«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Temu-ն կարող է լուրջ տուգանքի ենթարկվել Եվրամիությունից՝ մինչև համաշխարհային շրջանառության 6%-ի չափով

Հասարակություն

Չինական առցանց հարթակը կարող է լուրջ տուգանքի ենթարկվել Եվրամիությունից՝ մինչև համաշխարհային շրջանառության 6%-ի չափով, գրում է գրեմանական Bild պարբերականը։ Պատճառն այն է, որ ծառայությունն, ըստ Եվրոպական հանձնաժողովի, խախտում է «Թվային ծառայությունների մասին» օրենքը։ Բրյուսելում կարծում են, որ ԵՄ օգտատերերը կայքում անօրինական կամ վտանգավոր ապրանքներ գնելու հարցում մեծ ռիսկի են ենթարկվում։

«Համացանցում ԵՄ սպառողների անվտանգությունը բանակցությունների առարկա չէ»,- ընդգծել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Հեննա Վիրկկունենը։

Temu-ի նկատմամբ հետաքննությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերին։ Եվրոպական հանձնաժողովն ուսումնասիրում է ոչ միայն ապրանքների տեսականին, այլև հարթակի ինտերֆեյսը. այն կարող է կախվածություն առաջացնել գնորդների շրջանում և մղել նրանց անխոհեմ ծախսերի։ Այդ ամենով հանդերձ, Temu-ն շարունակում է արագ աճել, հատկապես Գերմանիայում։ Եվրոպայում ավելի քան 45 միլիոն օգտատերերի շնորհիվ ծառայությունը պաշտոնապես «շատ խոշոր հարթակ» է ճանաչվել։

Temu-ն միաժամանակ արժանացել է եվրոպական սպառողների պաշտպանության կազմակերպությունների լրացուցիչ քննադատությանը։ Նշվում է, որ հարթակը կիրառում է կասկածելի եղանակներ՝ կեղծ արձագանքներից և կեղծ զեղչերից մինչև ապրանքների վերադարձի վերաբերյալ հստակ տեղեկության բացակայությունը։ Գնորդներին մոլորության մեջ են գցում նաև «Տվյալ ապրքնքից մնացել է միայն 2 հատ» կարգի հաղորդագրությունները։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան