Եկեղեցու հասցեին մեղադրանքները ապատեղեկատվական քարոզչության մաս են. Արարատ քահանա

Թեմա

Տեր Արարատ քահանա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, այն վերնագրելով՝ «Տեղեկատվական պատերազմ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, կամ՝ Եկեղեցին թշնամու թիրախում»։

 

Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին տարիներին ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում, ակադեմիական և թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող որոշ ուժերի շրջանակներում դիտվում է հետևողական քարոզչական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկմանը։ Այդ արշավի ընթացքում ներկայացվում են մեղադրանքներ, իբր Հայ Եկեղեցին ներգրավված է ահաբեկչության մեջ կամ աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին։ Սակայն այդ պնդումները բացարձակապես անհիմն են, քննադատության չեն դիմանում և տեղեկատվական պատերազմի մաս են, որոնց նպատակը ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև հայկական պատմամշակութային ինքնության հեղինակազրկումն է։

 

Ադրբեջանական ստահոդ քարոզչության ամենատարածված թեզերից մեկն այն է, իբր Հայ Առաքելական Եկեղեցին ակտիվ մասնակցություն է ունենում «ահաբեկչական գործունեությանը», պատրաստում հոգևորականների՝ զենքի և բռնության միջոցով գործելու, և նրանց ոգեշնչում գործողությունների՝ ուղղված Ադրբեջանի դեմ։ Կամ Հայ Եկեղեցուն մեղադրում են, որ իբր «օրհնում է ահաբեկիչներին», «մարտական հոգևորականների» պատրաստում և մասնակցում «քաղաքական սադրանքների» միջազգային հարթակներում։ Այս խոսույթն ավելի է ուժեղանում արցախյան հիմնախնդրի շուրջ հակամարտության համատեքստում, երբ մեր Եկեղեցուն փորձում են վերագրել «գաղափարախոսական դեր՝ ռազմական հանցագործություններում»։ Համանման մեղադրանքներ պարբերաբար հրապարակվում են այնպիսի լրատվամիջոցներում, ինչպիսիք են caliber.az-ը, apa.az-ը, erevangala500.com-ը և այլն։

Սակայն այս պնդումներն իրավաբանորեն փաստարկելի չեն, չեն կարող ապացուցվել և հաստատվել վավերական որևէ փաստով։ Ավելորդ չէ նշել նաև, որ ոչ մի միջազգային հետաքննություն, ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն՝ այդ թվում Human “Rights Watch”-ը, “Amnesty International”-ը կամ ՄԱԿ-ը, երբևէ չեն մեղադրել Հայ Առաքելական Եկեղեցուն ահաբեկչական գործողություններում ներգրավված լինելու մեջ։ Ադրբեջանական աղբյուրների ներկայացրած փաստարկները հիմնված են համատեքստից կտրված արտահայտությունների, ենթադրությունների կամ անանուն աղբյուրների վրա, ինչը կասկածի տակ է դնում դրանց հավաստիությունը և բացահայտ վկայում քարոզչական բնույթը։

 

Ավելին՝ Հայ Առաքելական Եկեղեցին բազմիցս հանդես է եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցով դատապարտել է բռնության ցանկացած ձև, կոչ արել խաղաղության, երկխոսության և փոխադարձ հարգանքի։ Սուրբ Էջմիածինը հետևողականորեն հերքել է ահաբեկչությանն առնչվելու մեղադրանքները՝ ընդգծելով իր՝ Եկեղեցու բացառապես հոգևոր, մշակութային, հովվական և ազգապահպան առաքելությունը։

 

Ահաբեկչության մեղադրանքներից բացի՝ ադրբեջանցի հեղինակները տարածում են նաև այն թեզը, իբր Հայ Առաքելական Եկեղեցին քաղաքական գործունեություն է իրականացնում՝ մասնակցելով հեղաշրջումների և «գունավոր հեղափոխությունների» կազմակերպմանը։ Օրինակ՝ ըստ որոշ հրապարակումների՝ հայ հոգևորականները իբր ներգրավված են Երուսաղեմում կամ այլ երկրներում Արցախի խորհրդանիշների տեղադրման գործընթացներում, ինչը ներկայացվում է որպես «ռևանշիզմի» և «սադրանքի» դրսևորում։ Սակայն այս դեպքերում նույնպես բացակայում են իրական ապացույցներ, որոնք կկապեն այդ գործողությունները Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ։

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Ադրբեջանի կողմից հայոց պատմամշակութային ժառանգության խեղաթյուրումը։ Ադրբեջանական կողմն ակտիվորեն տարածում է այն տեսակետը, թե Արցախի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերն ու մշակութային հուշարձանները իրականում «աղվանական» կամ «թուրքական» ծագում ունեն։

 

Այս տեսակետը հերքվել է մի շարք հեղինակավոր հայ և օտար գիտնականների կողմից, այդ թվում Վիկտոր Շնիրելմանի, որը շեշտում է, որ հայկական մշակութային ժառանգության նման «աղվանացումն» ունի գաղափարական բնույթ և ծառայում է Բաքվի քաղաքական շահերին՝ տարածքային վեճի համատեքստում։ Ադրբեջանական քաղաքականությունն ուղեկցվում է նաև հայկական ժառանգության փաստացի ոչնչացմամբ կամ արձանագրությունների, խորհրդանշանների ու ճարտարապետական տարրերի կեղծմամբ, որոնք վկայում են հուշարձանների հայկական ծագման մասին (մանրամասն տե՛ս Կարապետ Մելիք-Օհանջանյան, Զ. Բոինիաթովի գրական-պատմական հայեցակարգը, Երևան, 2025, В. А. Шнирельман, Войны памяти: мифы, идентичность и политика в ЗакавказьеМосква, 2003 և այլն)։

Վերջին շրջանում ավելի են ուժգնացել Հայ Եկեղեցու դեմ ադրբեջանական նպատակային հարձակումները։ Մեղադրանքներ են հնչում Եկեղեցու՝ իբր «քաղաքական դաշտ մուտք գործելու», «հեղաշրջման փորձերի» և նույնիսկ «դավադիր գործունեության» մեջ ներգրավվելու վերաբերյալ, որոնք դարձյալ փաստացի չեն հիմնավորվում։

 

Նման մոտեցումների ակունքը կարելի է որոնել նաև մեր ներքին կյանքում՝ Հայ Եկեղեցու և նրան մեղադրող շրջանակների միջև խորացող գաղափարական ու արժեքային բևեռացման մեջ։ Այդօրինակ մեղադրանքների հնչեցումը՝ առանց իրավական հիմքերի, կարող է դիտվել որպես ներքին քաղաքականության բաղադրիչ՝ միտված Հայ Եկեղեցու հեղինակության նվազեցմանը և պետական վերահսկողության սահմանմանը։

 

Հետևաբար՝ Հայ Առաքելական Եկեղեցու հասցեին հնչող ահաբեկչության և քաղաքական ծայրահեղության մեղադրանքները դիտավորյալ հորինված, ապատեղեկատվական քարոզչության մաս են։ Դրանց նպատակը Արցախում հայկական ներկայության և վերադարձի ապալեգիտիմացումն է և աշխարհի հնագույն քրիստոնեական Եկեղեցիներից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու վարկաբեկումը։ Այդ մեղադրանքները՝ զուրկ իրական հիմքերից, ծառայում են միայն Ադրբեջանի արտաքին ագրեսիվ քաղաքականությունը ներսում արդարացնելու և իրենց քաղաքական օրակարգի շուրջ հանրային համախմբում ապահովելու նպատակին։

 

Նման պնդումների օբյեկտիվ վերլուծության համար չափազանց կարևոր է հենվել ոչ թե քաղաքականացված աղբյուրների, այլ անկախ փորձագիտական գնահատականների, միջազգային իրավական նորմերի և փաստական տվյալների վրա։ Հայ Առաքելական Եկեղեցին, ինչպես ցանկացած այլ կրոնական կազմակերպություն, պետք է գնահատվի բացառապես իր գործունեության հիման վրա, այլ ոչ թե քաղաքական հակամարտությունների և կեղծ քարոզչության համատեքստում։

 

Հ․Գ․ Ի դեպ, Հայ Եկեղեցուն և հայ հոգևորականներին ահաբեկչական գործողությունների մեջ անցյալում մեղադրել են բացառապես հայ ժողովրդի նկատմամբ գաղութարար քաղաքականություն ունեցող և թշնամական պետությունները»։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում