«Փաստ». Չէինք էլ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող այս կառույցները նրա դեմ վարույթ չեն նախաձեռնելու

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 8-ին «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով, որ գլխավոր դատախազը քրեական վարույթ նախաձեռնի Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության մի շարք անդամների կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ:

«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու նրա հետ փոխկապակցված անձինք սկսել են կազմակերպված գրոհ Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Դա արտահայտվում է տարաբնույթ ելույթներով, կոչերով ու մեկնաբանություններով, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ոչ թե եկեղեցի է, այլ ընդհուպ մինչև ահաբեկչական կենտրոն։ Իշխանության տարաբնույթ հայտարարությունները վերաբերում են Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածների հանցակազմի` ատելության խոսք, կրոնական կազմակերպության աշխատանքին միջամտում, անձի անձնական գաղտնիքի բացահայտում, ինչպես նաև պաշտոնական լիազորությունների չարաշահում»,- նշել էր «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Փաստը» հարցում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով նշել, թե ինչ ընթացք է ստացել նշյալ հաղորդումը: Երեկ դատախազությունից ստացել ենք պատասխան, որտեղ նշվում է. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացվել՝ Քրեական դատավարության 173-րդ հողվածի 2-րդ մասի հիմքով, որը հաստատվել է հսկող դատախազի կողմից»:

Ի՞նչ է ասում այդ հոդվածը. «Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հան ր ա պ ե տու թյան քրե ա կ ա ն օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»: Այսինքն, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և դատախազությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հակաեկեղեցական հայտարարություններում ու գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանություն չեն տեսել:

«Փաստը» զրուցեց Ավետիք Չալաբյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել այս որոշումը: «Մենք չէինք էլ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանին ենթարկվող այս կառույցները Փաշինյանի դեմ վարույթ չեն նախաձեռնելու: Նման որոշումը զարմանալի չէր: Բայց մենք մինչև վերջ գնալու ենք ու, որպես հաջորդ քայլ, դիմելու ենք դատարան»,-մեզ հետ զրույցում ասաց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգողը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում