«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «2025 թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակին

Տնտեսություն

Euromoney առաջատար միջազգային պարբերականը, որը հայտնի է ֆինանսական ոլորտի հեղինակավոր վերլուծություններով, Լոնդոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհել է «2025թ. լավագույն բանկը Հայաստանում» գերազանցության մրցանակը։ Ամերիաբանկը 2011թ․-ից ի վեր  այս պատվավոր մրցանակին արժանանում է արդեն 11-րդ անգամ։

 

Ամենամյա այս մրցանակաբաշխության շրջանակում գնահատվում է ավելի քան 100 երկրի առաջատար բանկերի գործունեությունը, մասնավորապես, բանկերի ռազմավարական նախաձեռնությունները,  թվային լուծումները և ֆինանսական ոլորտի այլ ձեռքբերումները:

 

Պարբերականը շեշտում է, որ 2024թ․-ի ընթացքում ռազմավարական գործընկերների միջոցով Ամերիաբանկին հաջողվել է ներգրավվել ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար։ Դրանց թվում են 200 մլն դոլար՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայից (IFC), և 105 մլն եվրո՝ Եվրոպական ներդրումային բանկից (ԵՆԲ)՝ ուղղված միկրո, փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը, ինչպես նաև կլիմայական ծրագրերի ֆինանսավորմանը։

 

Հատկանշական է նաև Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելի 2024թ․ տարեկան աճը` 42.3% ՝ հասնելով 596 մլրդ դրամի (1.55 մլրդ ԱՄՆ դոլար)։

 

Բանկի ակտիվները 2024թ․-ին աճել են 33.6%-ով՝ հասնելով 1.9 տրլն դրամի, իսկ մասնաբաժինը շուկայում՝ 17.1%-ի։ Ըստ պարբերականի, այս ցուցանիշները վկայում են Ամերիաբանկի շոշափելի 

ներդրումը տնտեսության ամենատարբեր ոլորտների զարգացման գործում։ Euromoney-ի գերազանցության մրցանակը մեր թիմի, մեր հաճախորդների և գործընկերների համատեղ ձեռքբերումն է, ինչի համար հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը։ Այն մեզ ոգևորում է, որ էլ ավելի մեծ եռանդով շարունակենք աշխատանքը՝ ի նպաստ մեր երկրի զարգացման և կյանքի որակի բարելավման»,- նշել է Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

 

Ամերիաբանկի մասին

 

Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ՝ www.ameriabank.am:

 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան