«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախցու համբերությունը անվերջ չէ… լռե՛ք. Ռաֆայել Մարտիրոսյան

Հանդիպում


«Իրավունք»-ի զրուցակիցն է արցախցի հայտնի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
— Պարոն Մարտիրոսյան, իշխանությունները արցախցիներին մեղադրում է անշնորհակալ լինելու մեջ, ասում են իրենք ամեն բան անում են, որպեսզի հնարավորինս մեղմվի սոցիալական ծանր վիճակը, բայց, ըստ իրենց, արցախցիները միշտ դժգոհ են։ Ինչո՞ւ։ 
— Մենք՝ արցախցիներս, երկար տարիներ պաշտպանել ենք մեր տունը, մեր հողը, մեր գերեզմանները։ Մենք չենք թողել մեր հայրենիքը նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ վրա քար ու կրակ էր թափվում։ Չլքեցինք հայրենիքը, երբ պաշարված էր եւ ցեղասպանություն էր իրականացվում; Եվ այսօր, երբ պատռված սրտով հայտնվել ենք մեր իսկ երկրում՝ տպավորվում է, թե օտարության մեջ ենք։ Բայց ոչ ժողովրդի վերաբերմունքով։ Այո՛, մեզ ասում են՝ «անշնորհակալ եք»։ Ես ուզում եմ այս խոսքն ուղղել բոլոր նրանց, ովքեր այդպիսի խոսքեր են ասում՝ դուք երբեւէ ունեցել եք ձեր տունը, հողը, ծնողների ու նահատակների գերեզմանները թշնամուն թողնելու պատճառով զգացողություն։ Եթե՝ ոչ, ապա լռեք։ Չտա Աստված պատերազմ լինի,այդ ժամանակ կհասկանան թե արցախցին ինչքան է «անշնորհակալ»։ Արցախցիները ընդհամենը պահանջում են արժանապատիվ ապրելու իրավունք եւ երբեք ողորմություն չեն խնդրի։ Մենք պահանջում ենք մեր արժանապատիվ կյանքը։ Իսկ եթե դա չի ըմբռնվում, ուրեմն՝ գոնե պետք է հասկանալ, որ ձեր արածը, պետության պարտքն է եւ նման վերաբերմունքն ամենեւին հարիր չէ մեր պետությանը,մեր ժողովրդին։ Այդ այն ժողովուրդն է, որ ցրտի, սառնամանիքի, փլատակների տակ սովի պայմաններում, փառահեղություն է ցույց տվել։ 
— Նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ ընդդիմադիր ուժերը արցախահայերին դարձրել են , իրենց իսկ բնորոշմամբ՝ «հանրահավաքների մատերիալ»։ Ի՞նչ կասեք այս մասով։ 
— Ի դեպ, ասեմ, որ շատ ատելի ձեւակերպումներ են տալիս: Իշխանության ներկայացուցիչների բառապաշարում շատ հաճախակիացել է արցախցիների նկատմամբ ատելություն պարունակող խոսքը։ Ինքս մի արցախցի եմ, որ չի մասնակցել հավաքներին։ Ինձ նման շատ մարդիկ կան, իսկ նրանք, ովքեր մասնակցել են, կարծում եմ՝ մասնակցել են իրավունքի ապահովման նպատակով։ Վերջապես ընդդիմության խնդիրն է, ինչպես նաեւ իշխանության անհրաժեշտ չափով հոգածություն ցույց տալը արցախցիների սոցիալական խնդիրներին։Արցախցին ոչ թե կանգնած է ընդդիմության կամ իշխանության կողքին, այլ հաստատակամ կանգնած է հայրենիքի շահի կողքին։ Ասում են՝ «ընդդիմությունը արցախցիներին հանրահավաքի նյութ է դարձրել»։ Չգիտեմ ով ինչ կարծիք ունի, գտնում եմ, որ արցախցիների մեծամասնության համար ընդդիմություն կամ իշխանություն չկա։ Մեզ համար կա մի բան՝ մեր տունը, մեր ազգը, մեր սրբությունները։ Եթե ընդդիմությունը մեզ լսում է ու բարձրացնում մեր ձայնը, ապա արժանի է ողջույնի։ Նույնը նաեւ իշխանությանն է վերաբերում։ Մեր ձայնը մերն է, ոչ ոքի խաղալիք չէ։ Արցախցին երբեք որեւէ մեկի «նյութ» չի եղել։ Նա միշտ եղել է պայքարի օրինակ, ոչ թե շահարկման առարկա։ 
Ինչ վերաբերում է նստացույցի դադարեցմանը, ապա դրա մանրամասներին ծանոթ չեմ։ Գուցե հավատում են խոստումների ուժին, իսկ գուցե կա պայմանավորվածություն կամ ընտրվել է սոցիալական պայքարի այլ տարբերակներ, չգիտեմ։ Բայց որ արցախցու համբերությունը անվերջ չէ, դա եւս պետք է ճիշտ ըմբռնվի։ Իսկ առիթից օգտվելով ասեմ, որ պարզապես այս իրավիճակը խորը ամոթի զգացողություն է հաղորդում։ Ի՞նչ է նշանակում մի տան մեջ աղաղակող փոխադարձ ատելություն, անհանդուրժողականություն, այն էլ այն դեպքում, երբ ակնհայտ է թշնամու մտադրությունը, շարունակել ցեղասպան քաղաքականությունը։ Իսկ այս դեպքում՝ Հայաստանում։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան