«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Թուրքերից ոգեշնչված՝ Հայաստանի իշխանությունները նույն գործելոճն են որդեգրել. Տեր Փառեն

Թեմա
«Նիկոլ Փաշինյանի գրառումը հերքեց իր և իր «գաղափարակիցների» պնդումները, թե վարչապետի ծավալած արշավը ուղղված չէ եկեղեցու, այլ միայն որոշ հոգևորականների և կաթողիկոսի դեմ։ Անկասկած է, որ այս արշավը հակաեկեղեցական բնույթ ունի, և հենց այդ գրառմամբ ավելի հստակ է դառնում՝ եկեղեցու կազմաքանդման և կործանման ակնհայտ միտումը։
 
Չունենալով գեթ մեկ լիազորություն Հայ Եկեղեցու ներքին կյանքին խառնվելու, եկեղեցական կանոներ փոխելու կամ կարգավորելու հարցում, Փաշինյանը եկեղեցին ներքաշում է դիլետանտության հարթակ, որտեղ այս պահին գտնվում է իր ղեկավարած Հայաստանը՝ գոյաբանական խնդիրներով, հայրենիքի կորստով, տնավեր հայերնակիցներով, գերիներով և անորոշ ապագայով:
 
Այսպիսի դիլետանտությունը ենթադրում է․
 
1. Հայ Եկեղեցու նվիրապետական կարգը 1700-ամյա պատմության մեջ երբևէ չի ունեցել առաջարկ, որտեղ կարող է շարքային «հավատացյալը»՝ իր շուրջ հավաքել հակաեկեղեցական խմբակի, իրեն իրավունք վերապահել քահանային տեղապահ նշանակել, այն էլ այն դեպքում, երբ եկեղեցին գահընկեց չէ և ունի օրինավոր գահակալը։ Նման ապակառուցողական մի պատմություն՝ տեղապահ նշանակելու մասով, հիեցնում է 2008թ. նախադեպը, երբ Թուրքիայում, օրվա Պատրիարք Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութաֆյանը, ծանր հիվանդության պատճառով ի վիճակի չէր առաջնորդելու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունը։ Թուրքական իշխանությունը, ցանկանալով թուլացնել Հայոց Պատրիարքությունը, շուրջ 10 տարի արգելեց նոր պատրիարքի ընտրություն անցկացնելը: Նոր պատրիարքն ընտրվեց միայն 2019թ-ին: Թուրքերից ոգեշնչված՝ Հայաստանի իշխանությունները նույն գործելոճն են որդեգրել այս պարագային թուլացնելու համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
 
2. Հաջորդ դիլետանտությունը Վարչապետի քրիստոնյա լինելու առնչությամբ նրա բերված կեղծ նորմերին է վերաբերում.
 
ա. Մկրտված լինելը պարտադիր, բայց ոչ բավարար պայման է իրական քրիստոնյա լինելու համար: Անհատը կարող է մկրտված լինել, բայց երկնքի արքայությունը չժառանգել օրինակ՝ Վասակ Սյունին, Պղինձ Արթինը, Ռես Ավեն, Հարություն Մկրտչյանը (Թայլաթի գործակալը) և այլք, ովքեր մկրտված էին, սակայն ուրացան կրոնը։
 
բ. Հիսուս Քրիստոսին ընդունում են նաև մուսուլմանները, սակայն դա բավարար չէ քրիստոնյա լինելու համար, որովհետև տիեզերական եկեղեցու դավանանքը նախևառաջ հիմնված է Սուրբ Երորդության հավատքի վրա (մանրամասների մեջ չենք մտնում. «սևին սապոնն ինչ կանի, խևին` խրատը»)։
 
գ. Խրախուսելի է Աստվածաշունչ կարդալը, սակայն առավել կարևոր է կարդացածը կյանքի կոչելը և աստվածաշնչային պատգամներով ապրելը, իսկ ինչ վերաբերվում է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելուն` եկեղեցու իրական հավատացյալները գիտեն, որ տարվա ընթացքում ամբողջ Աստվածաշունչը` մասնակի բացառություններով, եկեղեցիներում ընթերցվում է․ և գիտեն ավելին, որ Աստվածաշունչը հենց եկեղեցին և եկեղեցականներն են նվիրել ժողովրդին (ճնճղուկը բազեի հետ մարտի է բռնվել …., խելքի աշեցեք),
 
դ. Մեծ Պահքը դարձյալ եկեղեցական կարգապահական և բարեպաշտական ավանդույթ է, սակայն միայն պահք պահելով չեն փրկվում (կարդացեք Եզնիկ Կողբացի), բոլոր կրոններն էլ պահեցողությունն ունեն, ուստի՝ իրական քրիստոնյա լինելու համար, ավելի կարևոր է զղջալ, ապաշխարել և Սուրբ Հաղորդության արժանանալ:
 
ե. Եկեղեցին այն կենդանի մարմինն է, որ ամեն օր ժամակարգությունների միջոցով աղոթում և աղոթքի է հրավիրում իր հավատացյալ հոտին։ Ներկաները ինքնին ապացուցում են իրենց աղոթող լինելը, մնացյալ պարագաներում Աստծուն է միայն հայտնի եկեղեցուց դուրս գտնվողներն ամեն օր աղոթում են, թե ստատուսներ են գրում աղոթքի մասին (ես պատարագում էի և աղոթում, դուք այդ ժամանակ ստատուս էիք գրում),
 
զ. Նախնիներից ու մեր հայրերից մի խոսեք, ոչ էլ խոսեք Հայ Եկեղեցու նորոգման մասին, քանի որ նախնիների թողած ավանդությունները ու կանոնակարգերը տևական ժամանակ փորձում եք քանդել:
 
Հիմա իրական քրիստոնյա լինելու մասին հավելենք ևս երկու կետ․
 
Վարչապետի կողմից վերը նշվածները թվացյալ պատրանք են ստեղծում, թե նա լավատեղյակ է քրիստոնեական կյանքին և եկեղեցական կանոներին, սակայն իր արածն ավելին չէ, քան իր թերի գիտելիքների արդյունքում հայ եկեղեցու 1700 տարիների ընթացքում ամեն օրվա ասածը կցկտուր մեջ բերելը և անտրամաբանական համակարգելը:
 
Ուստի.
 
1. Իրական քրիստոնյան նա է, ով ընդունում է Հիսուս Քրիստոսի հիմնադրած եկեղեցու նվիրապետական կարգը («...առաքյալներին, մարգարեներին, վարդապետներին...» Ա Կորընթացիս 12:27-28), և ով չի ընդունում` չի ընդունում Հիսուս Քրիստոսին:
 
2. Իրական քրիստոնյա լինելու առաջին և գլխավոր պայմանը Հիսուս Քրիստոսի հետ հաղորդակցվելն է. ով չի արժանանում Սուրբ Հաղորդությանը, նա չի կարող իրեն համարել և լինել իրական քրիստոնյա:
 
Իսկ բարոյախրատական դաշտում առաքյալն ասում է. «Եթե մեկն ասում է, թե սիրում եմ Աստծուն և իր եղբորն ատում է, նա ստախոս է» Ա Հովհաննես 4:20):
 
Ամենավերջում «Կանոնագիրք Հայոց»-ի մասին։
 
Իսկապես, «Կանոնագիրք Հայոց»-ը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր գրքերից մեկն է, սակայն ոչ միակը։ Հայ Եկեղեցին կառավարելու համար «Կանոնագիրք Հայոց»-ը իբրև անցյալի հարուստ ժառանգություն օգտագործվում է արդի ժամանակներում՝ եկեղեցական որոշ հարցեր կանոնակարգելու և լուսաբանելու համար։ Մինչդեռ այսօր Հայ Եկեղեցին առաջնորդվում է Հայ Եկեղեցու Կանոնադրությամբ։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է համաձայն այս կանոնադրության, և ոչ թե «Կանոնագիրք Հայոց»-ով, ուստի, որքան էլ ձեր կողմից «արհեստավարժորեն» խմբագրվի «Կանոնագիրք Հայոց»-ը, միևնույն է չի կարող փոխարինել Հայ Եկեղեցու Կանոնադրությանը։ Սա բացարձակ և անբեկանելի ճշմարտություն է», - գրել է Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան