«Пацан сказал — пацан сделал, ես դեռ կվերադառնամ, Երեւա՛ն». Տիմատի

Արխիվ 16-20

Վերջապես Հանրապետության հրապարակում այսօր կայացավ ռեփեր ՏԻՄԱՏԻԻ անվճար մենահամերգը, որը խոստացված 1 ժամ 40 րոպեի փոխարեն, տեւեց 2 ժամ 40 րոպե:Фото Sarafyan Hrant.

Երգիչը տպավորված էր, որ թեպետ նախորդ անգամ իր մենահամերգին Մարզահամերգային համալիրում չերգեց, բայց այդուհանդերձ, ամենաներող հայ հանդիսատեսը եկել էր ունկնդրելու իր երգերը:

Համերգի ընթացքում նա անգամ եռագույն դրոշը ծածանեց, իսկ ավարտին հայտնի ռեփերն ասաց, որ չնայած բոլորն ուզում են իր հետ նկարվել, բայց ինքն ուզում է նկարվել հրապարակում ներկա 40 հազար հայերի հետ եւ ներողություն խնդրելով հանդիսատեսից, որ ստիպված է հետեւանց կանգնել նրանց, ավանդական «սելֆի» արեց:

Фото Sarafyan Hrant.Եվ մինչ բեմահարթակը կլքեր, Տիմատին նաեւ շեշտեց. «Пацан сказал — пацан сделал, ես դեռ կվերադառնամ, Երեւա՛ն»:

Հրապարակը լքեցին ռուս ռեփերն ու երկրպագուները, իսկ այն, ինչ նրանցից հետո հիշեցնում էր տարածքը, ուղղակի, ողբերգական էր: Հանրապետության հրապարակը վերածվել էր Սովետաշենի աղբանոցի, որտեղ կարելի էր գտնել ապակե ու կապրոնե շշերի մեծ տեսականի, էլ չենք ասում օդում Տիմատիի երգերի տակ «պարող» պոլիէթիլենային տոպրակների մասին…Фото Sarafyan Hrant.

Ինչեւէ, պետք է փաստենք, որ Տիմատին խելքի եկավ ու հասկացավ, որ ռեփերային «կռուտիտներով» հայերին չի կարող խաբել եւ գումար վաստակել մի մենահամերգից, որտեղ ինքը ելույթ չի ունեցել: Այնպես որ, մեզ էլ մնում է խելքի գանք ու օտար աստղերին սիրելուց առավել, սիրենք մեր քաղաքն ու մաքուր պահենք այն՝ առանց սպասելու շաբաթօրյակների:

Հիշեցնենք, որ Տիմատիի, Black Star խմբի, L’ONE­-ի եւ MOT­-ի  համատեղ համերգը նախատեսված էր մայիսի 12­-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սակայն, երգիչը պատճառաբանելով, թե տեխնիկական խնդիրներ կան, այդպես էլ բեմ չէր բարձրացել, ինչը մեծ զայրույթ էր առաջացրել համերգի բավական թանկ տոմսեր ձեռք բերած հանդիսատեսի մոտ: Տեղի ունեցածից հետո, ռեփերը որոշել էր մեղքերը քավել եւ համացանցում տեսանյութ էր հրապարակել՝  խոստանալով անվճար համերգ ունենալ Երեւանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում