«Եկեղեցին՝ կրթությա՞ն թշնամի, թե՞ վերջին պատնեշը». Տեր Հեթում

Հասարակություն

Տեր Հեթում քահանա Թարվերդյանը «Եկեղեցին՝ կրթությա՞ն թշնամի, թե՞ վերջին պատնեշը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Այսօր հաճախ կարելի է լսել հետևյալ պնդումը.

«Հայ Առաքելական Եկեղեցին միջնադարում չի կրթել հայ ժողովրդին, այլ միայն տիրացուներ է պատրաստել»։

Եվ իսկապես, եթե ուսումնասիրենք մեր պատմությունը միայն բացասական դրվագների լույսի ներքո՝ Խորենացու վտարումը, Շիրակացու մերժումը, Կոմիտասի ճակատագիրը, կարող է թվալ՝ եկեղեցին եղել է կրթության թշնամի։ Բայց արդյոք սա ամբողջ ճշմարտությու՞նն է։ Թե՞ պարզապես կես տեսանելի պատկերը։

Հայրենիքի քաղաքական փլուզման և անկախ պետականության բացակայության պայմաններում՝ եկեղեցին դարձավ միակ հաստատուն համակարգը, որը ստանձնել էր ոչ միայն հոգևոր, այլև կրթական, մշակութային և հասարակական դեր։

Պատմական փաստեր՝ որոնք հաճախ մոռացվում են

Մեսրոպ Մաշտոցը՝ լեզվաբանի, մանկավարժի, պետական մտածողի կերպարով, եկեղեցու հովանու ներքո հիմնում է դպրոցներ՝ սկսած Արցախից մինչև Մուշ։ Նրա աշակերտները դառնում են առաջին ուսուցիչները՝ Աղբիանոս, Հովսեփ Պաղնացի, Հովհաննես Եգեղեցացի։

Գլաձորի համալսարան (հիմն․ մոտ 1280 թ.)՝ բարձրագույն աստիճանի ուսումնական կենտրոն, որտեղ դասավանդվում էին բանասիրություն, փիլիսոփայություն, տիեզերաբանություն, երաժշտություն, հունարենից թարգմանություններ։

Տաթևի համալսարան (հիմն․ 14-րդ դար, Սյունիքում)՝ ուսումնական և փիլիսոփայական հեղինակություն, որտեղ դասավանդել է Գրիգոր Տաթևացին՝ ուսուցանելով տրամաբանություն, հռետորաբանություն, բարոյագիտություն։

Սանահինի, Հաղպատի, Սևանի, Սիսական վանական դպրոցներ՝ ժամանակի համար խորը կրթության և գրական մշակույթի կենտրոններ։ Շուրջ 60 ձեռագիր մատենադարան է գործել միայն Կիլիկիայի եկեղեցական դպրոցներում։

Դավիթ Անհաղթը՝ 6-րդ դարի փիլիսոփա, Աստծո և աշխարհի բնույթի մեկնաբան, Արիստոտելյան մտքի առաջին հայ վերլուծաբանը։ Նրա գործերը դասավանդվել են մինչև 18-րդ դար։

Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնացի, Ստեփանոս Օրբելյան, Հակոբ Սանահնեցի – բոլորն անցել են եկեղեցու կրթական համակարգով, սակայն գործել են բազմաթիվ բնագավառներում՝ լեզվաբանություն, թարգմանչություն, պատմագիտություն, երաժշտություն, թղթակցային դիվանագիտություն։

Բայց ինչո՞ւ չձևավորվեց աշխարհիկ մշակույթ

Որովհետև միջնադարում չկար հայոց պետականություն, չկար պալատ, չկային աշխարհիկ բուհեր։ Բյուզանդիան ուներ կայսրություն՝ կայսերական գրադարանով։ Իրանը՝ շահական դահլիճներ, պալատական գրական մրցույթներ։ Հայաստանը ուներ՝ վանք։

Եվ այդ վանքը սրբագրում էր ձեռագրեր, հավաքում մատյաններ, պահում լեզուն, կրթում քահանաներ, դարձնում հոգևոր կրթությունը՝ ազգային ինքնության միակ հենարանը։

Եվ եթե մեկ էլ տեսար, այդ նույն վանքում մի աշակերտ գրի առավ «Սասնա ծռերը»՝ բերնեբերան ավանդված ժողովրդի վերջին ճիչը։

Իսկ ի՞նչ կասեք գրաքննության մասին

Անշուշտ, գրաքննությունը եղել է։ Բայց դա միայն հայ եկեղեցու երևույթ չէր։ Միջնադարի ողջ աշխարհում հոգևոր ինստիտուտները վերահսկել են մտքի ազատությունը։ Սակայն անգամ այդ պայմաններում՝ հայ եկեղեցին երբեք ամբողջովին չի փակել դռները նոր մտածողության առաջ։

Անանիա Շիրակացին՝ մաթեմատիկոս, աշխարհագրագետ, աստղագետ – գրել է երկրի գնդաձևության մասին դեռ 7-րդ դարում։ Ո՞րն էր նրա հարթակը։ Եկեղեցական դպրություն։

Գրիգոր Տաթևացին՝ բարոյագիտության, փիլիսոփայության դասախոս – խրախուսում էր բանականության ներգրավումը հավատքի մեջ։ Այս մարդը չուներ թագավոր, չուներ պետություն։ Ուներ միայն մի կիսավեր վանք ու մի քանի աշակերտ։

Եկեղեցում միշտ չէ, որ ամեն ինչ խաղաղ է ընթացել։ Բայց նա միշտ եղել է ներկա։ Երբ բարբարոսը քանդում էր դռներ, երբ արքան փախչում էր, երբ վարդապետն ու գրչակը մնում էին միայնակ, նրանք դարձան պահապաններ։ Երբ պետությունը չէր կրթում, եկեղեցին կրթում էր՝ թեկուզ իր սահմանների ներսում։

Եվ այն վարդապետը, որ գիշերը նստած մի մոմի լույսի տակ արտագրում էր Մաշտոցի գիրը, գուցե տիրացու էր, բայց մեր գիրը նրա մատների միջով է փրկվել։ Մեր լեզուն՝ նրա շուրթերից է անցել։ Մեր պատմությունը՝ նրա հիշողության մեջ է մնացել։

Ով ասում է՝ եկեղեցին չի կրթել, թող վանքի մատյանները մի անգամ թերթի»,- նշել է Տեր Հեթումը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում