«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբ «աջակիցները» հրաժարվում են քաղաքական գնահատականներ տալ

ՍԻՄ-Նախաձեռնություններ

Ներքաղաքական դաշտում շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ ռուսաստանաբնակ հայտնի գործարար, իսկ այժմ Հայաստանում կալանավորված Սամվել Կարապետյանը եւ նրա հղած քաղաքական ուղերձները: Անդրադառնալով նրա հայտարարությանը, որ ստեղծելու են «սկզբունքորեն նոր քաղաքական ուժ» եւ «գնալու են իրենց ճանապարհով», «իրենց ձեւով» եւ «իրենց նոր թիմով՝ չբացառելով ներքաղաքական համագործակցությունը համախոհների հետ», «Իրավունք»-ը փորձեց պարզել Սամվել Կարապետյանի երեւացող քաղաքական աջակիցների գնահատականները՝ ձեւավորվող թիմի մեկնարկի կապակցությամբ: 

Էլ ումից առաջինը հարցնեիք, եթե ոչ այն անձանցից, ովքեր ընդգծված իրենց աջակցությունն են հայտնել Սամվել Կարապետյանին՝ ի պաշտպանություն նրա իրականացված հավաքի ժամանակ: Սակայն, հարթակից ելույթ ունեցած եւ այդ օրը Կարապետյանների ընտանիքի բարեկամ ներկայացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ «Իրավունք»-ի հետ զրույցում ի զարմանս մեզ՝ առհասարակ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ իրավիճակի վերաբերյալ: Նույնպիսին էր կրկին հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցած ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, ժամանակին «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ բռնած դիրքը: Այսինքն՝ եւս մեկ անգամ ի պաշտպանություն բարերարի հանդես գալու  փոխարեն՝ տարօրինակ պատրվակներով «թռան» լրագրողական հարցերից:

Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալման, ապա կալանավորման օրից «Իրավունք»-ը անվարան հանդես է եկել բարերարին աջակցող հրապարակումներով եւ բազմիցս մատնանշել, որ նա քաղբանտարկյալ է: Իհարկե, բնականաբար, մենք շարունակելու ենք այդ գիծը անկախ թե ով մեր հարցերին կպատասխանի , իսկ ով` կխուսափի:  Բայց նաեւ այս ամենը բազում հարցերի տեղիք է տալիս...  

Սեփ. լրատվություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան