«Իրավունք» թերթի տպագիր համարներ

2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով

Տնտեսություն

2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով, թեև ակնկալվում էր, որ կլինի 325.3 մլրդ դրամի պակասուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության` այսօր հրապարակած ՀՀ 2025 թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվության համաձայն, բյուջեի պակասուրդի՝ ծրագրի համեմատ ցածր մակարդակը հիմնականում պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ և ծախսերի ցածր կատարողականով, որը հանգեցրել է ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցների աճի: Բացի այդ, ցածր ցուցանիշ է արձանագրվել արտաքին աղբյուրներից ստացվող վարկերի գծով, որոնք կազմել են 14.4 մլրդ դրամ կամ ծրագրի 37.1 %–ը:

2024 թ. առաջին կիսամյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները 2025 թ. կես տարում աճել են 15.2 %–ով կամ 189.4 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:

2025 թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2 % կատարողական:

 ՀՀ պետական բյուջեի ծախսերիը կազմել են 1,472.3 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակի ծրագրի 85.2 %-ը: Այսպիսով, ապահովվել է առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2 % կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4 %–ով կամ 239.6 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված կապիտալ ծախսերի և սոցիալական նպաստների ու կենսաթոշակների աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնված պարտավորությունների ամբողջական կատարումը:

ՀՀ կառավարության պարտքի սպասարկման առումով ծախսերը 2024 թ. 1–ին կիսամյակի համեմատ աճել են 10.4 %-ով կամ 15.9 մլրդ դրամով: Աճել են նաև կապիտալ ծախսերը` 80.7%-ով (132.1 մլրդ դրամով):

Անդրադառնալով դրամաշնորհներին` նախարարությունից տեղեկացնում են, որ այս տարվա առաջին կիսամյակում ստացվել են 3.6 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որոնք կազմել են առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 69.6 %–ը:

2025 թ. հունվար–հունիս ամիսներին պետական բյուջե մուտքագրված պաշտոնական դրամաշնորհները 14.6 %–ով կամ 611.6 մլն դրամով զիջել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ պայմանավորված 2024 թ. առաջին կիսամյակում առավել մեծ ծավալով չնախատեսված բյուջետային աջակցության դրամաշնորհների ստացմամբ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան