«Ժողովուրդ». Գրիգոր Տեր-Ղազարյանին իշխանությունները գործուղել են ՀԷՑ` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ փոխանցեցին, որ GTB ընկերության սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանին իշխանությունները գործուղել են ՀԷՑ` Ռոմանոս Պետրոսյանի հետ հանդիպման: Մեր աղբյուրները նշել էին, որ 16:00-ին Տեր-Ղազարյանը ՀԷՑ-ում է լինելու, որպեսզի Պետրոսյանի հետ պայմանավորվի ու բաժնեմաս գնի ընկերությունից, քանի որ այդպես է ուզում Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նշված ժամին ՀԷՑ-ի գլխավոր մասնաշենքի դիմաց էր, երբ Գրիգոր Տեր-Ղազարյանը, Կառավարության հետ պայմանավորված ժամին, երկու շքեղ «Lamborghini»-ներով հայտնվեց: Նա ակնհայտորեն անակնկալի եկավ մեզ տեսնելով՝ եւ փակվեց իր ավտոմեքենայում 20 րոպեից ավելի: Այնուհետեւ անվտանգության ինչ-որ աշխատակից, մոտենալով Տեր-Ղազարյանին, հրահանգեց ոչ մի հարցի չպատասխանել: Ակնհայտ երեւում էր, որ Տեր-Ղազարյանին սպասում էին ներսում: Նույն անվտանգության ագրեսիվ աշխատակիցը Տեր-Ղազարյանին ուղեկցեց դեպի շենք. վերջինս 20 րոպե հետո հեռացավ՝ առանց մի բառ ասելու, առանց մեր հարցերին պատասխանելու:

Երիտասարդ մեծահարուստը, ով հնարավորություն ուներ պատասխանելու մեր հարցերին, պարզաբանելու իր այցի նպատակը, բացատրելու, թե ինչու էր ՀԷՑ-ում հայտնվել, լուռ հեռացավ եւ ոչ մի պարզաբանում չտվեց: Դրանից մի քանի ժամ հետո ֆեյսբուքյան գրառում արեց՝ հայտարարելով, թե ինքը նպատակ չունի ՀԷՑ-ից ինչ-որ բան գնելու: Հետաքրքիր է, թե կառուցապատող ընկերության ղեկավարը ինչու էր հայտնվել ՀԷՑ-ի շենքում, կամ եթե նման նպատակ չուներ, ինչու ներս մտնելիս չասաց այդ մասին:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գնելու ենթադրյալ պատրաստակամություն հայտնածը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում