ԹՐԱՄՓԸ ՆԵՂԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՑ, ԵՎ ՆԵԹԱՆՅԱՀՈՒՆ Է ԶԱՆԳԱՀԱՐՈՒՄ ՆՐԱՆ

Վերլուծություն

Այն, որ Նե­թան­յա­հուն 12-օր­յա պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­ջին ան­գամ ո­րո­շեց զան­գա­հա­րել Պու­տի­նին (Տես նաեւ https://iravunk.com/?p=319328&l=am), ար­դեն հե­տաքր­քիր ազ­դակ է: Մինչ այս, Իս­րա­յե­լի վար­չա­պե­տը ՌԴ նա­խա­գա­հի հետ խո­սել էր մեկ էլ Ի­րա­նի վրա հար­ձա­կու­մից ա­ռաջ, ո­րի ժա­մա­նակ Պու­տի­նը նրան հոր­դո­րեց` այդ­պի­սի քայ­լի չգնա՝ չի հա­ջող­վի: Այդ ձա­խո­ղու­մից հե­տո էլ, երբ նոր հար­ձակ­ման հե­ռան­կար­ներն աս­տի­ճա­նա­բար դառ­նում են էլ ա­վե­լի ոչ ի­րա­տե­սա­կան, Ի­րանն էլ ո­րե­ւէ կերպ կոն­տակ­տի դուրս չի գա­լիս Թ­րամ­փի հետ, Պու­տի­նը մնում է միակ լի­դե­րը, ով կա­րող է ինչ-որ կերպ ե­թե ոչ հար­թել, ա­պա գո­նե պաու­զա­յին վի­ճա­կի բե­րել ի­րա­նա-իս­րա­յել­յան թե­ման: Ա­ռա­վել եւս, երբ կան Ի­րա­նի զին­վե­լու մա­սին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, այդ թվում, որ մին­չեւ իսկ մի­ջու­կա­յին պաշտ­պա­նութ­յան հար­ցը չպետք է բա­ցա­ռել: Այս ա­ռու­մով, հե­տաքր­քիր է ի­րա­նա­կան աղբ­յու­րի՝ ար­տա­հոս­քի նման­վող նման տե­ղե­կութ­յուն այդ զրույ­ցի մա­սին: Այն է՝ Նե­թան­յա­հուն ա­ռաջ է տա­րել թե­մա, թե՝ խո­սակ­ցութ­յուն­ներ կան, որ Ռու­սաս­տանն ինչ-որ տեղ էլ նպաս­տել է Ի­րա­նի ա­ռա­ջին մի­ջու­կա­յին ծրագ­րի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը, ո­րին հե­տե­ւել է Պու­տի­նի ան­տար­բեր ռեակ­ցիան: Վեր­ջա­պես, նա­խօ­րեին Ի­րա­նը ներ­կա­յաց­րեց նոր հրթիռ՝ այս ան­գամ ձայ­նից ա­վե­լի քան կրկնա­կի ա­րագ եւ 12 հա­զար կմ թ­ռիչ­քի հնա­րա­վո­րութ­յամբ, ին­չը նշա­նա­կում է, որ Թեհ­րա­նը, ա­սենք նաեւ Մոսկ­վան պատ­րաստ են էքս­կա­լա­ցիա­յի նոր մա­կար­դա­կի: Ո՞­րը կա­րող է լի­նել Իս­րա­յել-ԱՄՆ-ի պա­տաս­խա­նը, նոր հար­ձա­կո՞ւ­մը. ե­թե հա­ջո­ղութ­յան վրա վստահ լի­նեին, նա­խօրդ պա­տե­րազ­մը չէին կանգ­նեց­նի: Ա­սենք, ե­թե Իս­րա­յե­լում հաս­նեն այն մտքին, որ ռազ­մա­կան լու­ծու­մը պար­զա­պես անհ­նար է, ա­պա Նե­թանյա­հու­ի այդ զան­գը կա­րե­լի է ան­գամ սպաս­ված հա­մա­րել:

Մ­յուս կող­մից, դա­տե­լով նրա­նից, որ Թ­րամ­փը դեռ շա­րու­նա­կում է «վերջ­նագ­րե­րի» լեզ­վով խո­սել Մոսկ­վա­յի հետ, ընդ ո­րում, թե՝ 50-ի փո­խա­րեն 10 օր եմ տա­լիս, թե­րեւս ակ­նար­կում է այն մա­սին, որ հենց Ի­րա­նի հար­ցով է, որ այդ­պես էլ չեն կա­րո­ղա­նում լե­զու գտնել: Բայց ան­կախ այդ հայ­տա­րա­րութ­յան դրդա­պատ­ճա­ռից, այս օ­րե­րին այն հարցն է պտտվում, թե ա­սենք սպառ­նաց, ու 10 օ­րը շատ ա­րագ կանց­նի, հե­տո՞: Նախ­նա­կան սպառ­նա­լի­քը նոր պատ­ժա­մի­ջոց­ներն են, այդ թվում՝ 100 տո­կոս մաք­սա­տուրք կսահ­մա­նեն այն երկր­նե­րի հան­դեպ, ո­րոնք ռուս­նե­րից նավթ եւ գազ կգնեն: Բայց ռու­սա­կան է­ներ­գա­կիր­նե­րի հիմ­նա­կան գնորդ­նե­րից է, ա­սենք, Չի­նաս­տա­նը, եւ հե­տաքր­քիր կլի­ներ տես­նել, թե ինչ­պես է Թ­րամ­փը նո­րից չի­նա­ցի­նե­րի դեմ 100 տո­կոս մաք­սա­տուրք կի­րա­ռե­լու, երբ նա­խորդ նման փոր­ձի ժա­մա­նակ փլուզ­ման շե­մին հասց­րին հենց ա­մե­րիկ­յան տնտե­սութ­յու­նը: Կամ պետք է շա­րու­նա­կի Կիե­ւին զի­նե՞լ, երբ ա­ռանց այդ էլ զի­նում է եւ այն­քան, որ ո­րե­ւէ խնդիր Ուկ­րաի­նան չու­նի, բայց փո­խա­րե­նը ու­նի զոր­քի խնդիր: Նաեւ զո՞րք կա­րող է ու­ղար­կել: Դ­րա պա­տաս­խա­նը եւս Մեդ­վե­դե­ւը տվեց՝ շատ են մո­տե­ցել ռուս-ա­մե­րիկ­յան ու­ղիղ բախ­ման շե­մին, եւ ե­թե ու­զում են այդ գի­ծը հա­տել, Թ­րամ­փի ո­րո­շե­լիքն է:

­Բայց ա­սել, թե ի­րա­կա­նում ինչ է այս պա­հին ու­զում Թ­րամ­փը, անշ­նոր­հա­կալ գործ է: Կա­րող է ցան­կա­ցած հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­նել, ու հե­տո, թե սա չեմ ու­զում, ճիշտ հա­կա­ռակն եմ ու­զում: Այ­սինքն, 10 օր հե­տո նոր պատ­ժա­մի­ջոց­նե՞ր կսահ­մա­նի Ռու­սաս­տա­նի դեմ, թե՞ այս ան­գամ էլ կո­րո­շի, թե չէ, պետք է մի ա­միս էլ ժա­մա­նակ տալ, ին­քը կի­մա­նա: Բայց ան­կախ դրա­նից, ի­րա­վի­ճա­կը սա է: Ն­ման է, որ Մոսկ­վան ի­րոք թեեւ չի ցան­կա­նում նոր պատ­ժա­մի­ջոց­ներ, բայց հա­նուն դրանց չլի­նե­լու ո­րե­ւէ զիջ­ման չի գնա: Այ­սինքն, ի­րա­կա­նում Թ­րամփն ու­նի ռեալ եր­կու տար­բե­րակ: Ա­ռա­ջի­նը` գնալ Ռու­սաս­տա­նի հետ նոր սրա­ցում­նե­րի, մի­գու­ցե էքս­կա­լա­ցիա­յի ա­վե­լի բարձր մա­կար­դա­կով եւ կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ նոր ճա­կատ բա­ցե­լու սխե­մա­յով: Երկ­րոր­դի դեպ­քում շատ մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ կխառն­վի նաեւ Ի­րա­նը, ո­րը կա­րող է Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քը մի ամ­բող­ջա­կան կա­շա­յի վե­րա­ծել: Իսկ ա­հա ուկ­րաի­նա­կան խա­ղա­տախ­տա­կին ռուս­նե­րը կա­րող են ներգ­րա­վել նո­րա­նոր զի­նա­տե­սակ­նե­րին, ո­րոնք կգան գու­մար­վե­լու ներ­կա­յիս ռազ­մա­կան ա­ճող հա­ջո­ղութ­յուն­նե­րին: Թ­րամփն այս դեպ­քում կանգ­նե­լու է ա­ռա­վե­լա­գույ­նը՝ Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի մեջ մտնե­լու հե­ռան­կա­րի ա­ռաջ, եւ նվա­զա­գույ­նը՝ ու­նե­ցած զի­նա­պա­շար­ներն էլ ա­վե­լի կնվա­զեց­նի: Այն դեպ­քում, երբ Պեն­տա­գո­նից ա­հա­զան­գե­րը չեն դա­դա­րում՝ Չի­նաս­տա­նի դեմ հա­կա­մար­տութ­յու­նում կա­րող են ա­ռանց զեն­քի մնալ: Իսկ ե­թե ա­վե­լաց­նեն Ուկ­րաի­նա­յին տրվող զեն­քի ծա­վալ­նե­րը, ա­պա խնդիր­ներ կա­րող է ու­նե­նալ նաեւ Իս­րա­յե­լը:

Եվ երկ­րորդ տար­բե­րա­կը՝ պետք է վեր­ջա­պես Մոսկ­վա­յի հետ պայ­մա­նա­վոր­վե­լու տար­բե­րակ գտնել: Ու քա­նի որ Թ­րամփն այդ­պես էլ չլու­ծեց իր գերխն­դի­րը՝ Մոսկ­վա­յին Պե­կի­նից բա­ժա­նե­լու հար­ցը, նման է, որ պայ­մա­նա­վոր­վել պետք է նաեւ Չի­նաս­տա­նի հետ: Պե­կի­նում հնա­րա­վոր ե­ռա­կողմ հան­դիպ­ման մա­սին խո­սե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք: Եվ ա­հա Թ­րամ­փը, եւս մեկ ան­գամ խո­սե­լով այդ մա­սին, հայտ­նեց. «Կեղծ լու­րե­րի հա­մա­ձայն՝ ես ձգտում եմ «հան­դիպ­ման» նա­խա­գահ Սի Ց­զին­պի­նի հետ։ Սա ճիշտ չէ, ես ո­չինչ չեմ փնտրում։ Ես կա­րող եմ գնալ Չի­նաս­տան, բայց միայն նա­խա­գահ Սի Ց­զին­պի­նի հրա­վե­րով, որն ար­դեն ու­ղարկ­վել է։ Հա­կա­ռակ դեպ­քում՝ ոչ մի հե­տաքրք­րութ­յուն»: Ե­րե­ւում է, որ Նե­թան­յա­հու­ի հետ շատ է շփվում, հա­մե­նայն­դեպս՝ այդ բա­ցատ­րութ­յու­նը տի­պիկ հրեա­կան ո­ճով է՝ շատ բան ա­սել` ո­չինչ չա­սե­լով: Այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կգնա՞ Պե­կին. ինքն է ա­սում, որ հրա­վեր ար­դեն ու­նի: Ն­ման է, որ վերջ­նա­կան ո­րո­շում դեռ չկա, այ­սինքն` ինչ-որ բա­նի է սպա­սում:

Ա­հա այս տե­սանկ­յու­նից, վեր­ջին բարձր տո­նայ­նութ­յունն ա­վե­լի շատ նման­վում է Թ­րա­փի սի­րե­լի բա­նակ­ցա­յին մե­թո­դին՝ բարձր տո­նայ­նութ­յամբ գո­ռալ՝ ստի­պե­լով դի­մա­ցի­նին նա­հան­ջել, ին­չը հա­ջող­վեց նաեւ Եվ­րո­պա­յի դեպ­քում: Մոսկ­վա­յի պա­րա­գա­յում չի հա­ջող­վում. Կ­րեմ­լի ռեակ­ցիան էր, թե՝ ըն­դու­նում ենք ի գի­տութ­յուն Թ­րամ­փի նոր «վերջ­նա­գի­րը»: Եվ ա­հա, երբ այս ի­րա­վի­ճա­կում Նե­թան­յա­հուն է կա­պի դուրս գա­լիս Պու­տի­նի (Թ­րամ­փը նե­ղա­ցել է եւ ՌԴ նա­խա­գա­հի հետ խո­սել չի ու­զում) հետ, սկսում է այն տպա­վո­րութ­յու­նը թող­նել, որ խո­սե­լու բա­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, դեռ կան: Այ­սինքն` տես­նենք, թե այս նոր փուլն ո՞ւր կտա­նի:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում