Եթե անգամ Պետրոս առաքյալը լիներ մեր կաթողիկոս, ոմանք դարձյալ հալածելու էին. Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Թեմա
«Պատկերացրե՛ք, եթե այսօր Հայոց Եկեղեցու գահին նստած լիներ հենց սուրբ Պետրոսը։ Կթվա՝ բոլոր դժգոհողները կհնազանդվեին… բայց դա պատրանք է։ Ոմանք կասեին` Հիսուսին երեք անգամ ուրացել է, ինչպե՞ս կարող է մեր հոգևոր առաջնորդը լինել։ Իսկ եթե սուրբ Պողոս առաքյալը լիներ մեր վեհափառը, դարձյալ ոմանք ասելու էին, որ մինչև դարձի գալը քրիստոնյաններին հալածել է, ինչպե՞ս կարող է մեր վեհափառը լինել։
 
Այսօր, եթե անգամ սուրբ Գրիգոր Լուսավորիչը լիներ մեր կաթողիկոսը, որոշ հակաեկեղեցականներ դարձյալ նրան կքնադատեին, ասելով` «Սրա հայր Անակը սպանել է մեր թագավոր Խոսրովին, ինչպե՞ս կարող է սա լինել մեր հոգևոր առաջնորդը, եկե'ք դուրս վռնդենք սրան իր նստավայրից», որովհետև խնդիրը ոչ թե անձի, այլ՝ իշխանության, կարգի և հնազանդության հետ է կապված։
 
Խնդիրը հոգևոր չէ, այլ՝ հոգեբանական։ Ոմանք չեն ուզում խոնարհվել։ Չեն ուզում ենթարկվել Սուրբ Հոգով հաստատված կարգին։ Ուստի անձը երբեմն ընդամենը պատրվակ է։ Հավատո՞ւմ ենք, թե ոչ՝ Սուրբ Հոգին է առաջնորդում Եկեղեցին: Հետևե՛նք տրամաբանությանը․ եթե հավատում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հոգով է առաջնորդվում, ապա հավատում ենք նաև, որ մեր կաթողիկոսը՝ անկախ անձնական հատկանիշներից, ստանձնում է առաքելական շղթայի իրավահաջորդի պաշտոն, և նա իր պաշտոնը չի վերցրել իրենից, այլ ստացել է՝ ձեռնադրությամբ ու Սուրբ Հոգու կանչով։
 
Ուստի՝ հալածել նրան, անհնազանդ լինել կամ արհամարհել նրա խոսքը, նշանակում է՝ խլացնել Սուրբ Հոգու ձայնը, որը Եկեղեցու կյանքի մեջ խոսում է՝ իր հովիվների միջոցով։ Հոգևոր դասին մերժումն ընդդիմություն է Աստծուն: Այնպիսի վերաբերմունքը, որով ոմանք կտրուկ մերժում են Եկեղեցու բարձրագույն իշխանությանը՝ առանց սիրո կամ եղբայրական հանդիմանության, մարդկային պարզ հայերենով ասած՝ ոչինչ է, քան հպարտության հետևանք։
 
Այդպիսի մերժումը՝ անձնական վիրավորանքներից, ամբոխային ագրեսիայից կամ խոցված ինքնասիրությունից ծնված, ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր․
այն՝ մոռացության է տալիս Սուրբ Գիրքը, որտեղ ասվում է․ «Նա, ով լսում է ձեզ՝ Ինձ է լսում, իսկ ով մերժում է ձեզ՝ Ինձ է մերժում» (Ղուկ. 10:16)։
Մեծ փորձություն է ապրել այնպիսի ժամանակներում, երբ մարդիկ փորձում են բաժանել անբաժանելին․ Եկեղեցին՝ իր սպասավորներից։ Վարդապետությունը՝ իր վարդապետներից։ Հույսը՝ իր աղբյուրից։
 
Բայց Եկեղեցին ապրել է նաև նման օրեր՝ ավելի դաժան, ավելի մութ։ Եվ միշտ բազում հավատավոր զավակներ կանգնել են իրենց հովիվների կողքին՝ ի նշան հավատքի, վստահության և սիրո։ Այսօր մեզանից է կախված՝ կդառնա՞նք այդ ժառանգության կենդանի շղթան, թե՞՝ վախից, պաշտոնից կամ կասկածից դրդված կանցնենք հակառակ ափ։ Թող մեր ընտրությունը լինի Աստծունը, որովհետև ով Տիրոջն է ընտրում՝ չի սխալվում», - գրել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. ՎՐԹԱՆԵՍ քահանա ԲԱՂԱԼՅԱՆԸ։
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում