«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արամ Զավենիչը տեղյա՞կ է, որ իր կուսակիցն իր ընտանեկան ողբերգությունը ներկայացնում է կեղծիքով

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթն այդպես էլ չհաղթահարեց դեղին մամուլից անցում կատարելն ավելի լուրջ հարթակի։

Այսպես՝ նրանք հարցազրույցներ են կազմակերպում այնպիսի անձանց հետ, ովքեր, անաչառ եւ օբյեկտիվ խոսքը թողած, տարածում են միայն բամբասանք, չարախոսություն, վիրավորանք ու զրպարտանք։ Հարկ չենք համարում ամենքին անդրադարձ կատարել, բայց երեկվա եթերը իսկական խայտառակություների մեջ ամենից աննախադեպն էր։

Նրանք եթեր են հրավիրում «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ: Այս կինը՝ զինված ստերի մեծ պաշարով, հանուն զրպարտանքի նաեւ ստեց այն հանգամանքը, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին Հայոց նորընտիր Հայրապետն իմացել է 4 ժամ առաջ։ Բացի նրանից, որ վկայող բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ Հայոց նորընտիր կաթողիկոսն իր անդրանիկ ելույթի ժամանակ մի փոքրիկ թղթով ծանուցվում է ահասարսուռ ոճրագործության մասին եւ անակնկալի գալով, վշտացած հայցքով հայտնում է ներկաներին, ոչ մի տրամաբանություն չկա պատկերացնելու, թե ինչպես կարող էր ընտրության ժամանակ նման լուրի մասին տեղեկանալ Հայոց Հայրապետը, դա պարզապես ֆիզիկապես անիրագործելի էր։

Ցավոք, այս տիկնոջ ելույթներով նաեւ կիսվում են «Հանրապետություն» կուսակցության պաշտոնական էջով։ Արդյոք հիմնազուրկ այս «բացահայտումը» կիսում է ինքը՝ կուսակցության նախագահ Արամ Զավենիչը, թե անգամ չի էլ հասցրել դիտել իր ըտանեկան ողբերգության շարահույսված այս կեղծիքը։ Ամեն դեպքում, մեզ մնում է արձանագրել, որ «Հայկական ժամանակ»-ը բամբասող թերթից վերածվում է չարալեզու պարբերականի։

Ի պատասխան տիկին Խաչատրյանի՝ նշենք նաեւ, որ՝ այո, եկեղեցին ունի «բիզնես»․ դրանք են մի քանի բարեգործական ճաշարանները, որտեղ ամեն օր սնվում են հարյուրավոր անտուն եւ անօթեւան տարեցներ ու խնամքի կարոտ հայորդիներ, «Քյուրքչյան» եւ «Նագաշյան» մանուկների խնամքի կենտրոնները, որտեղ խնամք է տարվում սոցիալապես անապահով եւ ծնողազուրկ երեխաների, Հայորդյաց տները, որտեղ տասնամյակներ շարունակ ազգային եւ քրիստոնեական ոգով կրթվում, դաստիարակվում եւ արհեստների են տիրապետում հազարավոր երեխաներ, սոցիալական ու կրթադաստիարակչական բազմաթիվ իրագործված ծրագրերը, վերջին տասնամյակներում կառուցված եւ վերանորոգված հարյուրավոր եկեղեցիներ եւ այլն։

Ինչ վերաբերում է Վեհափառ Հայրապետի մուտքի իբր արգելքին, ապա իմացեք, որ այդպիսի երկիր կա, եւ դա ցեղասպան Թուրքիան է, իսկ 2017 թվականի հոկտեմբերի 17-ին կաթողիկոսը 5-օրյա այցով մեկնել է Բեռլին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան