«Փաստ». Հայաստանում կա «երրորդ ուժի» պահանջարկ

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։ Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։

Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյաներին» ընկալելի այլընտրանք չտեսնելով։ Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։ Ինչպես ասվում է, նախորդ իշխանությունը... նախորդ իշխանություն է, անկեղծ լինենք՝ նրանից բաժանվելու պատճառներ կային: Ու այնպես է ստացվում, որ մեր քաղաքացիների մի մասը ստիպված է լինում ընտրել երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։
Բայց ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի ընկալելի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։ Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։ Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե նույնիսկ չէին էլ միանում, ապա, միևնույնն է, իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։

Որպես «երրորդ ուժ» էին պատկերացնում նաև Եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ Եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ, ահա, քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:

Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում. որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարների թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրանց գլխատում է իշխանությունը, կամ նրանք ստիպված են աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը՝ կորցնելով «այլընտրանք» լինելու հնարավորությունը: Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության՝ միանալու արդեն իսկ ձևավորված նախկին-ներկա ընդդիմադիր հոսանքներին։

Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածքներում։

Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…

Եվ, ահա, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը՝ ուժեղ և ինքնուրույն գործիչ, հուլիսի 14-ին հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում: Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց և ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն, հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը:

Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները պարտադրել են հասարակությանը։ Ի շարունակություն այս մտքի՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։ Այսինքն, Կարապետյանը նախ՝ անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Ռեժիմ, որը հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։

Պատահական չէ, որ շատ են հույս-կարծիքները, թե Հայաստանում վերջապես հայտնվել է մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաներին։

Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։ Եվ գուցե Հայաստանում կարող է կայանալ միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։ Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։ Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/54708 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում