«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես Է եկել Սլավոնական համալսարանի ինժեներական ամառային դպրոցում

Տնտեսություն

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդես է եկել առաջնորդության թեմայով դասախոսությամբ՝ Դիլիջանում անցկացվող ինժեներական ամառային դպրոցի շրջանակներում։

Ամառային դպրոցը կազմակերպվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի կողմից՝ գերմանական ՌՈԴԵ ԵՎ ՇՎԱՐՑ (Rohde & Schwarz) թեստավորման և չափումների ոլորտում առաջատար ընկերության և Լոկատոր ընկերության հետ համագործակցությամբ։ Դպրոցի նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական կարողությունները հեռահաղորդակցության, անլար կապի համակարգերի, շարժական 4G/5G տեխնոլոգիաների, քվանտային ֆիզիկայի և հարակից ոլորտներում՝ համադրելով տեսական գիտելիքները գործնական հմտությունների հետ։

Իր ելույթում Ռալֆ Յիրիկյանը ներկայացրեց առաջնորդության հիմնական սկզբունքները, արդյունավետ կառավարման մոտեցումները, ինչպես նաև կարևորեց փափուկ հմտությունների և անձնական տեսլականի դերը մասնագիտական հաջողությունների հասնելու գործընթացում։ Բացի այդ, նա անդրադարձավ նաև հեռահաղորդակցության ոլորտի մարտահրավերներին, 5G տեխնոլոգիաների ժամանակակից միտումներին և ոլորտի զարգացման հեռանկարներին։

«Ucom-ում մենք շատ ենք կարևորում տեխնոլոգիական կրթությունը, և ողջունում ենք երիտասարդների համար ստեղծված նման ցանկացած հնարավորություն։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցա իմ գիտելիքներով և փորձով կիսվելու ամառային դպրոցի մասնակիցների հետ։ Հավատացած եմ, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ապագա մասնագետների պատրաստման գործում այսօրվա ներդրումների շնորհիվ վաղը կունենանք նորարար և մրցունակ մասնագիտական համայնք», – նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ելույթից հետո տեխնիկական տնօրինության աշխատակիցներն իրականացրեցին դրայվ թեսթ, և մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում անցկացնելու դրայվ թեսթ՝ ստուգելով բջջային ցանցի ռադիոծածկույթի, որակի, ինչպես նաև շահագործվող կայանների հիմնական պարամետրերը։

«Ամառային դպրոցն իր կարևորությամբ եզակի հարթակ է, որը հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին և ուսանողներին խորացնել գիտելիքներն ու ձեռք բերել նոր հմտություններ՝ կիրառելով դրանք պրակտիկ խնդիրների լուծման մեջ։ Այսպիսի ծրագրերը խթանում են գիտական և ինժեներական մտածողության զարգացումը, ինչը չափազանց կարևոր է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Կազմակերպիչները բարձր են գնահատում նման առաջատար ընկերությունների մասնակցությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս մասնակիցներին շփվել ոլորտի փորձառու մասնագետների հետ և ներգրավվել իրական նախագծերում», – նշել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ինժիներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն տ․գ․թ․ դոցենտ Ահարոն Ահարոնյանը։

Նշենք, որ բարձր տեխնոլոգիական ուղղվածությամբ 5-օրյա ամառային ինժեներական դպրոցը նվիրված է ժամանակակից կապի ցանցերի և քվանտային հաղորդակցման տեխնոլոգիաների խորացված ուսումնասիրմանը։

Ծրագրին մասնակցել է 17-ից 25 տարեկան 50 երիտասարդ։

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան