«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Որտե՞ղ են այս երկրի հավատացյալները. Աղազարյանը վստահ է, որ Փաշինյանը չի իրագործի իր «սատանայական» գաղափարը

Թեմա

Եթե նույնիսկ ՔՊ-ում մարդիկ կրկնում են Փաշինյանի թեզերը և տպավորություն է ստեղծվում, թե անվերապահ աջակցում են նրան, սակայն ոչ բոլորն են կիսում նրա գաղափարները։ Նման տեսակետ է հայտնում ՔՊ-ից հեռացված պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ, ընդգծելով.

-Չնայած դրան՝ կարծում եմ, չեն լինելու մարդիկ, ովքեր կփորձեն կասեցնել եկեղեցու դեմ արշավը։ Այս ամենի արդյունքում Նիկոլ Փաշինյանը իր համար շատ կարևոր խնդիր լուծեց՝ համախմբեց թիմը իր, այսպես կոչված, հովանոցի տակ, որը կոչվում է ճնշումների, մարդկային արժանապատվության ոչնչացման և կոմպրոմատների հովանոց։ Եթե հարցազրույցները լսել եք, ապա տեսել եք՝ նրանք չեն ասում այն, ինչ իրոք մտածում են։ Յուրաքանչյուր ՔՊ-ական՝ լինի պատգամավորը, լինի նախարարը, լինի շարքային անդամ, ամեն ինչ անելու է իշխանությունը վերարտադրելու համար։ Դա անելու է ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ հանուն ինքն իրեն։ Յուրաքանչյուրն իր տեղում ավելի մեծ ջանք կգործադրի այդ ամենի համար, քան ինքը՝ Փաշինյանը։

Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա դրան․ այդ հայտարարությունները նա օգտագործում է որպես ճնշման գործիք՝ Գարեգին Երկրորդի վրա ազդեցություն գործադրելու նպատակով, որպեսզի նա կամավոր հեռանա։ Իմ կարծիքով՝ վերջին պահին Փաշինյանը որևէ ձևակերպում կգտնի ու կխուսանավի, որովհետև դրա հետևանքները կարող են սարսափելի և կործանարար լինել պետականության համար։ Կարծում եմ՝ նաև իր հետևորդները չեն գնա այդ քայլին՝ գիտակցելով, որ դա ուղղված է պետականության դեմ։ Միգուցե Նիկոլ Փաշինյանը՝ ըստ իրեն, դա անում է «հանուն վեհ գաղափարների», բայց իրականում դրա հետևանքները կործանարար են լինելու:

Ամեն դեպքում ես ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են այս երկրի հավատացյալները։ Եթե նրանց համեմատենք ինձ հետ, ես բոլորից էլ ավելի հավատացյալ եմ,  որովհետեւ եթե Նիկոլ Փաշինյանը որոշի իր սատանայական միտքը իրագործել՝ ես իմ համեստ աջակցությունն եմ ցուցաբերելու եկեղեցուն։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան