«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանում թրшֆիքինգի դեպքերն ավելացել են

Պատահար

Թրաֆիքինգի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում հուլիսի 30-ին ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից մեկնարկում է «Կապույտ սիրտ» խորագրով իրազեկման արշավը, որին Հայաստանը միացել է 2020 թվականին՝ ամեն տարի իրականացնելով տարբեր միջոցառումներ։

 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության՝ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի ավագ մասնագետ Անի Թաթոյանը նշեց, որ նախարարությունը գործընկերների հետ սկսում է 5-ամսյա իրազեկման արշավ։ 

 

«Արշավի իրականացման նպատակն է բարձրացնել մարդկանց իրազեկվածության մակարդակը։ Միջոցառումներն անցկացվելու են մինչև դեկտեմբերի 2-ը, որը Ստրկության դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ օրն էլ ամփոփվելու են աշխատանքները։ Իրազեկման աշխատանքներն իրականացվելու են մեծ ծավալով հատկապես մարզերում, մասնավորապես՝ խոցելի խմբերի շրջանում»,-ասաց Անի Թաթոյանը։ 

 

 

Ներկայացնելով սպասվող իրազեկման աշխատանքները՝ «Աուդիո-Վիզուալ լրագրողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արզուման Հարությունյանն ընդգծեց, որ իրազեկում իրականացվելու է ոչ միայն խոցելի խմբերի շրջանում: Այդ առումով թիրախավորվելու է նաև երիտասարդությունը։

 

«Նրանք նոր են մտնում կյանքի աշխատանքային փուլ և պետք է իրազեկված լինեն ու կարողանան աշխատել։ Իրազեկման աշխատանքները կատարվելու են ոչ միայն մարզային այցերի շրջանակում, անմիջական շփումներով, այլև շեշտադրվելու է համացանցը։ Այսօր թրաֆիքինգի դրսևորումները տեղափոխվել են նաև ինտերնետ հարթակ։ Իրազեկումն ու կանխարգելումը նույնպես պետք է տեղափոխել համացանց։ Մեր նպատակն է մարդկանց հասցնել այն, որ յուրաքանչյուրը ճիշտ գնահատի իրավիճակը և խնդրի դեպքում դիմի համապատասխան մարմիններին»,-ասաց Արզուման Հարությունյանը։ 

 

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանում թրաֆիքինգի վերաբերյալ վիճակագրությունը, որը ցույց է տալիս դեպքերի աճ։ Հանրապետությունում 2023 թվականին նախաձեռնվել է 27 քրեական վարույթ, որից 4-ը՝ սեռական շահագործման, մնացածն՝ աշխատանքային շահագործման վերաբերյալ է եղել։ 2024 թվականին 38 քրեական վարույթ է եղել, որից 20-ը՝ սեռական, մնացածն՝ աշխատանքային շահագործմանն է վերաբերել։ Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն 22 քրեական վարույթ կա։ 

 

«Բացահայտման աճը կարող է պայմանավորված լինել մի քանի հանգամանքով. նախ, կուզենայի նշել իրավապահ մարմինների աշխատանքը՝ բացահայտման տեսանկյունից։ Մյուսն այն է, որ, բնականաբար, իրազեկման աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են։ Մարդիկ ավելի տեղեկացված են դառնում ու ճիշտ են արձագանքում իրավիճակին»,-ասաց Տիգրան Կիրակոսյանը։ 

 

Թրաֆիքինգի թեման շարունակելով՝ Արզուման Հարությունյանը նկատեց, որ եթե տարիներ առաջ Հայաստանը համարվում էր թրաֆիքինգի ելքի երկիր, ապա այսօր այն դարձել է նպատակակետ։ Այսինքն՝ Հայաստանում նկատվում են այլ ազգի ներկայացուցիչներին թրաֆիքինգի ենթարկելու դեպքեր։ Նա կարևորեց աշխատանքի նպատակով Հայաստան եկած քաղաքացիների շրջանում ևս իրազեկման աշխատանքներ իրականացնելը։ Ի հավելումն նրա ասվածի՝ Տիգրան Կիրակոսյանը նշեց, որ օտարերկրացիներին,՝ Հնդկաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի քաղաքացիներին թրաֆիքինգի ենթարկելու մասով կան քրեական վարույթներ, դրանց թվում չկան դատական հեռանկար ունեցողներ։ Այսինքն, կամ կարճվել են կամ նախաքննության փուլում են գտնվում։  

 

Թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման հանձնաժողովը միակ իրավասու մարմինն է, որը անձին ճանաչում է հատուկ կատեգորիայի զոհ՝ պաշտպանություն և աջակցություն տրամադրելու նպատակով։ Դա կարող է լինել առաջնային բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, հոգեբանական աջակցություն, սոցիալական աշխատողի խորհրդատվություն և այլն։  

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան