Օրվա աստղագուշակ

Աստղագուշակ

ԽՈՅ

Լավ կանցնեն ձեզ համար կարևոր հանդիպումները: Նշանակություն չունի՝ խոսքը անձնական գործերի մասին կգնա, թե աշխատանքի: Ձեզ ուշադիր կլսեն, հազիվ թե ինչ-որ մեկն ուզենա վիճել: Որոշ Խոյեր կկարողանան հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, որոնց նախկինում մոտեցում գտնել չէին կարողանում: Հնարավոր է երկարատև ընկերության կամ գեղեցիկ ռոմանտիկ պատմության սկիզբ:

Առօրյա գործերը մեծ ուժեր ու ժամանակ չեն խլի, դուք արագ կստանաք անհրաժեշտ արդյունքը: Նոր գաղափարներն իրագործելու հնարավորություն կհայտնվի: Այստեղ ձեզ կաջակցի այն մարդը, որից նման բան չէիք սպասում:

ՑՈՒԼ

Օրը թեթև կսկսվի, դուք հենց առավոտվանից կզգաք, որ աստղերը ձեր կողմից են: Սակայն չարժե ամեն ինչում հաջողության վրա հույս դնել, քանի որ իսկապես նշանակալի հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր է, որ ձեզ վրա չափից դուրս շատ բան չվերցնեք, խոստումներ չտաք, եթե թեկուզ մի փոքր կասկածում եք, որ կարողանալու եք դրանք կատարել:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Պարզ կդառնա, որ դրական փոփոխություններ հնարավոր են կյանքի բոլոր ոլորտներում: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես է լավ գործել, որպեսզի երկար սպասելու կարիք չլինի:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հրաշալի գաղափարները լրիվ անսպասելի կհայտնվեն ու միանգամից կփոխեն ձեր ծրագրերը: Ինտուիցիան կհուշի, որ լավ է անհապաղ անցնել մտածածն իրագործելուն, նույնիսկ եթե դրա համար պետք է հետաձգել մյուս գործերը կամ խախտել հին պայմանավորվածությունները: Հին ծանոթները միանգամից կհասկանան, թե ինչու եք այդպես վարվում, իսկ նորերին ավելի ուշ ամեն ինչ կբացատրեք:

Դիտողունակությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն ձեզ նոր բաներ իմանալ, պիտանի ինֆորմացիա ստանալ ու սովորել մի բան, ինչը շուտով պետք կգա: Դրական միտումների ազդեցությունը կգերակշռի կյանքի բոլոր ոլորտներում: Միայն ֆինանսական հարցերը լուծելիս է պետք զգույշ լինել, քանի որ այստեղ հավանական են տհաճ անակնկալներ:

ԽԵՑԳԵՏԻՆ

Օրվա առաջին կեսին հազիվ թե հաջողվի խուսափել ապրումներից ու հուզումներից: Հուզական դաշտը լարված կլինի, իսկ տրամադրությունը կարող է հաճախ փոխվել: Հեշտ չի լինի գործերի վրա կենտրոնանալը, բայց եթե ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրեք, ապա կկարողանաք հրաշալի արդյունքների հասնել: Շատ Խեցգետինների պետք կգա վաղուց ձեռք բերած փորձը:

Օրվա երկրորդ կեսը հեշտ ու հաճելի կանցնի: Այն հարմար կլինի ստեղծագործ զբաղմունքների և ցանկացած գործի համար, որը թույլ է տալիս զարկ տալ երևակայությանը: Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Սիրելին հաճույքով կհամաձայնի ձեր անսովոր առաջարկներին:

ԱՌՅՈՒԾ

Օրը հազիվ թե լրիվ անամպ լինի, դժվարություններ կարող են առաջանալ նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա, դուք լուրջ խնդիրների էլ չեք բախվի: Աջակցության հարցով կարող եք դիմել ազդեցիկ մարդկանց, որոնք չեն մերժի: Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, իրավաբանական վեճերն էլ ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կավարտվեն:

Երեկոն հարմար կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Այսօր դուք իրար շատ լավ կհասկանաք: Վերջին ժամանակներս հարազատների հետ լեզու չգտնող Առյուծները մոտեցում կգտնեն նրանց:

ԿՈՒՅՍ

Ինքնավստահությունը մի կորցրեք. այսօր դա էլ բավարար կլինի հաջողության հասնելու համար: Աստղերը ձեր կողմից կլինեն: Միայն ֆինանսական ոլորտում են հնարավոր դժվարություններ գումարի հետ կապված հարցերում ձեզ համար անսովոր թեթևամտության, անփութության պատճառով: Ուշադիր եղեք, մի շտապեք գնումների և գործարքների հարցում, ստորագրելուց առաջ լավ ստուգեք փաստաթղթերը: Այդ ամենը թույլ կտա խուսափել զուր ծախսերից, ցավալի սխալներից:

Ինքնատիպ գաղափարներ, նոր ծրագրեր կհայտնվեն, որոնք անպայման դուր կգան ձեր մտերիմներին: Կհաջողվի պայմանավորվել համատեղ գործողությունների շուրջ՝ խուսափելով նույնիսկ աննշան տարաձայնություններից: Շատ Կույսեր իրենց ավելի հանգիստ կզգան, երբ հասկանան, որ սիրելին պատրաստ է ամեն հարցում աջակցել իրենց:

ԿՇԵՌՔ

Պիտի զբաղվեք բարդ առաջադրանքների լուծմամբ: Պատրաստ եղեք, որ դրա համար շատ ժամանակ է պահանջվելու, ուզածը անել միանգամից չի ստացվի: Այն Կշեռքները, որոնք ուզում են ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը կամ նոր գործընկերներ գտնել, այսօր պիտի համառություն դրսևորեն, քանի որ առանց դրա չի ստացվի: Իսկ ահա անձնական հարաբերություններում, հակառակը, չափազանց կարևոր կլինի զիջումների գնալու ձեր ունակությունը:

Ծանոթների խորհուրդները կարել է առանձնապես ուշադիր չլսել, քանի որ դրանք հազիվ թե օգտակար լինեն: Փոխարենը սեփական փորձը պետք կգա և՛ աշխատանքի մեջ, և՛ անձնական հարաբերություններում:

ԿԱՐԻՃ

Հավաքեք ուժերը, քանի որ ձեզ բավական հոգնեցնող օր է սպասվելու: Հաստատ չեք ձանձրանալու, քանի որ պիտի ուղղեք ուրիշների սխալները, լուծեք նոր առաջադրանքները և ոտքի վրա նոր բան սովորեք: Օգնության կարիք կունենաք, բայց այն միանգամից ստանալ չի հաջողվի: Համբերատար եղեք ու պատրաստվեք մի քանի անգամ բացատրել շրջապատողներին, թե ինչ եք նրանցից ուզում:

Բայց դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, նկատելի կլինի հատկապես անձնական հարաբերությունների ոլորտում: Հնարավոր են լավ նորություններ, հաճելի ռոմանտիկ անակնկալներ, տրամադրությունը բարձրացնող իրադարձություններ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

Մի շտապեք: Սա այն օրերից է, երբ լավ որոշումները առաջինը մտքին չեն գա, իսկ չմտածված արարքները կարող են տհաճությունների հանգեցնել: Եթե զգույշ գործեք, ապա ոչ միայն հաջողությունների կհասնեք, այլև ջրի երես կհանեք թաքուն գործող թշնամիներին, նույնիսկ եթե նրանք բավական նենգ են:

Շատ Կարիճների այսօր պետք կգա իրենց անձնական սահմանները պաշտպանելու ունակությունը, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեն կոշտ մեթոդների դիմել: Ինչ-որ մեկը կարող է փորձել չարաշահել ձեր բարությունը: Վատ մի զգացեք այդպիսի մարդկանց հակահարված հասցնելուց: Մտերիմների հետ շփումների համար հարմար կլինի երեկոն: Կարող եք նույնիսկ ոչ մի յուրահատուկ բան չծրագրել, դուք բոլոր դեպքերում հաճելի ժամանակ կանցկացնեք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ

Օրը ուզածի նման չի սկսվի: Բայց շատ բան շուտով դեպի լավը կփոխվի, եթե որոշումների հարցում չշտապեք ու չարդարացված ռիսկի չդիմեք: Զգուշությունը թույլ կտա թշնամիների լարած թակարդները չընկնել, ամրապնդել մասնագիտական դիրքերը, հուսալի համախոհներ գտնել:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը, բայց ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես ձեզ պահեք: Երեկոն բարենպաստ կլինի ընտանեկան միջոցառման կամ ընկերների հետ հանդիպելու համար: Իսկ ահա ռոմանտիկ ժամադրությունից լավ է շատ բան չսպասեք:

ՋՐՀՈՍ

Դատարկ զրույցները, անվերջանալի խնդրանքներն ու հիմար առաջարկները օրվա առաջին կեսին կշեղեն ձեզ գործերից: Չեն բացառվում թեժ վեճերը մարդկանց հետ, որոնք նախկինում էլ ձեզ չեն աջակցել, բայց գոնե իրենց կարիծիքն իրենց են պահել: Երիտասարդ Ջհոսները չեն կարողանա իրենց նրբանկատ պահել ու հանգստություն պահպանել: Իսկ հասուն Ջրհոսներին փորձը կհուշի, որ լավ է հարթել սուր անկյունները:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու անսպասելի նվերներ կբերի: Հավանական են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն, քանի որ հնարավորություն կունենաք գնել այն, ինչը դեպք է ձեզ ու ձեր մտերիմներին:

ՁԿՆԵՐ

Պատրաստ եղեք ուշադրության կենտրոնում հայտնվելուն: Ձեր գործերը կհետաքրքրեն նրանց, ովքեր նախկինում դրանց հանդեպ լրիվ անտարբեր էին: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, բայց կնկատվեն նաև փոքրիկ սխալները: Եթե անկեղծորեն ուրախանաք հաճոյախոսություններով ու փիլիսոփայորեն մոտենաք քննադատություններին, ապա շատերի վրա բարենպաստ տպավորություն կթողնեք:

Հավանական են անսովոր ծանոթություններ, ինչպես նաև հանդիպումներ մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ շատ եք լսել: Հնարավոր է և՛ ընկերական, և՛ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր նախաձեռնող լինելուց:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում