«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ավելի լավ էր ընդհանրապես լռեր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հասել ենք մի կետի, երբ մանկավարժի կարգավիճակն այլեւս ոչ թե պատվաբեր առաքելություն է, այլ որոշ դեպքերում՝ մանիպուլյատիվ գործիք՝ քաղաքական թատերաբեմում: Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ԵՐԵՄՅԱՆԸ, ով հրապարակավ հայտարարել էր, թե պատրաստ է միանալ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու գործողությանը, երեկ սոցցանցում մի հատ էլ ուղիղ եթերով է հանդես եկել: Ավելի լավ էր ընդհանրապես լռեր: Սույն մանկավարժը, պարզվում է, որեւէ վիրավորական բան չի տեսնում Ամենայն Հայոց կաթողիկոսին ավազանի անունով կոչելու եւ Վեհարանի դեմ հարձակման ակտ կատարելու մտադրության մեջ: Ահա թե ուր ենք հասել. «կրթության հենասյուն» համարվող տնօրենը՝ բարոյականության փլատակների տակ՝ սրբության դեմ հարձակումներին արդարացումներ է փնտրում: Ո՞վ պետք է երեխաներին սրբություն սովորեցնի, եթե նման մտածողություն ունեցողներն են կանգնած դպրոցների ղեկին… Ի դեպ, սույն տիկինը ժամանակին էլ հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում: Դեռեւս 2023 թվականին Yerkir.am-ը գրել էր, որ Արցախի շրջափակման դժոխային օրերին Ռուզաննա Երեմյանն ամառային հանգիստը անցկացրել է ո՛չ ավել, ո՛չ պակաս Ստամբուլում: Նրա էջը ողողված է եղել Թուրքիայի մզկիթների, թանգարանների ու փողոցների նկարներով։ Նա անթաքույց սերն առ Թուրքիա այնքան չի կարողացել զսպել, որ լուսանկարների գրեթե մեծ մասը նվիրված են եղել ստամբուլյան խրախճանքներին։ Երեւի, հենց այնտեղ էլ ընկեր Երեմյանը կորցրել է իր հավատը, ինչի մասին ասում էր երեկ՝ ուղիղ եթերում:

Ոչ պակաս զարմանալի հայտարարությամբ է հանդես եկել ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) պետ ՍԱՄՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Ըստ նրա. «Ցավոք, եկեղեցու ներսում ոչ բռնի թավշյա հեղափոխությունն ուշ է հասնում, բայց դա պիտի տեղի ունենա: Վեհարանը վեհի՛»: Եվ ահա սույն անձի մասին ուշագրավ մանրամասներ է հայտնում «Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը. «Սամվել Ղազարյանը ժամանակին մասնակից է եղել կոռուպցիոն հանցագործությանը, իսկ այժմ որոշել է ընդվզել եկեղեցու դեմ։ Անահիտ Ավանեսյան, չեք պատկերացնի, թե առողջապահական համակարգի կազմակերպիչներն ինչքան են խոսել սույն անձի ոչ կոմպետենտ լինելու մասին, ուստի՝ ՊԱԳ-ը պետք է ազատել քրեական անցյալով պետից։ Սկսե՛ք, ՊԱԳ-ը ազատագրելու գործընթացը մեկնարկվեց..... Ոչ թավշյա հեղափոխությունը մտավ ՊԱԳ»: Միայն թե, տիկին Պողոսյանն իզուր է դիմում առողջապահության նախարար Ավանեսյանին եւ կարծում, թե նա ինչ-որ բանից անտեղյակ է: Հիշեցնենք, որ մամուլում ժամանակին լայնորեն շրջանառվում էր, որ նախարարի ամուսինը` Ստեփան Ավանեսյանը, հանդիսանում է Հայաստանում գործող «Ռեմա» աղանդի հետեւորդ: Այսքանից հետո՝ էլ ի՞նչ սպասել այս նախարարից կամ իր ենթակայության տակ գործող պետից:

Հատկանշական է նաեւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ վերջին հայտարարությունը: Մարդ, ով ժամանակին սատարել է Նիկոլ Փաշինյանին եւ մասնակցել 2018-ի իշխանափոխությանը, ապա իրեն քցված համարել վերջինիս կողմից, հիմա ասում է. «Առաջիկա ընտրություններն այլեւս ոչ լեգիտիմ են, որովհետեւ Հայաստանում ձեւավորվել է ահաբեկչության ու վախի միջավայր, որտեղ չի կարող տեղի ունենալ ժողովրդավարական ընտրություններ։ Ընտրությունները ոչ լեգիտիմ են լինում ոչ միայն վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընտրակաշառքի առկայությամբ, քրեական տարրերի ակտիվ դերակատարմամբ, վերջնարդյունքում՝ թվանկարչությամբ, այլեւ հասարակության մոտ վախի ու ահաբեկչության միջավայրի առկայությամբ»։ Ու հետո ի՞նչ, որ Մակեյանն է ասում, ճի՛շտ է ասում:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան