«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Լավ սովորիր, որ լավ ապրես»․ պաստառային քարոզ կամ ուղեղների ստերջացման գործիք

ՀՀԿ֊այան Արմեն Հովասափյանը գրում է.

Էսօր կառավարության հերթական նիստն էր, ավելի ճիշտ՝ Նիկոլի հերթական նախընտրական քարոզարշավը, այլապես անտրամաբանակն է, թե ինչի՞ է Նիկոլը 44 րոպե թվարկում «Ծիծենակ», «Ձնխաղիկ», «Կակաչ» ու «Հասմիկ» մսուր մանկապարտեզներում գույք առնելը, դպրոցներում լաբորատորիաներ սարքելն ու ջանապարհների լուսարձակում ապահովելու դրվագները։ Սրանք պետության, տվյալ դեպքում կառավարության առաջ դրված պարտավորություններ են, որոնք նրանք Պարտավոր են կատարել։ Ասել է թե՝ դրանք հենց այնպես չի տիրաժավորում, ուղղակի հանրությանը ցուցյ է տալիս, թե ինչքան «պուպուշ են իրենք» ու ինչքան «շատ են մտածում մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու համար»։ Այլ կերպ ասած՝ թանկով ծախում է պետբյուջեով արվածը։ Բայց սրա մասին չէ, որ ցանկանում եմ խոսել։

 

Նիստի կուլմինացիան Նիկոլի կողմից սեղանին բարձրացրած «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսն էր, որը սեպտեմբերի 1-ից փակցված է լինելու է բոլոր դպրոցներում։ Առաջին հայացքից կարող է թվալ որպես անմեղ և բարոյախրատ մանկավարժություն, սակայն նման կարգախոսի օգտագործումը պետական բարձր ամբիոնից փաստում է խորքային մի գործընթաց՝ հանրային ընկալումների ձևախեղում և իրականության քաղաքական վերարժևորում։

 

Ըստ էության՝ այս կարգախոսի միջոցով հանրությանը ներշնչվում է, թե կրթությունը և «լավ ապրելը» բավական են արժանապատիվ ու անվտանգ կյանք ունենալու համար։ Բայց այստեղ կա մի սարսափելի պարզեցում․ այս իշխանության տեսանկյունից «լավ ապրելը» կրճատվել է մինչև շատ փող ունենալու, կուշտ փոր ապահովելու, և օգտատեր-պետություն փոխհարաբերության։ Ոչ մի խոսք արժանապատվության, անվտանգ ապագայի, ինքնիշխանության կամ պատմական հիշողության մասին։

 

Բայց պատմությունը ցույց է տալիս, որ նյութապես բարեկեցիկ, կրթված և «լավ ապրող» լինելը երբեք երաշխիք չեն։ 1915-ին Պոլսի հայությունը համարվում էր Օսմանյան կայսրության ամենակրթված, ամենազարգացած և սոցիալապես կայուն հատվածներից։ Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, պատգամավոր Վարդգես Սերենգուլյանը, Ռուբեն Սևակը, Կոմիտաս վարդապետը և նմանատիպ բազում մտավորականներ պատկանում էին հասարակության վերին խավերին՝ կրթված, կայացած, հանրային հարգանք վայելող։ Ասեմ, որ հենց դա էլ դարձավ պատճառ, որ նրանք առաջինը դառնան բռնաճնշման, վտարման և կոտորածի զոհը։ Նրանց «լավ սովորելը» ոչ միայն չփրկեց, այլ դարձավ վերացվելու նախապայման։

 

Այսօր, երբ պետական կառավարման բարձր հարթակում հնչում է այս կարգի սիմվոլիկ լոզունգ, պետք է գիտակցել, որ այն ոչ թե կրթության արժևորման, այլ պատմական անգիտության և քաղաքացիական հպատակեցման գործիք է։ Այն սովորեցնում է մարդկանց չքննարկել, չկասկածել, չհիշել, այլ ուղղակի «սովորել»՝ առանց հասկանալու՝ ում ձեռքին են մնացել գրքերը, իսկ ում՝ պատմական պատասխանատվությունը։

 

Այսպես ձևավորվում է ուղեղային ստերջացումը՝ երբ մարդուն, ով պետք է կասկածի, պայքարի ու ձեւավորի իր պատմական հիշողությունը, դարձնում են պետական քարոզչության լուռ սպառող։ Այսպիսի պետություններ չեն ապրում, միայն կուշտ փորերով ապրող քաղաքացիներ չեն փրկում պատմության գծից դուրս մնացած ազգերին։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան