«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Յունիբանկը՝ Velosolutions UCI Pump Track-ի աշխարհի առաջնության Հայաստանի որակավորման մրցաշարի գլխավոր հովանավոր

Տնտեսություն

Հայաստանում առաջին անգամ կանցկացվի փամփթրեքի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար: Velosolutions UCI Pump Track-ը կազմակերպվում է Միջազգային հեծանվային միության (UCI) և Velosolutions ընկերության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով զարգացնել հեծանվային սպորտը Հայաստանում: Մրցաշարի գլխավոր հայաստանյան հովանավորն է Յունիբանկը:

UCI Pump Track-ը կանցկացվի այս տարվա օգոստոսի 9-ին Վանաձորի Բու լեռնահեծանվային պարկում՝ UCI որակավորված մրցավարների հսկողությամբ։ Հայաստանի հեծանվորդները Վանաձորում առաջին անգամ կմրցեն UCI Pump Track աշխարհի առաջնության ուղեգրի համար։ Յուրաքանչյուր անվանակարգում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը կստանա լիարժեք հովանավորվող ուղեգիր դեպի եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Շվեյցարիայում։

Տարիներ շարունակ Յունիբանկը կարևորում է սպորտի և առողջ կենսակերպի խթանումը՝ մշտապես աջակցելով հայ մարզիկներին և սպորտային նախաձեռնություններին։

«Մենք ուրախ ենք, որ հեծանվասպորտի համար այս կարևոր միջազգային մրցաշարը կանցկացվի մեր երկրում և հնարավորություն կտա հայ հեծանվորդներին դուրս գալ միջազգային ասպարեզ։ Յունիբանկը մշտապես ձգտում ստեղծել նոր հնարավորություններ մարզիկների համար, խթանել սպորտի նկատմամբ հետաքրքրության աճը և ոգեշնչել երիտասարդ սերնդին վարել ակտիվ և առողջ կենսակերպ: Մենք սերտ համագործակցում ենք նաև Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիայի հետ», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը։

«Մենք կարող ենք Հայաստանում կազմակերպել համաշխարհային մակարդակի իրադարձություն, որը կոգեշնչի հաջորդ սերնդին և ցույց կտա, որ հեծանվասպորտը ոչ միայն հոբբի է, այլև կենսակերպ և համայնք: Այս մրցաշարը եզակի հնարավորություն է ընձեռում Հայաստանի հեծանվորդներին՝ համաշխարհային ասպարեզում մրցելու համար: Սպասում ենք բոլորիդ օգոստոսի 9-ին՝ Բու լեռնահեծանվային պարկում», - նշեց UCI Pump Track-ի հայաստանյան կազմակերպիչ, մրցավար Էմմա Պետրոսյանը:

Փամփթրեքն այսօր համարվում է հեծանվային սպորտի ամենաարդի, դիտարժան և էքստրեմալ ձևաչափերից մեկը: Մրցաշարի յուրաքանչյուր անվանակարգի մրցումից հետո տեղի կունենա ընդմիջում, որի ընթացքում ներկաները հնարավորություն կունենան անցկացնել հաճելի ժամանց. վայելել Վանաձորի չքնաղ բնությունը, լսել որակյալ երաժշտություն, հեծանվավարել ընտանիքի անդամների հետ:

 

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան