«Փաստ». Փաշինյանը պատրաստի տեքստն ուղարկում է և «առաջարկում», որ դնեն իրենց սոցէջերի «պատին»

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին «քաղաքական» գրառում էր արել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել իրեն՝ վիրավորանքի և զրպարտության համար: Ավելին, ինչ-որ «հանրային» հակընդդեմ հայցի կոչով էր հանդես եկել: Մի գրառում էլ արել էր ֆինանսների նախարարը: Թվում է՝ ինչ կա որ, քաղաքական թիմի անդամ են, քաղաքական պաշտոն են զբաղեցնում, կարող են և քաղաքական գրառումներ անել:

Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ քպական պատգամավորների ու նախարարների մի որոշակի մասը այս շրջանում բավական պասիվ է նմանատիպ գրառումներ անելու, մասնավորաբար Եկեղեցու վրա հարձակումները պաշտպանելու, քաղբանտարկյալներին «ահաբեկիչ» որակելու, ՀԷՑ-ը խլելու և մյուս անօրինական գործողությունների առումով: Երկրորդ՝ վերոնշյալ գրառման բառապաշարը, ոճը, «ձեռագիրը» չափից ավելի «նիկոլական» է: Պարզվում է՝ դա ամենևին էլ պատահական չէ:
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հատկապես նախարարների մասով պատրաստի տեքստն ուղարկում է և «առաջարկում», որ դնեն իրենց սոցէջերի «պատին»: Որպեսզի «երկար-բարակ» չբացատրի, թե որքան կարևոր են այս «արշավները», հակադարձումները, բոլորի ներգրավումը, նաև այն, թե կոնկրետ ինչ պետք է գրել, միանգամից պատրաստի տեքստը կազմում և ուղարկում է: Նպատակն այն է, որ իր բոլոր «թեմաների» մեջ ներգրավի բոլորին, այդ թվում՝ նախարարներին: Ճիշտ է, մեր աղբյուրների փոխանցմամբ, դա բավականին բարդ է, որովհետև, մեղմ ասած, ոչ բոլորն են ուզում մտնել նման «բեռի» տակ, բայց Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա» ու թաթախվի, մասնակից լինի իր «նախաձեռնումներին»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում