Ինչ ճակատագիր է սպասվում Սարդին՝ Ազնավուրի արձանի տեղադրումից հետո

Մշակութային

Երեւանի սրտում՝ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող, իր անունը կրող հրապարակում, տեղադրվել է լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հուշարձանը։ Քանդակի պաշտոնական բացման արարողությունը ծրագրված է վաղը։

Արձանն անվանվել է «Լա Բոհեմ»՝ ի հիշատակ մեծ արվեստագետի հայտնի երգի։ Քանդակը, որը նվիրված է Ազնավուրի ծննդյան 100-ամյակին, ձուլվել է Գյումրիում, իսկ հետո տեղափոխվել Երեւան, որտեղ էլ երեկ ավարտին է հասցվել վերջնական տեղադրումը։ Սակայն, մինչ այս արդյունքին հասնելը, հիշեցնենք, որ եղել են անհաջող փորձեր ու մրցութային ձախողումներ։

«ՍԱՐԴ»-Ը ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՀԵՌԱՆՈՒՄ Է «ՄՈՍԿՎԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻՑ

Առաջին բաց մրցույթը ձախողվեց՝ մասնագիտական հանձնաժողովը, ինչպես նաեւ Ազնավուրի ընտանիքը, 37 ներկայացված տարբերակներից որեւէ մեկը չհամարեցին արժանի։ Մրցույթի արդյունքները համարվեցին ոչ բավարար, եւ, հասարակության որոշ խմբերի քննադատություններին արձագանքելով՝ քաղաքապետարանը ոչ միայն որոշեց կրկին մրցույթ հայտարարել, այլեւ փոխեց արձանի տեղադրման վայրը՝ Ֆրանսիայի հրապարակից այն տեղափոխելով «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ գտնվող Շառլ Ազնավուրի անվան հրապարակ։

Երկրորդ փորձն արդյունք տվեց՝ 2024-ի փետրվարին անցկացված մրցույթում հաղթող ճանաչվեց Դավիթ Մինասյանի հեղինակած նախագիծը։ Ընդհանուր առմամբ, ստացվել էր ավելի քան 60 հայտ՝ շուրջ 100 տարբերակով։ Ընտրությունը կատարել են Երեւանի քաղաքապետարանը եւ «Ազնավուր» հիմնադրամը։

Ի դեպ, ինչպես նշել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այս արձանը եզակի դեպք է, երբ նախաձեռնությունը եւ ֆինանսավորումը ամբողջությամբ եղել է հենց քաղաքապետարանի կողմից։

«Սա այն դեպքերից է, երբ ճիշտ է, որ արձանը դառնում է քաղաքի կողմից նվեր մեր ժողովրդին եւ մեծանուն Ազնավուրին»,- հայտարարել է Ավինյանը։

Եվ ահա մինչ Ազնավուրի արձանը դառնում է քաղաքային նոր հպարտության առարկա, նույն հրապարակում տարիներ շարունակ իր «բնակարանը» ունեցող «Սարդ» երկաթե քանդակը, կարծես թե, լուռ ու համբերատար մղվում է լուսանցք։

Այո՛, խոսքը վերաբերում է հանրության կողմից վաղուց ընդունված ու յուրօրինակ քաղաքային խորհրդանիշ դարձած «Սարդին», որը հիմա բառացիորեն քաշվել է մի անկյուն ու սպասում է իր ճակատագրին։ «Սարդը» դեռ նույն տարածքում է, բայց էլ ոչ իր տեղում։

«ԻՐԱԿԱՆՈՒՄ «ՍԱՐԴՆ» ԱՅԴ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՏԵՂ ՉԷՐ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ»

Իսկ ինչո՞վ է պայմանավորված արձանին «անկյուն քաշելը», արդյո՞ք Ազնավուրը չհանդուրժեց «Սարդի» ներկայությունը, թե՞ քաղաքային իշխանությունը, այս հարցը «Իրավունք»-ը փորձեց պարզել հենց քանդակի հեղինակից՝ ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ ԱՐԱ ԱԼԵՔՅԱՆԻՑ, ով այս օրերին գտնվում է արտերկրում։

Նշենք, որ դեռեւս 2023 թվականին, երբ արդեն հայտնի էր, որ Ազնավուրի արձանը տեղադրվելու է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, այն ժամանակ Արա Ալեքյանը մեզ հետ զրույցում ասել էր. «Ես շատ կուզենամ, որ «Սարդը» մնա իր տեղում: Եթե անհրաժեշտ է, կարող ենք տեղափոխել, բայց լավ կլինի համաձայնության գանք քաղաքապետարանի հետ, որպեսզի գոնե մայրաքաղաքի կենտրոնից ոչ հեռու լինի, որովհետեւ այն անգամ կենտրոնում է դժվար պահելը, քանի որ եղել են դեպքեր, որ հարվածել են, կոտրել։ Ցավոք, վանդալ մարդիկ կան»:

Մեր այն դիտարկմանը, թե ընդհանրապես այդ փոքր հրապարակում հուշարձան կանգնեցնելը որքանո՞վ է նպատակահարմար, քանդակագործը նշել էր. «Իրականում «Սարդն» այդ հրապարակում տեղ չի զբաղեցնում, որովհետեւ ոտքերի վրա է կանգնած եւ նույնիսկ տակով կարելի է անցնել ու դառնալ: Իսկ ինչ վերաբերում է Շառլ Ազնավուրին, թույլ տվեք` ես կարծիք չհայտնեմ: Եթե սկսեմ լավ կամ վատ կարծիքներ հայտնել, կարող է սիրուն չստացվի…»:

«ՍԱՐԴԸ» ՉԻ ԳՆՈՒՄ ՈՒՐԻՇ ՏԵՂ, ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂԱՓՈԽՎԵԼՈՒ Է»

Իսկ հիմա, երբ արդեն Շառլ Ազնավուրի արձանը կանգնեցված է, Արա Ալեքյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ իրեն նախօրոք ասվել է այդ մասին: Ավելին՝ առաջարկ է արվել «Սարդի» արձանը տեղափոխել Հյուսիսային պողոտա կամ հենց ինքն առաջարկի, թե որտեղ է ուզում արձանը տեղափոխվի:

«Ասել եմ՝ խնդիր չկա, ուղղակի, ես արտերկրում եմ հիմա: Ինձ պատասխանեցին, որ այդ դեպքում պետք է տեղաշարժենք գոնե արձանը՝ մինչեւ վերադառնաք, ինչպե՞ս անենք: Ես էլ խնդրել եմ ընկերներիս, որ գնան իրենք տեղաշարժեն: Նկարիչների միության շենքի անկյունում է մնացել՝ մինչեւ կգամ, արդեն նոր կոնկրետ կորոշենք` որտեղ ենք դնելու: Ամեն դեպքում, այդտեղից դուրս է գալու, որովհետեւ Շառլ Ազնավուրի արձանի հետ ընդհանուր, կարծես թե, չէր կարող դիտվել: Ու դեռ հարցական է՝ Հյուսիսային պողոտայում կլինի, թե՝ մեկ այլ տեղ կլինի: Իրենք ինչ-որ մի տեղ էլ էին կարծես, նախատեսել, ասացին՝ կուզենայինք դուք էլ գաք, գուցե ավելի հարմար տեղ կասեք, այնտեղ կդնենք», - մանրամասնեց Ալեքյանը եւ վերահաստատեց, որ ինքը խնդիր չի տեսնում ստեղծված իրավիճակում:

«Պարզապես, արձանն այդպես տեղափոխելը դժվար է, այն պիտի քանդվեր, իսկ ես, քանի որ Հայաստանում չէի, դժվար էր իրենց համար, իրենք չէին կարող քանդել-հավաքել», - ասաց նա:

Այն հարցին, թե՝ փաստորեն, համակերպվե՞լ է քանդակագործն այդ մտքի հետ, որ «Սարդն» այլեւս նոր հասցե է ունենալու, անկախ նրանից, որ արդեն մարդիկ տարիներ շարունակ սիրել եւ ընդունել էին արձանը, մեր զրուցակիցն արձագանքեց. «Սարդը» չի գնում ուրիշ տեղ, ուղղակի տեղափոխվելու է, կարող է, օրինակ, Հյուսիսային պողոտայում ավելի լավ լինի»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում