«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պատմական հաղթանակ․ Կամո Ունանյանը դարձավ Հայաստանի առաջին WUKF աշխարհի չեմպիոն

Սպորտ

Հուլիսի 9-13-ը Շվեդիայի Մալմո քաղաքում կայացավ  WUKF (World Union of Karate-Do Federations) աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն, MMA մարզաձևում արդեն 7/0 ռեկորդակիր, WKN վարկածի հաղթող Կամո Ունանյանը։

Մրցաշարի ընթացքում Ունանյանը հաղթանակ տարավ մի շարք փորձառու մարզիկների հետ մենամարտում, իսկ եզրափակչում արդեն գերազանցեց իտալացի մրցակցին և նվաճեց Հայաստանի կարատեի պատմության մեջ առաջին WUKF վարկածով աշխարհի առաջնության Ոսկե մեդալը։

«2021-ին WUKF վարկածով Ռումինիայում դարձա աշխարհի բրոնզե մեդալակիր, որից հետո՝ 2022-23 թթ․ մասնակցելով Եվրոպայի առաջնություններում, հաղթող ճանաչվեցի։  Դրանից հետո երկար ժամանակ ցանկանում էի հենց այս վարկածում նվաճել աշխարհի առաջնության Ոսկե մեդալը, սակայն վնասվածքներից ու այլ հանգամանքներից ելնելով, չէր հաջողվում մասնակցել։ Այս անգամ ամեն ինչ արեցի և նպատակս մեկն էր՝ միայն նվաճել Ոսկե մեդալը։ Ու այն այսօր արդեն իրականություն է», – մեզ հետ զրույցում ասաց Կ․ Ունանյանը։

Մրցաշարից առաջ Կամոն ակտիվ մասնակցել է Դուբայում անցկացված ուսումնամարզական հավաքներին՝ լիովին կենտրոնանալով մարզումային գործընթացի վրա։

«Ինձ ոգեշնչում է այն, որ ես ամբողջությամբ տրամադրված եմ սպորտին։ Ես ապրում եմ սպորտային կարգապահական ռեժիմով՝ առանց շեղումների։ Մարզվում եմ, շարունակում եմ իմ բուժումները»,- անկեղծանում է Ունանյանը:

Անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչումն է կայանում մշտապես հաղթանակների գաղտնիքը, ընդգծեց․ «Իմ տարիների փորձն ու հետևողականությունը տալիս են իրենց պտուղները»։

Հավելենք, որ բոլորովին վերջերս Խորվաթիայում կայացած առաջնությունում Ունանյանը շիտորյու ոճով նույնպես դարձել էր աշխարհի չեմպիոն։ Սակայն,  Ունանյանի 2025թ. մրցակցային պլանը շարունակում է մնալ հագեցած։ Առաջիկայում պատրաստվում է MMA մարզաձևում 2 մենամարտի, որից հետո՝ կմասնակցի Ռիգայում կայանալիք WUKF վարկածով Եվրոպայի առաջնությանը։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան