«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ է նշանակում նախարարի «չեմ մտածել»-ը. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ լրագրողների հետ զրույցում նշել է, որ այս պահին ՀԷՑ-ի սեփականատերը հանդիսանում են, այո՛, Կարապետյանները եւ, բնականաբար, պարտավոր են իրենց պլանային ներդրումները շարունակել այնպես, ինչպես պետք է շարունակեին այն ընթացքում, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ ՀԾԿՀ նախագահի պնդմամբ՝ Կարապետյանները պարտավոր են կատարել մինչեւ 2034 թվականի համար նախատեսված ներդրումային ծրագիրը: Անդրադառնալով վերոնշյալին՝ News.am–ի հետ զրույցում ՀԷՑ-ի արդեն նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հարց է բարձրացնում. «Այսինքն` իրենք վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք։ Իսկ չեն ասո՞ւմ՝ մենք վերցնելու ենք, տանք ուրիշին, բայց դուք պետք է ներդրումային ծրագիրը կատարեք։ Թող դա էլ ասեն, մեկ է՝ ինչ ուզում, ասում են։ Պատասխան ուզողը կա, տվողը չկա, բայց ինչ ուզում՝ ասում են»։ Միանգամայն ողջամիտ հարց է ծագում՝ եթե ներդրումային ծրագիրը պարտադիր է, ապա ո՞վ է իրականացնելու այն՝ սեփականատե՞րը, թե՞ կառավարիչը։ Կամ գուցե հենց պետությո՞ւնն է ստանձնելու այդ պարտականությունը՝ նորից բյուջեի՞ հաշվին։ Ի դեպ, այն, որ ՀԾԿՀ նախագահը խորը մոլորության մեջ է, արձանագրել է նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող սուբյեկտը «ՀԷՑ»-ն է՝ իրավաբանական անձը, կազմակերպությունը։ Դուք սեփականատիրոջ հետ գործ չունեք ու իրավասու չեք պարտադրել, որ ներդրում անեն, ինչպես նաեւ իրավասու չէիք ժամանակավոր կառավարիչ նշանակելու. դա պետք է աներ հանձնաժողովը։ Դուք իրավասու սուբյեկտ չեք, իրավասու սուբյեկտը հանձնաժողովն է»:

Նշեցինք ՀՀ արդարադատության նախկին նախարարին, հիշեցինք գործող արդարադատության նախարար ՍՐԲՈՒՀԻ ԳԱԼՅԱՆԻՆ: Կառավարության հերթական նիստից հետո՝ տեղի ունեցած ճեպազրույցում, լրագրողների հարցին, թե արդյոք միանալու է Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը կաթողիկոսից ազատելու նախաձեռնությանը, նա պատասխանել է առավել քան զարմացնող ձեւով. «Չեմ մտածել այդ հարցի հետ կապված»։ Ի՞նչ նշանակություն ունի այս «չեմ մտածել»-ը։ Մարդ, որը գլխավորում է արդարադատության համակարգը ինչպե՞ս կարող է չմտածել մի հարցի շուրջ, որը վերաբերում է մեր ազգային, հոգեւոր ինստիտուտի ապագային։ Թե՞ սա հստակ ակնարկ է, որ թեման իշխանության ներսում դեռ լուծված չէ։ Եվ եթե նույնիսկ Գալյանն իսկապես չի մտածել այդ հարցի շուրջ, ապա մնում է միայն ասել` բա ուրիշ ինչի՞ մասին են մտածում նախարարները:

Իսկ ինչի մասին որ հիմնականում պիտի մտածեր արդարադատության նախարարը, դա քաղբանտարկյալներն են: Երեկ հայտնի դարձավ, որ ցմահ դատապարտյալ ՄՀԵՐ ԵՆՈՔՅԱՆԸ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։ Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման վերաբերյալ. այն վարույթ է ընդունված: Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը մեղավոր էր ճանաչվել է 29 տարի առաջ բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար: Դատարանը Ենոքյանին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել ցմահ ազատազրկման։ Եվ հիմա ի՞նչ է ստացվում՝ նա ազատության մեջ է, իսկ բարերար Սամվել Կարապետյանը, երկու սրբազան, Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն ու ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը՝ կալանքի տակ: Էլ չասենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` աբսուրդի հասնող երկարատեւ տնային կալանքի մասին:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան