«Ժողովուրդ». Ո՞ւմ է Փաշինյանն ուզում Կաթողիկոս դարձնել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Մեր աղբյուրները նշում են, որ դա է պատճառը, որ Փաշինյանը կոնկրետ քայլերի չի գնում` առաջնորդելու Կաթողիկոսարանի երթը, որտեղից, ինչպես ինքն է հայտարարել, հեռացնելու է Վահափառին: Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն՝ արդեն կան հոգեւորականներ, որոնք «կապի մեջ են» Փաշինյանի թիմի հետ, ու վստահեցրել են վարչապետին, որ Կաթողիկոսը ելք չունի ու շուտով հրաժարական կտա, կհեռանա, եւ իշխանությունները հավուր պատշաճի կկազմակերպեն նոր Կաթողիկոսի ընտրությունները:

Մենք տեղեկացանք, որ այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է, որը այս ժամանակահատվածում որեւէ դիրքորոշում չի արտահայտել. ո՛չ քննադատել է իշխանությունների վարած քաղաքականությունը եւ ո՛չ էլ պաշտպանել Վեհափառին: Փաշինյանին ներքին աղբյուրներով հայտնել են, թե Հայաստանից դուրս հոգեւորականները այն դիրքորոշումն ունեն, որ Վեհափառը իսկապես կուսակրոնության ուխտը խախտել է, տարբեր հարցերում քաղաքական դիրքորոշումներ հայտնել, հոգեւորականներին թույլ է տվել խառնվել քաղաքականությանը. արդյունքում եկեղեցին չի պահպանել ապաքաղաքական կառույցի իր դերը, ինչի պատճառով էլ Կաթողիկոսը պետք է հեռանա Վեհարանից:

Մենք տեղեկացանք, որ դեռեւս ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանին իշխանությունները առաջարկ չեն ներկայացրել, բայց իշխանական վերնախավը այն կարծիքին է, որ Տեր Հովնանն այս պահին միակ մարդն է, որ կարող է իշխանություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորել, եկեղեցականներին միավորել, այն ապաքաղաքական կառույց դարձնել:

Առաջիկա զարգացումների մասին իշխանությունները պլան են մշակում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/54712 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում