Կփորձեն թյուրքական ահաբեկիչներին Ադրբեջանից ուղղորդել Իրանի դեմ

Վերլուծություն

Այն, որ Ի­րա­նին լրջո­րեն ան­հանգս­տաց­րել է Սի­րիա­յի «նա­խա­գահ», ա­հա­բե­կիչ Ահ­մադ ալ-­Շա­րա­նի (­Ջու­լա­նի) այցն Ադր­բե­ջան, ակն­հայտ է: Նաեւ տրա­մա­բա­նա­կան, հաշ­վի առ­նե­լով, որ այն ի­մաս­տը, որն ի­րան­ցի փոր­ձա­գետ­նե­րը դնում են այդ այ­ցի հիմ­քում, ի­րոք մտա­հոգ­վե­լու ա­ռիթ տա­լիս է, ընդ ո­րում` նաեւ Հա­յաս­տա­նին:

ԻՆՉՈՒ ԷՐ ՋՈՒԼԱՆԻՆ ԳՆԱՑԵԼ ԲԱՔՈՒ

Ադր­բե­ջա­նա­կան ուղ­ղութ­յու­նը Թեհ­րա­նի հա­մար ծայ­րա­հեղ մտա­հո­գիչ դար­ձավ հատ­կա­պես 12-օր­յա պա­տե­րազ­մի ֆո­նին: Քիչ չեն ա­պա­ցու­ցող փաս­տե­րը, որ նաեւ այդ երկ­րի տա­րած­քից է Իս­րա­յե­լը հար­ված­ներ հասց­րել Ի­րա­նին, ին­չի մա­սին սկսել են բաց խո­սել ան­գամ ա­րեւմտ­յան աղբ­յուր­նե­րը: Օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր հրա­տա­րա­կութ­յուն­նե­րից մե­կը՝ «National Interest»-ը, նա­խօ­րեին գրեց. «Իս­րա­յել­ցի­նե­րը օգ­նե­ցին Ադր­բե­ջա­նին 2020 թվա­կա­նի Հա­յաս­տա­նի դեմ պա­տե­րազ­մում, եւ­ ի պա­տաս­խան Բա­քուն թույլ տվեց իս­րա­յել­ցի­նե­րին Ադր­բե­ջա­նի տա­րած­քից մի շարք ա­նօ­դա­չու թռչող սար­քե­րով հար­ված­ներ հասց­նել ի­րա­նա­կան հրթի­ռա­յին եւ հա­կաօ­դա­յին հա­մա­կար­գե­րին»: Իսկ դա նշա­նա­կում է, որ Թեհ­րանն ա­մե­նե­ւին էլ չի կա­րող բա­ցա­ռել, որ Ադր­բե­ջա­նի տա­րած­քից կա­րող են նաեւ Ի­րա­նի դեմ ցա­մա­քա­յին գոր­ծո­ղութ­յուն­ներ ի­րա­կա­նաց­վել: Ու մաս­նա­վո­րա­պես դա էլ վտան­գա­վոր ե­րանգ­ներ է տա­լիս Ջու­լա­նիի ադր­բե­ջա­նա­կան այ­ցին:

Այս­պես, ի­րա­նա­կան տար­բեր փոր­ձա­գետ­ներ կար­ծում են, որ Ա­լիեւ-­Ջու­լա­նի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը կա­րող են վե­րա­բե­րել Սի­րիա­յում կու­տակ­ված գրո­հա­յին խմբա­վո­րում­նե­րին եւ, ա­ռա­ջին հեր­թին՝ ԱՊՀ տի­րույ­թի, չի­նա­կան ույ­ղուր­նե­րի, թյուր­քա­կան այլ ու­ժե­րի խմբա­վո­րում­նե­րին Ադր­բե­ջա­նի հա­րա­վում, այդ թվում՝ Նա­խի­ջե­ւա­նում կենտ­րո­նաց­նե­լու ի­մաստ: «Դա­տե­լով մի շարք նշան­նե­րից՝ կող­մե­րը՝ ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի ա­ջակ­ցութ­յամբ, նա­խա­պատ­րաս­տում են հիբ­րի­դա­յին էս­կա­լա­ցիա ա­մե­նա­խո­ցե­լի եւ ռազ­մա­վա­րա­կան ա­ռու­մով կար­եւոր տա­րած­քում՝ Ի­րա­նի հյու­սիս-արեւ­մուտ­քում: Դաշ­տա­յին դի­տար­կում­նե­րի հի­ման վրա ուր­վագծ­վում է Իդ­լի­բի, ալ-­Բա­բի եւ Սի­րիա­յի այլ հյու­սի­սա­յին շրջան­նե­րի ճա­կատ­նե­րից մնա­ցած տար­րե­րը Նա­խիջ­եւա­նի եւ Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան միջեւ սահ­ման տե­ղա­փո­խե­լու ծրա­գիր»,- գրում է Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սին մոտ կանգ­նած փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րը:

Ի­մաս­տը, թե­րեւս, հաս­կա­նա­լի է. այն պա­հին, երբ Իս­րա­յե­լը կո­րո­շի հեր­թա­կան հար­ձա­կու­մը սկսել (իսկ դա միան­գա­մայն ի­րա­տե­սա­կան է մոտ եր­կու ամ­սից՝ դա­տե­լով Նե­թան­յա­հու­ի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից), այդ խմբա­վո­րում­նե­րը կա­րող են ներ­խու­ժել Ի­րա­նի հյու­սի­սա­յին գո­տի՝ փոր­ձե­լով այդ հատ­վա­ծում ներ­քին ապս­տամ­բութ­յուն հրահ­րել՝ ակ­տի­վաց­նե­լով նաեւ նե­րի­րա­նա­կան պանթ­յուր­քիս­տա­կան շար­ժում­նե­րը:

­Բա­ցի սրա­նից, մի շարք փոր­ձա­գետ­ներ կար­ծում են, որ «զի­նա­թափ­ված» Քր­դա­կան աշ­խա­տա­վո­րա­կան կու­սակ­ցութ­յան (PKK) զին­յալ­նե­րին եւս կա­րող են օգ­տա­գոր­ծել Ի­րա­նի դեմ՝ նրանց կցե­լով ի­րաք­յան եւ ի­րա­նա­կան քրդա­կան ու­ժե­րին եւ նա­խանշ­ված պա­հին ուղ­ղոր­դե­լով ի­րա­նա­կան հյու­սիս-ա­րեւմտ­յան հատ­վա­ծի ուղ­ղութ­յամբ: Ի­հար­կե, այս­տեղ նաեւ հաս­կա­նալ է պետք, թե դա Թուր­քիա­յի հա­մար լա՞վ է, թե՝ վատ, ո­րին դեռ կհաս­նենք:

Ա­մեն դեպ­քում, ի­րա­նա­կան փոր­ձա­գետ­ներն այս ա­մե­նը հա­մա­րում են երկ­րի ազ­գա­յին անվ­տան­գութ­յանն ուղղ­ված ծայ­րա­հեղ լուրջ վտանգ, նաեւ կար­ծե­լով, որ ի­րա­կա­նում խնդի­րը շատ ա­վե­լի լուրջ կա­րող է լի­նել: Ու սա ար­դեն ու­ղիղ կապ­ված է նաեւ Հա­յաս­տա­նի հետ: Այն, որ այս ի­րա­վի­ճա­կը հա­մըն­կավ Թուր­քիա-Ադր­բե­ջան ուղ­ղութ­յամբ Նի­կո­լի վեր­ջին խա­ղե­րի հետ, ի­հար­կե, ոչ մի կերպ պա­տա­հա­կան չես հա­մա­րի: Ա­ռա­վել եւս, որ փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներն ար­դեն միան­շա­նակ են հա­մա­րում, որ հիմ­նա­կան օ­րա­կար­գը վե­րա­բե­րել է հենց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին»: Ու Թեհ­րա­նում կար­ծում են, որ ե­թե ան­գամ Ս­յու­նի­քը չդառ­նա հա­կաի­րա­նա­կան գո­տի, այլ թե­կու­զեւ այն «փակ­վի»՝ խզե­լով ռուս­նե­րի հետ կա­պը, ա­պա Ի­րա­նի հա­մար վտան­գը կբազ­մա­պատկ­վի:

ԻՐԱԿԱՆՈՒՄ ՈՒՄ Է ՊԵՏՔ ԹՅՈՒՐՔ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՍԻՐԻԱՅԻՑ ՀԱՆԵԼԸ

­Թե ի­րա­կա­նում ինչ գոր­ծըն­թաց է զար­գա­նում, կա­րե­լի է հաս­կա­նալ: Մի կող­մից՝ Կիե­ւում եր­կու ադր­բե­ջան­ցու են գնդա­կա­հա­րում, իսկ Բաք­վից ծպտուն ան­գամ չի լսվում. դա ա­մե­նա­տե­սա­նե­լի ցու­ցիչն է, թե ի­րա­կա­նում Ա­լիեւն ում են­թա­կա­յութ­յամբ է խա­ղում: Բա­ցի այդ, հու­լի­սի սկզբնե­րին Բ­րի­տա­նիա­յի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Դեյ­վիդ Լեմը, այ­ցե­լե­լով Դա­մաս­կոս, հայ­տա­րա­րեց ինչ­պես պաշ­տո­նա­պես մի­ջազ­գա­յին ա­հա­բե­կիչ ճա­նաչ­ված Ջու­լա­նիի ղե­կա­վա­րած Սի­րիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու, այն­պես էլ, որ տվյալ դեպք­ում շատ ա­վե­լի ցցուն ի­մաստ ու­նի, Սի­րիա­յի Կենտ­րո­նա­կան բան­կի եւ 23 այլ կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի սա­ռեց­ված ակ­տիվ­նե­րը ա­պա­սա­ռեց­նե­լու մա­սին, բնա­կան է՝ երկ­րում ներդ­րում­նե­րը խրա­խու­սե­լու գե­ղե­ցիկ ան­վան տակ: Իսկ թե հա­նուն դրա ինչ պետք է ա­նի Ջու­լա­նին, մա­սամբ հաս­կա­նա­լի դար­ձավ նրա ադր­բե­ջա­նա­կան այ­ցից:

­Սա­կայն այդ այ­ցը, բա­ցի ա­հա­բե­կիչ­նե­րին Ի­րա­նի դեմ նե­տե­լուց, այլ հե­ռան­կա­րա­յին ի­մաստ եւս ու­նի: Այս­պես, վեր­ջերս հայտ­նի դար­ձավ, որ Թ­րամ­փը Նե­թան­յա­հու­ի ա­ռա­ջար­կով Սի­րիա­յում ծրագ­րում է կա­ռա­վար­ման ի­րաք­յա­նին մոտ հա­մա­կարգ: Այն է՝ իշ­խա­նութ­յան մեջ ա­ռանց­քա­յին դեր կստա­նան քրդե­րը, ա­պա նաեւ՝ Իս­րա­յե­լի բա­ցա­հայտ հո­վա­նա­վոր­յալ դրուզ­նե­րը: Ու սրա հետ միա­ժա­մա­նակ, Սի­րիա­յից հիմ­նա­կա­նում թուր­քա­մե­տա­կան ու­ժե­րին ու­ղար­կում են Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մե­լու: Ընդ ո­րում, այդ խմբա­վո­րում­նե­րը կկա­րո­ղա­նա՞ն ինչ-որ արդ­յուն­քի հաս­նել, դա դեռ հար­ցի մի կողմն է: Նաեւ հաշ­վի առ­նե­լով, որ թեեւ Ի­րա­նը ան­հանգս­տութ­յուն ցույց տա­լիս է, սա­կայն դա նաեւ կպար­տադ­րի ու­շադ­րութ­յան բազ­մա­պատ­կում: Գու­մա­րած, ինչ­պես ի­րա­նա­կան բա­նա­կը, այն­պես էլ՝ ԻՀՊԿ-ի ու­ժե­րը (ցա­մա­քա­յին ու­ժե­րը) 12- օր­յա պա­տե­րազ­մում ինչ-որ ա­ռանձ­նա­կի կո­րուստ­ներ չեն կրել, եւ ա­սել, թե Սի­րիա­յից ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րում­նե­րին նրանց դեմ տե­ղա­փո­խե­լու դեպ­քում դրանք, թե­կու­զեւ ե­թե Իս­րա­յե­լը օ­դա­յին հար­ված­ներ հասց­նի, կու­նե­նան ինչ-որ էա­կան շան­սեր, այդ­քան էլ ռեալ չէ:

Այդ դեպ­քում, ին­չո՞ւ են նրանց Ի­րա­նի դեմ ուղ­ղոր­դե­լու, ե­թե ի­րա­կա­նում Ջու­լա­նիի ադր­բե­ջա­նա­կան այ­ցի հիմ­քե­րից մե­կը ի­րոք դա էր: Այս­պես, ան­կախ այն բա­նից, թե այդ խմբա­վո­րում­ներն արդ­յուն­քի կհաս­նեն, թե՝ ոչ, մեկ բան հաս­տատ է՝ դրանք Սի­րիա­յում չեն մնա: Ու ե­թե այդ երկ­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գում նա­խա­տես­ված հի­շա­տակ­ված փո­փո­խութ­յուն­ներն ամ­րաց­նում են քրդա­կան եւ դրու­զա­կան գոր­ծոն­նե­րը, ո­րոնք, ի դեպ, պահ­պա­նում են ի­րենց ռազ­մա­կան դիր­քե­րը, իսկ թյուր­քա­կան գոր­ծո­նը, ի հա­շիվ նշված խմբա­վո­րում­նե­րը հա­նե­լու, թու­լա­նում է, ա­պա այդ­տե­ղից մին­չեւ Սի­րիա­յի ա­րե­ւել­յան հատ­վա­ծը Քուր­դիս­տան դարձ­նե­լը կմնա ըն­դա­մե­նը կես քայլ:

­Թուր­քիա­յի հա­մար այս խա­ղում կա­րող է շա­հագրգ­ռող գոր­ծոն դառ­նալ, որ այն­տե­ղից էլ քրդա­կան PKK-ի ու­ժե­րին են զի­նա­թա­փում եւ հա­նում, որն Ան­կա­րան կա­րող է ըն­կա­լել` որ­պես քրդա­կան խնդրի լու­ծում: Եվ ի­րոք, այս օ­րե­րին քրդե­րը տե­սախ­ցիկ­նե­րի ա­ռաջ մի քա­նի հին ավ­տո­մատ­ներ հանձ­նե­ցին, թե, տե­սեք, զի­նա­թափ­վում ենք: Բայց նրանք կու­ղարկ­վեն Ի­րա՞ն, ի­րաք­յան Քուր­դիս­տա՞ն, սի­րիա­կան Քուր­դիս­տա՞ն, ով ի­մա­նա: Էլ չա­սած, որ Թուր­քիա­յի ա­րե­ւել­յան եւ հա­րավ-ա­րե­ւել­յան գո­տի­նե­րում բնակ­վող մի­լիո­նա­վոր քրդե­րը ոչ մի տեղ էլ չեն գնում: Եվ այն պա­հին, երբ Սի­րիա­յում Քուր­դիս­տան ա­նու­նով միա­վոր ստեղծ­վի, հաս­տատ թուր­քա­կան այդ քրդերն ի­րենց զգաց­նել են տա­լու:

Ա­մեն դեպ­քում այն, որ ներ­կա­յումս մասշ­տա­բա­յին է դար­ձել Իս­րա­յե­լի կող­մից «Դավ­թի մի­ջանցք» նա­խագ­ծի (­Քար­տե­զում) մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, ո­րի ա­ռանց­քա­յին դրվագ­նե­րից մեկն էլ Քուր­դիս­տա­նի գա­ղա­փարն է՝ Իս­րա­յե­լից այն­տեղ տա­նող մի­ջանց­քով հան­դերձ, դա եւս պա­տա­հա­կան լի­նել չի կա­րող:

­Թե Լոն­դո­նի ին­չին է պետք նման խա­ղը, դա եւս կա­րե­լի է կռա­հել: Թե­կու­զեւ ժա­մա­նա­կա­վոր խառ­նաշ­փո­թը Ի­րա­նի հյու­սի­սում կամ Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ար­դեն իսկ կա­րող է ո­րո­շա­կի խնդիր­նե­րի ա­ռաջ կանգ­նեց­նել Մոսկ­վա­յին: Թե­կու­զեւ կար­ճա­ժամ­կետ: Մ­յուս կող­մից, ե­թե Լոն­դոնն ինչ-որ բան է ա­նում Իս­րա­յե­լի հա­մար, դա ար­դեն լուրջ շար­ժա­ռիթ է:

ՆԱԵՎ ՍՐԱ ՀԱՄԱ՞Ր Է «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՊԵՏՔ

­Մեկ ու­շագ­րավ դե­տալ եւս կա` «նա­խա­գահ» Ջու­լա­նիի ադր­բե­ջա­նա­կան այ­ցի հետ կապ­ված: «Ա­լի­եւը գա­զի ու­ղի է բա­ցում սիո­նիստ­նե­րի հա­մար՝ ալ-­Ջու­լա­նի ռե­ժի­մի մի­ջո­ցով: Ինք­նահռ­չակ Սի­րիա­յի նա­խա­գահ ալ-­Ջու­լա­նիի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հը հայ­տա­րա­րեց ադր­բե­ջա­նա­կան գա­զը Սի­րիա ար­տա­հա­նե­լու նա­խագ­ծի  մեկ­նար­կի մա­սին։ Խոս­քը վե­րա­բե­րում է Ադր­բե­ջա­նից սիո­նիս­տա­կան ռե­ժիմ Թուր­քիա­յի եւ Սի­րիա­յի մի­ջո­ցով գա­զա­տար կա­ռու­ցե­լու հին նա­խագ­ծին, ո­րի դեմ Ա­սա­դի կա­ռա­վա­րութ­յու­նը կտրա­կա­նա­պես դեմ էր, եւ­ ո­րի հա­մար այն հե­տա­գա­յում ներ­քաշ­վեց ռե­ժի­մի փո­փո­խութ­յան պա­տե­րազմ­նե­րի մեջ»,- պնդում են մի շարք փոր­ձա­գի­տա­կան աղբ­յուր­ներ:

Ա­հա այս­տեղ պարզ հարց է ծա­գում` իսկ ինչ­պե՞ս է Ա­լիե­ւը գա­զը հասց­նե­լու Թուր­քիա: Գո­յութ­յուն ու­նե­ցող Վ­րաս­տա­նով անց­նող գա­զա­տարն ար­դեն իսկ ծան­րա­բեռն­ված է եւ ուղղ­ված է դե­պի Եվ­րո­պա մա­տա­կա­րա­րում­նե­րին: Այ­սինքն, Սի­րիա-Իս­րա­յել ուղ­ղութ­յու­նը պա­հան­ջում է նոր գա­զա­տար: Վ­րաս­տա­նով նոր խո­ղո­վա­կա­շար կա­ռու­ցե­լը եր­կար է ու թանկ: Շատ ա­վե­լի կարճ, քիչ ժա­մա­նա­կա­տար եւ է­ժան կլի­ներ Մեղ­րիով գա­զը Թուր­քիա հասց­նե­լը, եւ հենց այն դիր­քում, որ­տե­ղից Սի­րիա հաս­նելն ա­մե­նա­հար­մարն է: Ու սա իր հեր­թին է ի­մաս­տա­վո­րում ներ­կա­յիս գեր­գաղտ­նի գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք Նի­կո­լը զար­գաց­նում է թուրք-ա­զե­րիա­կան ուղ­ղութ­յամբ:

Չ­նա­յած, մեկ հան­գա­մանք եւս միշտ պետք է հաշ­վի առ­նել. «Զան­գե­զու­րի մի­ջանցք» բա­ցել հաս­կա­ցութ­յունն ա­մե­նե­ւին էլ մեկ շա­բաթ­վա կամ ամս­վա հարց չէ: Դա տա­րի­ներ է պա­հան­ջում, մին­չեւ եր­կա­թու­ղի, նավ­թա­մուղ-գա­զա­մուղ կամ նման այլ բան կկա­ռու­ցես: Մինչ­դեռ, թե միջ­նա­ժամ­կետ հե­ռան­կա­րում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ինչ կոն­ֆի­գու­րա­ցիա կստեղծ­վի Հա­րա­վա­յին Կով­կա­սում, որ ուժն ա­ռա­ջին պլա­նում կմնա, ո­րը տա­րա­ծաշր­ջա­նից դուրս կմղվի, մեծ հարց է: Ներ­քին ի­մաս­տով՝ Նի­կոլ, ա­սենք նաեւ՝ Ա­լիեւ ու Էր­դո­ղան կլի­նեն, թե՝ ոչ, ով ի­մա­նա: Մինչ­դեռ միայն նման հստա­կե­ցում­նե­րը կա­րող են տալ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» լի­նել-չլի­նե­լու հար­ցին, այլ ոչ թե Նի­կո­լը հի­մա ինչ թուղթ կստո­րագ­րի:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/54604 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում