«Հրապարակ». Սամվել Բաբայանի գլխին 2026-ի ընտրություններից առաջ սուր է կախված
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ բացահայտել է 27 տարի առաջ տեղի ունեցած պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը:
Մենք ամիսներ առաջ գրել էինք, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը Խորխոռունու գործով իրավապահներին հաղորդում է ներկայացրել:
ՊԲ ղեկավարը, ըստ էության, «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն», չնայած ՔԿ-ն ոչ մի նոր բան չի բացահայտել, ուղղակի ժամանակին չհաստատված ու չապացուցված վարկածը հիմա ապացուցված են համարել:
Ընդ որում, նորից խոսքը սպանությունը կատարողների մասին է, իսկ պատվիրատուները բացահայտված չեն:
Իշխանական մեր աղբյուրի խոսքով՝ իրականում Բաբայանի գլխին հիմա սուր է կախված․ 2026-ի ընտրություններից առաջ եթե ոչիշխանահաճո խաղեր տա, ապա նրան էլ այս գործում կներգրավեն։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

