատակվում են իրենց հոգևոր անուններով, որոնք նրանց աստվածային կոչման ու հոգևոր իշխանության խորհրդանիշն են։ Այս մասին է վկայում նաև Գևորգ Զ․ Չորեքչյան հայրապետը, երբ նշում է. «Ամենայն Հայոց Հայրապետը անձ չէ, այլ՝ հայրապետական գաղափարի մարմնացում»։
 
Այս իմաստով՝ հոգևորականին աշխարհիկ անունով դիմելը՝ հատկապես դիտավորությամբ և հրապարակայնորեն, ոչ միայն անձնական վիրավորանք է, այլև ոտնձգություն է Եկեղեցու սրբազան կարգի դեմ։ Ցավոք, վերջին ամիսներին նկատվում է չափազանց վտանգավոր և չար միտում․ պետական պաշտոն զբաղեցնող և քաղաքական որոշ «գործիչներ»՝ իրենց ելույթներում, հրապարակային խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ոչ թե նրա հոգևոր, այլ աշխարհիկ անվամբ։
 
Նման քայլերը, առերևույթ քաղաքական հռետորաբանության բաղադրիչներ լինելով, իրականում հարված են հայ հոգևոր ինքնությանը, մեր բազմադարյա ազգային Եկեղեցուն։ Հայոց հայրապետը ոչ թե վարչական կամ խորհրդանշական անձ է, այլ՝ Աստծուց ընտրված և օծված հոգևոր առաջնորդ։ Ուստի նրա անձի կամ հեղինակության հանդեպ դրսևորված ցանկացած անհարգալից վերաբերմունք ընկալվում է որպես անարգանք ոչ միայն Կաթողիկոսի, ամբողջ Եկեղեցու, հայ ազգի, այլ նաև Աստծու նկատմամբ։ Նման պարագայում Աստվածաշունչը խստորեն դատապարտում է օծյալ հոգևորականի նկատմամբ դիտավորյալ և միտումնավոր որևէ խոսք ու արարք․ «Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով կգործի առանց լսելու քո Տեր Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի» (Բ․ Օրենք․ ԺԷ․ 12)։
 
Թեև այսօր իրավական առումով նման խոսքի համար սահմանված չէ պատժամիջոց, սակայն հոգևոր ու բարոյական տեսանկյունից՝ նման գործողությունները պարսավելի են և բացահայտում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված քողարկյալ գործողությունների իրական՝ մութ նպատակը։ Հասարակության արձագանքը՝ սոցիալական ցանցերում, մամուլում, եկեղեցական համայնքներում, հստակ վկայում է, որ հավատավոր հայորդիների ընկալմամբ՝ սա սադրիչ վարքագիծ է, նաև՝ անընդունելի և խիստ դատապարտելի արարք։ Ողջախոհ քննադատությունը և ազատ արտահայտվելու իրավունքը, իհարկե, ժողովրդավարության անբաժանելի մասն են, սակայն նշյալ իրավունքը չպետք է վերածվի հոգևոր արժեքների ոչնչացման կամ ազգային կրոնական արժանապատվության ոտնահարման զենքի։
 
Եվ ի գիտություն որոշ նորաթուխ և այդպես էլ չկայացած «գործիչների»՝ որքան էլ փորձեք Հայոց հայրապետի անձն ու հեղինակությունը նսեմացնել՝ նրան աշխարհիկ անունով դիմելով, չեք հաջողելու, քանզի ձեռնադրությամբ նրան տրված անունը, ինչպես և աստվածընկալ օծումը, չեք կարող խլել․․․ Հոգևոր անունը ոչ միայն նրա ինքնության, այլ նաև կոչման խորհրդանիշն է։
Ուստի երջանկացեք միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հոգևոր անունը խեղելու տկար և փոքրոգի փորձերով, քանի որ Հայոց Հայրն իր անունն ու սուրբ օծումը և հոգևոր իշխանությունը ստացել է ի հավիտյանս․ «Կաթողիկոսն դէտ եւ գլուխ եւ աւրէնսդիր լիցի ժողովրդեանն, զի ըստ բերանոյ նոցա վճարեսցի ամենայն ինչ, որպէս Մովսէսին եւ Ահարոնին էր» (Կանոնք առաքելական, կանոն Զ․)։
 
Հ․Գ․ - Նշենք՝ որևէ հոգևորականի, առավել ևս Հայոց Հայրապետին դիտավորությամբ աշխարհական անունով դիմելը նշանակում է նրա եկեղեցական գործունեության՝ խորհրդակատարությունների և օրհնության կարգերի ինքնաբերաբար մերժում։ Այս դեպքում՝ նշանակում է մերժել 2001, 2008, 2015 և 2024 թվականների Մեռոնօրհնությունները։ Այսինքն՝ այս տարիներին կատարված բոլոր մկրտությունների, ձեռնադրությունների, եկեղեցիների և խաչերի օծումների մերժում, ինչն ինքնին մեծ մեղք է, ուստի ենթակա նաև հոգևոր պատժի․ «Եթե մահանա աշխարհական մեկը, որին պէս-պէս սխալների համար բանադրել է եպիսկոպոսը, թող նրան չթաղի քահանան, ոչ իսկ մկրտի [նրա] երեխային» (Կանոնք Սիոնի Հայոց կաթողիկոսի, կանոն ԺԹ․)։
Հ․Գ․ 1 - Ձեր մասին չեք մտածում, գոնե ձեր երեխաների մասին մտածեք», - գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանը:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում