ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ-ՍԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՞Ն, ԹԵ՝ ՄԵԾ ԲԱԽՄԱՆՆ ԸՆԴԱՌԱՋ

Վերլուծություն

Եվ ի­հար­կե, հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում ներ­կա բո­լոր սրա­ցում­նե­րը շա­րու­նա­կում են պտտվել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» շուրջ: ի դեպ, հե­ղի­նա­կա­վոր ա­րե­ւե­լա­գետ Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վը բա­ցատ­րում է, թե ին­չո՞ւ են ՆԱՏՕ-ի երկր­ներն այդ­պես կենտ­րո­նա­ցել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» վրա. «Նախ­եւա­ռաջ, ի՞նչ է «մի­ջանց­քը»։ Ի­րա­կա­նում դա ցա­մա­քա­յին Պա­նա­մա­յի ջրանցքն է, դա տնտե­սա­կան եւ­ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ազ­դե­ցութ­յան հսկա­յա­կան լծակ է…»: Ըստ այդմ էլ` «Ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան տան­դե­մը եւ ն­րանց ետ­եւում կանգ­նած Միաց­յալ Նա­հանգ­նե­րը փոր­ձում են «գո­ղա­նալ» ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը մեր քթի տա­կից...»։

­Բայց մյուս կող­մից, Թ­րամ­փը, ի­հար­կե, չի կա­րող չհաս­կա­նալ, որ խոսքն այն տա­րա­ծաշր­ջա­նի մա­սին է, ո­րը ոչ միայն դա­րե­րով ե­ղել է ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան գո­տին, այլ ուղ­ղա­կի Ռու­սաս­տա­նի մաս` թե´ Ռու­սա­կան Կայ­սե­րութ­յան, թե´ ԽՍՀՄ-ի ժա­մա­նակ: Այն է` ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սը «գո­ղա­նա­լը» չի կաորղ նույ­նիսկ կար­ճա­ժամ­կետ հե­ռան­կա­րում չդառ­նալ Մոսկ­վա­յի հետ ծայ­րա­հող սուր հա­կա­սութ­յան նոր դրվագ: Մ­յուս կող­մից, կով­կաս­յան ուղ­ղութ­յու­նը նաեւ չիան­կան շա­հե­րի հա­մա­տեքս­տում իր ո­րո­շա­կի դերն ու­նի: Այն է` պատ­րա՞ստ է Թ­րամ­փը գլո­բալ հա­կա­մար­տութ­յան այդ կար­գի սրաց­ման: Կամ, որ պա­կաս կա­րե­ւոր չէ, կա­րո՞ղ է, բա­վա­րար ու­ժեր կա՞ն: Հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց այդ էլ կա նաեւ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յու­նը:

Չ­նա­յած, դա­տե­լով ուկ­րաի­նա­կան աղբ­յուր­նե­րի գնա­հա­տում­նե­րից, Թ­րամ­փի վեր­ջին աղ­մուկ հա­նած հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, այդ թվում` ՌԴ-ին 50-օր­յա ժամ­կե­տով «վերջ­նա­գիր» տալն ի­րա­կա­նում այլ խաղ է: Ըստ այդմ. «Բան­կո­վա­յում բո­լո­րը հիաս­թափ­ված են եւ կար­ծում են, որ Ռու­սաս­տա­նի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հետ կապ­ված Թ­րամ­փի ամ­բողջ գոր­ծը պայ­մա­նա­վոր­ված խաղ է: Կ­րեմ­լին 50 օր է տրվել այդ պատ­ժա­մի­ջոց­նե­րի ներդր­մա­նը նա­խա­պատ­րաստ­վե­լու հա­մար։ Հ­րա­պա­րա­կա­յին ա­ռու­մով Բան­կո­վա­յան ստեղ­ծում է ա­մե­րի­կա­ցի­նե­րի հետ գե­րա­զանց հա­րա­բե­րութ­յուն­նե­րի պատ­կեր, բայց կու­լիս­նե­րում նրանք ա­նի­ծում են Վա­շինգ­տո­նին` գլո­բալ խա­ղե­րի հա­մար…»: Այդ թվում, որ Թ­րամ­փը ուկ­րաի­նա­կան ճգնա­ժա­մի ծախ­սե­րի 90%-ը տե­ղա­փո­խում է ԵՄ՝ ըն­դա­մե­նը գլո­բա­լիստ­նե­րի գլխա­վոր հե­նա­րա­նը թու­լաց­նե­լու հա­մար: Ա­վե­լին, որ Թ­րամ­փի կողմ­նա­կից­նե­րը չեն հրա­ժար­վել Զե­լենս­կուն լու­ծա­րե­լու ծրագ­րե­րից: Ընդ ո­րում, աղբ­յու­րը դրա «հան­րա­յին նա­խազ­գու­շաց­ման ա­հա­զանգ» է հա­մա­րում ա­մե­րի­կա­ցի ոչ ան­հայտ լրագ­րող Սեյ­մուր Հեր­շի պնդում, որ ԱՄՆ-ն կա­րող է «ստի­պել Զե­լենս­կիուն հե­ռա­նալ, ե­թե նա դա կա­մա­վոր չա­նի»։

­Վեր­ջա­պես, որ` «Վա­շինգ­տո­նում եւ Ուկ­րաի­նա­յում շա­տե­րը կար­ծում են, որ անհ­րա­ժեշտ է հնա­րա­վո­րինս շուտ դա­դա­րեց­նել Ռու­սաս­տա­նի հետ պա­տե­րազ­մի սրա­ցու­մը, քա­նի դեռ դեռ կա հնա­րա­վո­րութ­յուն հա­մա­ձայ­նութ­յան գա­լու նա­խա­գահ Վ­լա­դի­միր Պու­տի­նի հետ»:

­Թե­րեւս, այս հա­մա­տեքս­տում կա­րե­լի է տես­նել նաեւ գլո­բա­լիս­տա­կան The Times-ի պնդու­մը, որ Չի­նաս­տա­նում կա­րող է տե­ղի ու­նե­նալ հա­մաշ­խար­հա­յին ա­ռաջ­նորդ­նե­րի՝ Սի Ց­զին­պի­նի, Վ­լա­դի­միր Պու­տի­նի եւ Դո­նալդ Թ­րամ­փի հան­դի­պում։ «Ա­ռի­թը Երկ­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ա­վար­տի 80-ամ­յակն է։ Չի­նաս­տա­նը պատ­րաստ­վում է սեպ­տեմ­բե­րի 3-ին Տ­յա­նան­մեն հրա­պա­րա­կում կա­յա­նա­լիք լայ­նա­ծա­վալ շքեր­թին, եւ Պե­կի­նի հրա­վերն ար­դեն ըն­դուն­վել է Վ­լա­դի­միր Պու­տի­նի կող­մից։ Թ­րամ­փին հրա­վի­րե­լու ո­րո­շումն ար­դեն կա­յաց­վել է ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով»:

Գ­լո­բա­լիս­տա­կան այս բո­լոր պնդում­նե­րի հան­րա­գու­մա­րում կա­րե­լի է նման տրա­մա­բա­նութ­յուն կար­դալ` Թ­րամ­փը պատ­րաստ­վում է Պու­տի­նի եւ Սիի հետ դա­րա­կազ­միկ ահն­դիպ­ման, եւ ներ­կա գոր­ծըն­թաց­ներն ըն­դա­մե­նը այդ «աշ­խար­հի մեծ վե­րա­բաշ­խու­մից» ա­ռաջ դիր­քե­րը հստա­կեց­նե­լու, ինչ-որ բա­ներ պո­կե­լու ի­մաս­տի մեջ պետք է նա­յել: Իսկ դա հա­վա­նա­կան սցե­նա­րի է նման­վում, երբ հաշ­վի ենք առ­նում, օ­րի­նակ, ԱՄՆ պաշտ­պա­նութ­յան նա­խա­րա­րի նախ­կին խորհր­դա­կան, գնդա­պետ, ռազ­մա­քա­ղա­քա­կան փոր­ձա­գետ Դուգ­լաս ՄակԳ­րե­գո­րի այն գնա­հա­տու­մը, որ ԱՄՆ հրթի­ռա­յին պա­շար­նե­րը կբա­վա­կա­նաց­նեն ութ օր­վա մար­տա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար. «Ա­մե­րի­կան պետք է դա­դա­րեց­նի զեն­քի մա­տա­կա­րա­րու­մը ար­տա­սահ­ման։ Շատ հու­սա­լի աղբ­յուր­ներ ինձ ա­սում են, որ մենք ու­նենք հար­ձա­կո­ղա­կան եւ պաշտ­պա­նա­կան հրթիռ­նե­րի այն­պի­սի քա­նակ, ո­րը կբա­վաա­րի մոտ 8 օր­վա հա­մար: Մենք կա­րող ենք ու­թօր­յա պա­տե­րազմ մղել, իսկ հե­տո ստիպ­ված կլի­նենք օգ­տա­գոր­ծել մի­ջու­կա­յին զենք»: Իսկ մի­ջու­կա­յին զենք օգ­տա­գոր­ծել աս­վածն այն երկ­սայր սուրն է, որն ան­խու­սա­փե­լիո­րեն մա­հա­ցու հար­ված է հասց­նում այն օգ­տա­գոր­ծող­նե­րին:

Ի­հար­կե, կա­րող է ՄակԳ­րե­գորն ինչ-որ բան շփո­թում է: Բայց փաստն այն է, որ հա­վա­քա­կան Ա­րեւ­մուտ­քի զի­նա­պա­շար­նե­րի խիստ կրճատ­ման մա­սին միայն այս փոր­ձա­գե­տը չէ, որ հայտ­նում է: Մին­չեւ իսկ ՆԱՏՕ-ից է խոս­տո­վա­նութ­յուն ե­ղել, որ թե­կու­զեւ ռուս­ներն այս պա­հին ար­տադ­րում են 3-4 ան­գամ ա­վել զի­նա­պա­շար, քան ողջ Եվ­րո­պան միա­սին վերց­րած: Մինչ­դեռ Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան հա­կա­ռա­կոր­դը, չմո­ռա­նանք, որ ա­մեն դեպ­քում ե­ղել եւ մնում է Չի­նաս­տա­նը, ո­րը ներ­կա պա­հին ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­բե­րութ­յու­նը զար­գաց­նում է ի­րեն յու­րա­հա­տուկ տեմ­պե­րով: Իսկ նման ի­րա­վի­ճա­կում Թ­րամ­փի հա­մար ու­ղիղ բա­խու­մը Ռու­սաս­տա­նի հետ, երբ չկա­րո­ղա­ցավ ան­գամ Ի­րա­նի հար­ցը լու­ծել, ի­րոք մտա­ծե­լու հարց է: Այդ թվում՝ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում եւ ան­կախ այն ռազ­մա­տեն­չութ­յու­նից, որ Նե­թան­յա­հուն կներշն­չի նրան: Հաշ­վի առ­նե­լով, որ դրա­նից հե­տո դեռ Չի­նաս­տա­նի խնդի­րը կա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում