«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աբխազիայում ամեն ինչ սկսել է բարելավվել. Ռուսաստանը մեզ աջակցում է. Տատյանա Լեոնովա

Հայրենակիցներ

«Իրավունք»-ը զրուցել է Աբխազիայի ռուս հայրենակիցների կազմակերպությունների համակարգող միության մամուլի ծառայության ղեկավար ՏԱՏՅԱՆԱ ԼԵՈՆՈՎԱՅԻ հետ: Նշենք, որ նա վերջերս Երեւանում էր եւ մասնակցում էր «Մոսկվայի տանը» կայացած «Երկխոսություն Մոսկվայի հետ» համաժողովին՝ ԱՊՀ երկրների, Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի ավելի քան 60 ռուսախոս զանգվածային լրատվամիջոցների եւ հայրենակցական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին:

— Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա Աբխազիայում՝ նախագահական ընտրություններից հետո, նոր ձեւավորված կառավարության օրոք։

— Գիտեք, կենցաղային առումով իրավիճակն ուրախալի է, ամեն ինչ դեպի լավն է գնում: Մեզ մոտ առաջ ամեն ձմեռ լույսն անջատում էին, եւ մենք ապրում էինք խիստ գրաֆիկով, երբ օրը մի քանի անգամ հոսանքն անջատվում էր։ Մինչեւ իշխանության փոփոխությունը դա, ուղղակի, աղետ էր։ Իսկ հետո՝ արդեն նոր իշխանության օրոք, ստացվեց այնպես, որ պայմանավորվեցին, եւ Ռուսաստանը մեզ էլեկտրականություն է մատակարարում, նույնիսկ ձմռանը չի անջատել: Հիմա արդեն դրա մասին չենք էլ խոսում։ Որքանով հասկանում եմ՝ պատրաստվում են նաեւ էլեկտրական ցանցերը նորոգել։ Ընդհանրապես, ոչ թե հարաբերությունները, այլ, երեւի, Ռուսաստանի հետ կապերի ինտենսիվությունն է բարելավվել։ Մի տեսակ ավելի ենք մտերմացել։ Ռուսաստան այժմ օգնում է մեզ, դա նկատելի է։ Զբոսաշրջիկների թիվն էլ շատ ավելացել է, շատերն են նոր շինարարություն սկսում, որոշ շենքեր էլ վերանորոգվում են, որոնք տարիներով ավերված վիճակում էին։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավացել է։

— Նախկին իշխանության հրաժարականի պատճառ դարձավ օրենսդրական մի նախագիծ, որը ցանկանում էին անցկացնել, իսկ ժողովուրդը դեմ էր: Ի՞նչ եղավ դրա հետ կապված:

— Ավելի ճիշտ՝ ոչ թե օրենսդրական փոփոխություն էին ցանկանում անել, այլ փորձում էին անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք չէին տեղավորվում օրենսդրության մեջ: Հիմա, երբ իրավիճակը փոխվեց, նոր նախագահ Բադրա Գունբան ասել է, որ ինքը չի անի ոչինչ ժողովրդի կամքի դեմ կամ օրենսդրությանը հակառակ։ Իրոք, ամեն ինչ քննարկման ենթակա կլինի։

— Քաղաքագիտական, փորձագիտական շրջանակները մտահոգություն էին հայտնում, որ Աբխազիան կարող է իր հայացքն ուղղել դեպի Արեւմուտք, հատկապես, որ իշխանության այդ շրջանում նկատվում էր այլ երկրներից միջամտության փորձեր: Ի՞նչ կասեք այս մասին:

— Մեզ մոտ, իսկապես, շատ էին արեւմտամետ ՀԿ-ները, որոնք աշխատում էին Աբխազիայում։ Ես, իհարկե, քաղաքականությամբ չեմ զբաղվում, ավելի շատ սոցիալական ու մշակութային նախագծերով եմ զբաղված եւ ընդհանուր գնահատականներ եմ տալիս, բայց կարող եմ ասել, որ հիմա, կարծես թե, այս հարցում էլ է կարգավորումներ իրականացվում:

— Ձեզ մոտ՝ Աբխազիայում, շատ հայեր են ապրում։ Ի՞նչ կարող եք ասել նրանց մասին, հատկապես, որ նախընտրական շրջանում հայերը եւս շատ ակտիվ էին եւ թիրախավորված՝ նախագահի պարտված թեկնածուի՝ Ադգուր Արձինբայի համախոհների կողմից:

— Մենք քվեարկեցինք այսօրվա ընտրված նախագահի թեկնածության օգտին՝ գրեթե բոլորով եւ գրեթե 100 տոկոսով։ Մյուս թեկնածուն վրդովված էր այդ փաստից, ինչի հետեւանքով խնդիրներ առաջացան, այդ թվում հայերի հետ: Հայերն աջակցեցին այժմյան նախագահին։ Այնպես որ, հիմա ամեն ինչ կարգին է հայ բնակչության համար։

Հայերը մեզ մոտ շատ համախմբված են, շատ ընկերական։ Քանի որ ես զբաղվում եմ մշակութային նախագծերով, դա ինձ համար հարազատ է։ Ամեն տարի նրանք կազմակերպում են «Համշեն» մեծ փառատոնը։ Ելույթ են ունենում ժողովրդական համույթներ, երեխաներ, հյուրասիրում են հայկական ուտելիքներով։ Եվ քանի որ ես ռուսական համայնքից եմ, նրանք մեզ նույնպես հրավիրում են, մենք միշտ գնում ենք նրանց հյուր։ Դա միշտ մի հրաշալի, նշանակալի իրադարձություն է դառնում։

— Իսկ ի՞նչ կասեք Վրաստանի հետ Աբխազիայի հարաբերությունների կարգավորման հնարավորության մասին:

— Դե, Աբխազիան, իհարկե, կցանկանար, որ Վրաստանը ճանաչեր իր անկախությունը։ Այժմ անցկացվում են Ժնեւյան խորհրդակցություններ, որտեղ աբխազական կողմը մշտապես պաշտպանում է իր պահանջները, որպեսզի Վրաստանը գոնե ուժի չկիրառման մասին համաձայնագիր ստորագրի՝ որպես առաջին քայլ։ Բայց Վրաստանը հրաժարվում է։ Այդ ամեն ինչը ձգձգվում է։ Հույս ունենք, որ երբեւէ դրական տեղաշարժ կլինի։ Ասեմ, որ այժմ մի քանի երկիր արդեն ճանաչել է մեզ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը