Պատկերացնում եք չէ՞, թե մեկ ուրիշի դեպքում՝ ինչ կլիներ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հիացական գրառումների շարք է սկսել ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, թե ամեն ինչ ինչքան լավ է: Այդ շարքում նա նշում է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները՝ հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ ե՛ւ Վանաձորով, ե՛ւ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Նույնը վստահաբար կարելի է ասել նաեւ Երեւան-Մարգարա, Երեւան-Ագարակ, Երեւան-Կոռնիձոր, Երեւան-Սոթք, Երեւան-Այգեպար, Երեւան-Գոգավան, Երեւան-Բավրա մայրուղիների մասին»։ Բա ինչպե՞ս չասես՝ իհարկե, շատ կուզենայիք, որ չհիշեինք, բայց հիշում ենք, Փաշինյան Նիկոլ, այսօրվա պես էլ հիշում ենք: Նախ հիշում ենք, որ հիշատակված ճանապարհները նախկինում ավելի վատը չեն եղել, քան հիմա է եւ հիմա էլ ավելի լավը չեն, քան առաջ էր: Ոչ միայն հիշում, այլեւ տեսնում ենք ու զգում երեւանյան փողոցների խայտառակ փոսերը, ինչը եւս «աննախադեպների» շարքում կարող եք դասել: Բայց ամենակարեւորը՝ հիշում ենք «հեղափոխությունից առաջ», իսկ իրականում՝ մինչ իշխանազավթումն ունեցած Երեւան-Գորիս-Ստեփանակերտ, Մարտակերտ-Վարդենիս, Գորիս-Կապան ճանապարհները, Բերձորի միջանցքի ճանապարհը… Երանի լինեին այդ ճանապարհները, թեկուզ վատը, բայց լինեի՛ն: Եվ այն, որ այս ճանապարհները չկան, քաղաքացիների շնորհիվ չէ, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարման հետեւանքն է:

Երկրորդ նախագահ Քոչարյանի խոսափողներից «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, խմբագիր ԲՈՐԻՍ ՄՈՒՐԱԶԻՆ էլ կրկին անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ոչ մի նոր բան, էլի հին երգն է երգում, թե՝ Սերժ Սարգսյանն է աճեցրել Փաշինյան Նիկոլին, փրկել փորձանքներից եւ ամեն ինչ արել, որպեսզի վերջինիս իշխանության գլխից մազ չպակասի։ Միայն թե, իր ներկայացրած տարեգրության մեջ Մուրազին զգուշորեն բաց է թողնում մի կարեւոր դրվագ Փաշինյանի կենսագրությունից: Օրինակ` այն, որ 2007 թ., երբ Փաշինյանը Մաշտոցի պողոտայում անօրինական ցույց էր կազմակերպել` փակելով երթեւեկությունը, ոստիկանները նրան առաջարկել էին ազատել երթեւեկելի մասը եւ ցույցը շարունակել մայթի վրա, իսկ նա պոկել էր ոստիկանների ուսադիրները, հարվածել էր նրանց` մարմնական վնաս պատճառելով: Տուժել էին 7 ոստիկան, իսկ Փաշինյանը եւ իր կողմնակիցներից եւս 6 հոգի հայտնվել էին ոստիկանության բաժանմունքում: Այն ժամանակ ո՛չ ավել, ո՛չ պակաս հենց նախագահ Քոչարյանը հանձնարարել էր ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին՝ ազատ արձակել Փաշինյանին: Պատկերացնում եք չէ՞, թե մեկ ուրիշի դեպքում՝ ինչ կլիներ ու քանի տարի կանցկացներ ճաղերի հետեւում: Լավ, հեռավոր 2007-ն էլ դնենք մի կողմ, իսկ հիմա ո՞վ է Փաշինյան Նիկոլին պահում՝ որպես իշխանության, եթե քոչարյանական 28 պատգամավորները համառորեն դեմ են նրան անվստահություն հայտնելու՝ իմպիչմենթի գործընթացին:

Իսկ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ հայտարարել է մետրոյի «Սուրմալու» կայարանի նախագծային մրցույթ։ Ինչպես ընդգծում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, կարծես, «Աջափնյակ» կայարանը կառուցել, շահագործման են հանձնել, հասարակությունն արդեն օգտվում է, անցել են հաջորդին։ «Տղե՛րք, դուք այսքան տարի նույնիսկ ի վիճակի չեք եղել քաղաքի հեղեղատարները մաքրել, մի նորմալ շրջանցող տրանսպորտային հանգույց կառուցել, բայց արդեն խոսում եք երեւակայական մետրոյի երկու կայարանների մասին։ Հավատացեք, հասարակության մեջ հիմարներն այլեւս գերակշռող թիվ չեն կազմում, նույնիսկ նրանք են հասկացել ամեն ինչ», - հավելում է փաստաբանը:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում