«Փաստ». ՔՊ-ն ամեն ինչ անում է 2026 թվականին վերարտադրվելու համար

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկնաբանելով Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այն հայտարարությունը, որ Հայաստանում առնվազն 2,5 միլիարդ եվրո ներդնելու մտադրություն կա, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել. «Պարզ է, որ խոսքն այն գումարի մասին է, որը Բրյուսելը բազմիցս խոստացել է տրամադրել»: Զախարովան նաև հավելել է, որ «դա Եվրահանձնաժողովի, ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի դասական ժանրն է՝ առատաձեռն խոստումներ շաղ տալ, ապա այդ ֆինանսական խոստումների սոուսի տակ ստրկացնել և շարունակել վերահսկել գործընթացները՝ հանելով փրփուրը և օգուտներ ստանալով միայն իրենց համար»։

Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ փաստացի ԵՄ-ն ֆինանսավորում է Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականությունը:

Ըստ ալիքի, «Արևմուտքին ձեռնտու է, որ հայ-ռուսական ռազմա-քաղաքական և տնտեսական կապերը խզվեն, ՀՀ-ն ՔՊ-ի օրոք վերածվի երկրորդ Ուկրաինայի կամ ռուսաֆոբ պլացդարմի Հարավային Կովկասում»։ Հեղինակները նաև նշում են, որ Փաշինյանի և ՔՊ-ի օրոք հայկական տնտեսությունը կազմաքանդվում է. կապիտալը փախչում է ՀՀ-ից, ՀՀ քաղաքացիներն ապագա չեն կապում նիկոլական Հայաստանի հետ, իսկ արտաքին պարտքը հասել է 14 միլիարդ դոլարի։

«ԵՄ-ն ցանկանում է ներդրումներ անել Հայաստանում՝ Փաշինյանին և ՔՊ-ին փրկելու, իշխանության պահելու և հակառուսականությունն ու արևմտամետությունը խրախուսելու համար։ Եթե ԵՄ-ն իրոք ներդրումներ կատարի ՀՀ-ում, Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում դա օգտագործելու է սեփական փիառի համար, որ ՔՊ-ի օրոք ՌԴ-ի հետ կապերը խզվել են, իսկ Արևմուտքը ներդրումներ է կատարում ՀՀ-ում։ ՀՀ քաղաքացիները կրկին ենթարկվելու են ՔՊական մեդիաների մանիպուլ յացիաներին»,-գրում է ալիքն ու հավելում, որ հայռուսական ռազմավարական, դաշնակցային կապերի խզումը հանգեցնելու է ՀՀ-ում թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանն ու Սյունիքի կորստին՝ Արցախի օրինակով։

«ՔՊ-ն ամեն ինչ անում է 2026 թվականին վերարտադրվելու համար՝ ճնշումներ է գործադրում Հայ առաքելական եկեղեցու դեմ, բանտերն է նետում ընդդիմադիրներին և Փաշինյանի թրքամետ քաղաքականությունը քննադատողներին»,-գրում են հեղինակներն ու ամփոփում, որ, այսպիսով, Հայաստանը մեծ տեմպերով Փաշինյանի վարած արտաքին և ներքին դիլետանտ քաղաքականության արդյունքում սլանում է դեպի անդունդն ու հերթական կապիտուլ յացիան։ Փաշինյանն ու թիմը պատրաստ են բավարարել Էրդողան-Ալիև տանդեմի բոլոր հակահայ պահանջները, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության, ադրբեջանցիների վերադարձի, ասյպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի», Ղարաբաղյան հարցը փակելու և բանակը կրճատելու հարցերում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/54837 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում