Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը տնօրենի նոր ԺՊ ունի

Մշակութային

Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին ներկայացրեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Շահբազյանին՝ ծավալած բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար։

Լիլիթ Պետրոսյանը, հիմնվելով տնտեսագիտության, ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև լեզվաբանի մասնագիտական կրթության և արվեստի կառավարման ավելի քան 25 տարվա իր փորձի վրա, խորը և մանրակրկիտ պատկերացում ունի ժամանակակից ֆիսկալ և սոցիալական միջավայրում արվեստի կազմակերպման և կրթության կարիքների և առաջնահերթությունների վերաբերյալ:

Լ. Պետրոսյանը 1993-1998թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի «Ռոմանագերմանական լեզուներ և գրականություն» անգլիական բանասիրության բաժնում՝ ստանալով «բանասեր, ուսուցիչ»  որակավորում: 2002-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի «Տնտեսագիտություն» ֆակուլտետի կառավարման բաժնում՝ ստանավով «Տնտեսագետ»-ի որակավորում: 2018-2019 թթ. մասնակցել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի «Ոչ-առևտրային կազմակերպությունների կառավարում» սերտիֆիկացված դասընթացի:

Լիլիթ Պետրոսյանը 1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում, որպես անգլերեն լեզվի  դասախոս:

Լ. Պետրոսյանը արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու: 2002-ին նշանակվել է «ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության», մշակութային քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ: 2004-ից մինչ 2006 թթ. աշխատել է «Գրքի և մեդիայի միջազգային գործակալությունում», Բեռլին (IBM Agency, Berlin), որպես կրթական և մշակութային նախագծերի մշակող և համակարգող: 2006-2010 թթ. ընթացքում աշխատել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա»-ում որպես անգլերեն լեզվի դասախոս և «ՀՀ Ազգային Ժողովի վերահսկիչ պալատ»-ում որպես ավագ մասնագետ: 2010-2014 թթ. աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես մենեջմենթի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2011-2023 հանդիսացել է «Բալետ 2021»զարգացման հիմնադրամի տնօրեն: 2024 թ․ մարտ ամսից մինչ այժմ աշխատել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամում որպես Արվեստների կլաստերի համակարգող։

Լ. Պետրոսյանը իր գործունեության ընթացքում համակարգել և իրականացրել է բազմաթին նախագծեր, այդ թվում սեմինար-վարպետության դասեր,  «Bad Boys of Dance» ամերիկյան պարային խմբի և Հայաստանի ազգային բալետի «Rock the Ballet և La Revancha del Tango» համատեղ ծրագիր,  «Դուդուկի Երաժշտությունը» որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության բանավոր և ոչ նյութական ժառանգություն հռչակման ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի «ԳՐԱԴԱՐԱՆ 2011, հայկական գրադարանների ռազմավարություն» ծրագիր, Եվրոպայի խորհրդի, STAGE նախագծի, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում. Ուրվագիծ» (Քաղաքականության զեկույց), Եվրոպայի խորհուրդը, STAGE նախագիծ, «Գիրքը և գրահրատարակությունը Հայաստանում» պետական ​​աջակցության օրենքի մեկնաբանություններով նախագիծ:

2015-2018 թթ. հանդես է եկել որպես «Զույգ Արեգակներ» միջազգային բալետային նախագծի, Շարլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետի, Հարավային Կորեայում «The Last Princess» միջազգային պարային ծրագրի տնօրեն և պրոդյուսեր:

Մասնագիտական վերապատրաստման շրջանակներում մանսակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող՝ «Արվեստի նորարար բրենդավորում», «Քրաուդֆանդինգի դասընթաց» և «Արվեստ և մշակույթ՝ ֆոնդհայթաթման և բիզնես մոդելների նոր տարբերակներ» դասընթացներին:

Այս մասին հայտնումն են թատրոնի մամուլի ծառայությունից:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում