Չկա գեթ մեկ կետ, որտեղ Ադրբեջանն է ինչ-որ բան զիջում.Միջազգայնագետ

«Մեր պատկերացրած խաղաղությունն ու նրանց պատկերացրածը լրիվ այլ են: Ես իրական խաղաղության տարրեր չնկատեցի, որքան էլ մամուլից տեղեկանում ենք, թե եղել է կառուցողական ու ջերմ հանդիպում: Գիտենք, ու մեզ համար նորություն չեն Ադրբեջանի պահանջները, որոնք բազմիցս ու արդեն բացահայտ հնչում են Ադրբեջանի կողմից՝ Սահմանադրության փոփոխություն, «Արցախ» բառի դուրսբերումը Անկախության հռչակագրից, խորհրդանշաններից հրաժարում, Մինսկի խմբի լուծարում, այսպես կոչված ադրբեջանցի փախստականների վերադարձ, միջազգային հայցերից հրաժարում: Ընդ որում՝ այս բոլորը միակողմանի զիջումներ են, որոնք կատարելու պատրաստակամություն ունի Հայաստանի Հանրապետությունը,-անդրադառնալով Ալիեւի վերջին հայտարարություններին, ասաց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, ընդգծելով.

-«Զանգեզուրի միջանցքը», իհարկե, այլ բառամթերքով ու փաթեթավորմամբ են ներկայացնում, խոսվեց միջազգային կազմակերպության արտապատվիրակման մասին, որի վերաբերյալ խոսեց ՀՀ փոխարտգործնախարարը, որ հայկական կողմը դեմ չէ, նույնիսկ կողմ է։ Հասկանալի է, որ այս ամենը ադրբեջանական օրակարգի բավարարում է, ընդ որում, կրկնում եմ՝ միակողմանի, իսկ զիջող կողմը Հայաստանն է, չկա գեթ մեկ կետ, որտեղ Ադրբեջանն է ինչ-որ բան զիջում:

Հավանական է, որ ամերիկյան ինչ-որ ընկերության կտրամադրեն այդ վերահսկողության գործառույթը, իհարկե դա շատ գեղեցիկ կներկայացնեն, որ բյուջե գումար է նստելու, մենք անգամ չենք զբաղվելու մաքսային, հարկային գործառույթներով, բայց մեր փոխարեն կանեն, կառավարության հետ պայմանագիր կկնքեն, այսինքն՝ այդ ամենը շատ գեղեցիկ կներկայացնեն, բայց դրանից բխող հետևանքների մասին չեն խոսում: 

Ադրբեջանական մամուլը հենց հիմա պնդում է, որ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Աբու Դաբիում հստակ դիրքորոշում է ձեռք բերվել, որ այդ արտապատվիրակված ճանապարհը լինելու է ԱՄՆ-ի վերահսկողության տակ, հասկանում եք, չէ՞, որ դա Սահմանադրության խախտում է, որ դա Ռուսաստանի ու Իրանի դեմ է ուղղված, որ դա լուրջ տարածաշրջանային ռիսկեր է պարունակում: Մենք հասկանում ենք, չէ՞, Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումներն ուր են տանում, իսկ այս բոլոր ռիսկերի մասին, իհարկե, որևէ խոսք չկա իշխանության կողմից: 

Անդրադառնալով արտապատվիրակման հնարավոր ռիսկերին նկատում է.

- Իրենցն ավելի ձեռնտու է սեփական ժողովրդին կերակրել այդպիսի գեղեցիկ բառամթերքով ու դա ներկայացնել որպես «Խաղաղության խաչմերուկ», բայց պարզ է, որ դա նույն «Զանգեզուրի միջանցքն» է: Եթե քո սուվերեն տարածքի մի հատված պատվիրակում ես այլ երկրի կամ այլ միջազգային կառույցի, դա արդեն իսկ միջանցք է, անկախ նրանց, թե քո պետբյուջե մտնում է գումար, դու տրանզիտ ես հանդիսանում: Ասում են՝ խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, իհարկե, եթե այդքան բանն անում ես, այլևս պատերազմի տրամաբանություն ու իմաստ չկան, այսինքն՝ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում ես: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում