«Հրապարակ». Գլխավոր դատախազը, առանց դեմքի միմիկան փոխելու, հետևում էր իրավական աբսուրդին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սրբազանի «հեղաշրջման» գործով պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի տանելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ մի ուշագրավ դրվագ եղավ, որը վկայեց, որ գլխավոր դատախազն ընդամենը Փաշինյանի հանձնարարականն է կատարել` թքած ունենալով օրինականության անգամ ձևական ընթացակարգերի վրա։

Երբ խորհրդարանում 2 օր անընդմեջ քննարկվում էր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը, դրան պետք է հաջորդեր կալանքի տանելու միջնորդությունը: Բայց ՔՊ-ականները նիստերի դահլիճում` գլխավոր դատախազի ներկայությամբ որոշեցին, որ պետք է քվեարկություն անցկացնեն ոչ միայն քննարկված, այսինքն՝ անձեռնմխելիությունից զրկելու հարցով, այլև՝ դեռ չքննարկված՝ կալանքի հարցով։ Այդ մասին հայտարարվեց ամբիոնից, գլխավոր դատախազն էլ, առանց դեմքի միմիկան փոխելու, հետևում էր իրավական աբսուրդին, երևի մտածում էր` թող ափալ-թափալ քվեարկեն, րոպե առաջ ազատվի այդ խայտառակությանը մասնակցելուց:

Միայն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանը նկատեց՝ ինչպե՞ս են 2 քվեարկությունները միաժամանակ անելու, գուցե խորհրդարանը չի՞ տալիս համաձայնություն՝ անձեռնմխելիությունից զրկելու, այդ դեպքում անիմաստ է դառնում կալանքի միջնորդությունը քննելը, առավել ևս՝ քվեարկելը: Աղազարյանն ակնարկեց՝ ամեն ինչ նախօրոք որոշվա՞ծ է, որ մեկ քննարկումով ու մեկ քվեարկությամբ եք անում։ Ռուբեն Ռուբինյանը, ապա և դատախազը, ստիպված էին համաձայնել Աղազարյանի դիտողության և առաջարկի հետ»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում