Իսկ ովքեր էին սատարում այս իշխանությանը, հը՞ն, Արա Արշավիրիչ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ, անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվելիք նոր քաղաքական ուժին, լրագրողների հետ զրույցում ասել է, որ դեռ չի կարող գնահատական տալ, թե ինչպիսի քաղաքական գործիչ է Կարապետյանը։ «Ինչ վերաբերում է  քաղաքական ուժ ձեւավորելուն՝ լսել ենք հայտարարությունը, ընդունել ենք ի գիտություն, քաղաքական ուժը կձեւավորվի, կտեսնենք՝ ովքեր են ներառված, մեր գնահատականները կտանք։ Որպես բարերար ու գործարար՝ Սամվել Կարապետյանին գնահատում եմ շատ բարձր, որպես քաղաքական դերակատար՝ դեռեւս չեմ կարող որեւէ գնահատական տալ»,- շեշտել է նա: Զարմանալին, իհարկե, այն չէ, ինչ է ասել, այլ այն, որ ինքն է այսպիսի մեկնաբանություններ տալիս՝ այն դեպքում, երբ քաղաքական դաշտում ինքն էլ նորեկ է, ու մինչեւ հիմա այդպես էլ պարզ չէ մի շարք հարցերում ո՞րն է իր քաղաքական դերակատարությունը եւ ինչ դիրքորոշումներ ունի մի շարք առանցքային հարցերում: Օրինակ` ի՞նչ քաղաքական ծրագրով եւ ինչպիսի գաղափարախոսությամբ է պատրաստվում 2026 թվականի ընտրություններին, որ վստահ է՝ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն:

Ռուսաստանի հայերի միության ղեկավար ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հանդես է եկել զարմանալի հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ չմասնակցել առաջիկա ընտրություններին։ «Այս մարդը չի կարող վարչապետ լինել։ Եթե մի փոքր մտածում է հայ ժողովրդի մասին, պետք է հենց հիմա հեռանա», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի»-ին։ Ճիշտ լսեցի՞նք. Աբրահամյանը պահանջո՞ւմ է Փաշինյանի հրաժարականը։ Այն նույն անձը, ով 2018-ին կոչ էր անում իշխանությունը փոխանցել «ժողովրդի առաջնորդ» Փաշինյանին եւ աջակցություն էր խոստանում նոր իշխանությանը։ Այո՛, հենց նա է այսօր հայտարարում՝ «Այս մարդը չի կարող վարչապետ լինել»։ Նույն Աբրահամյանը, որ հանդիպում էր Փաշինյանի զուգընկերուհու՝ Աննա Հակոբյանի հետ, այժմ կազմակերպում է համահայկական առցանց համաժողով՝ ի պաշտպանություն եկեղեցու՝ պնդելով, թե մարդիկ վախենում են Հայաստան գալ։ Իսկ ովքեր էին սատարում այն իշխանությանը, որին այսօր մեղադրում են եկեղեցու դեմ գործելու մեջ, հը՞ն, Արա Արշավիրիչ։

Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԱԳՆԵՍԱ  ԽԱՄՈՅԱՆՆ իր վերջին հարցազրույցում գանգատվել է, որ ընդդիմադիր դաշտում թիրախավորում են «Հայաստան» դաշինքին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց հենց ինքն առիթը բաց չի թողել թիրախավորելու ՀՀԿ-ին եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Անդրադառնալով վերոնշյալին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանը հիշեցրել է նախկին լրագրողի հարցազրույցը՝  Փաշինյանի զուգընկերուհու հետ: «Մի բան պարզ է՝ Ագնեսա Խամոյանը երբ լրագրող էր, Նիկոլ Փաշինյանը նրա համար ուժեղ տղամարդ էր, Աննա Հակոբյանը՝ իմաստուն կին։ Այսօր Ագնեսան ընդդիմադիր պատգամավոր է։ Բայց իշխանության դեմ խոսելու փոխարեն՝ զբաղված է մեկ գործով՝ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դեմ կեղծ հարցազրույցներ տալով։ Ուզում եմ հարց տալ՝  հիմա է՞լ նույնքան իմաստուն եք համարում Աննա Հակոբյանին: Եթե՝ ոչ, ի՞նչ եք փոխել ձեր մեջ, բացի կարգավիճակից։ Եթե՝ այո, ինչո՞ւ եք ձեր ընդդիմադիր կոչված դիրքից չեզոք կանգնած՝ երբ երկիրը հանձնում են կտոր-կտոր։ Իսկ Ռոբերտ Քոչարյանին էլ ասեք՝ եթե պայքարում եք Նիկոլի դեմ, Սերժ Սարգսյանին թիրախ դարձնելը ո՞ր պայքարի մեթոդն է։ Սա քաղաքականություն չէ, սա խեղկատակություն է՝ անձնական դաշտում։ Հիմա նույն կարծիքի՞ն եք, որ Նիկոլը ուժեղ տղամարդ է, Աննան իմաստուն՝ դրանից ելնելով իմպիչմենտին չեք միանում»,- հարց է բարձրացնում Մովսիսյանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում