«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբը դիմել է ՌԴ նախագահին ու առաջադեմ մարդկությանը օկուպացված Արցախում պատմամշակութային ու հակաքրիստոնեական ցեղասպանությունը կասեցնելու խնդրանքով

ՍԻՄ-Հայտարարություններ

«Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբը խստիվ դատապարտում է  ադրբեջանական նացիստների հերթական բարբարոսությունը  օկուպացված Արցախում, որի արդյունքում քանդվեց ռուսաստանյան` ազգությամբ հայ,  աշխարհահռչակ ծովանկարիչ Իվան (Հովհաննես) Այվազովսկու արձանը: Ընդ որում, այդ բարբարոսությունը կատարվել է հատուկ` վայրի ցեղերին բոնորոշ այլասեռվաությամբ, մեծ ծովանկարչի ծննդայան օրը` հուլիսի 29-ին:

Ադրբեջանի նացիստական իշխանությունները  Արցախում բնիկ հայ ժողովրդի  բռնի դեպորտացիայից հետո  իրականացնում են  հայ ժողովրդի թողած պատմամշակութային ու քրիստոնեական ժառանգության բնաջնջումը: Ոչնչացվում են  արձաններ, հուշակոթողներ, եկեղեցիներ, դամբարաններ, Մեծ հայրենական պատերազմի հերոսներին նվիրված հուշարձաններ, խաչքարներ, գերեզմանոցներ:

Սակայն այս անգամ Ալիեւի  մոլուցքը ուղղված է նաեւ  ռուս մեծ մշակույթի դեմ եւ հանդիսանում է վերջին շրջանում Ադրբեջանի բացահայտ հակառուսական քաղաքականության անմիջական շարունակությունը, որի արդյունքում լկտի հարվածներ հասցվեցին ռուսական լրատվամիջոցներին, մշակութային հաստատություններին եւ անգամ ՌԴ  շարքային քաղաքացիներին: Հիշեցնենք, որ  Իվան Այվազովսկու արձանը  տեղադրվել էր Արցախի ռուս  համայնքի  եւ  Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների նախաձեռնությամբ:

Այս վայրագությունը ուներ նաեւ  որպես թիրախ` Ղրիմի Հանրապետության իշխանություններին եւ ազգաբնակչությունը, որտեղից են Իվան Այվազովսկու արմատները եւ որտեղ մեծ ծովանկարչին պաշտում են յուրքանչյուր քաղաքում ու գյուղում ` իր մեծ ներդրումներ համար, որոնք նա կատարել է Ղրիմի զարգացման ու բարեկեցության համար: Հավանաբար դրանով Ալիեւը  փորձում է հաճոյանալ իր ուկրաինական գաղափարակիցների ու եվրոմիության  ու Անգլիայի տերերի մոտ չբավարարվելով իր բազմաթիվ հայտարարություններով, թե չի ճանաճում Ղրիմի ժողովրդի ազատ ինքնորոշումը եւ  Ռուսաստանի կազմ վերադառնալը:

Ազգային մշակույթի դեմ  արշավանքը  Ալիեւը  կրկնօրինակել է իր գաղափարակից եղբայր Ուկրաինայի արյունոտ կառավարիչ  Զելենսկուց, որը  Ուկրաինայում ոչնչացնում է բազմաթիվ հուշարձաններ, որոնք առնչվում են  ռուսական  կամ խորհրդային տարիների  մեծ մշակույթի հետ: Այնտեղ քանդվել են Վիսոտցկու, Պուշկինի, խորհրդային բանակի մեծանուն  հրամանատարների, Մեծ հայրենական պատերազմին նվիրված հուշարձաններ եւ անգամ եղբայրական գերեզմաններ:

Նացիզմի այսպիսի բարբարոս  ու այլանդակ դրսեւորումները եւս  մեկ անգամ ապացուցում են նացիզմի գաղափարախոսության այլասերվածության եւ հակամարդկային բնույթի էությունը:

Ալիեւը երեւակայել , որ կարող է  անընդհատ եւ ամենալկտի կերպով  խախտել  միջազգային իրավունքը, համամարդկային բարոյականության նորմերը, տարածել ազգային խտրականություն ու ատելություն: Հավանաբար իր անպատժելիության մեջ  համոզմունքը  նրա մոտ առաջացրել է  Ուկրինայում  ռուսական մշակույթի ու Ռուս ուղղափառ եկեղեցու դեմ կատարած  զանգվածային հնացագործությունների հանդեպ եվրոպական երկրների  լռելյալ, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցությունը: Սակայն վստահ ենք, որ ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում, այդպես էլ այժմ նացիզմը աշխարհում կրելու կործանարար պարտություն, իսկ նացիզմի պարագլուխները ստանալու են իրենց արժանի պատիժը:

Մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնության  մեծարգո նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով կասեցնել  Արցախում ռուս եւ հայ ժողովուրդների պատմամշակութային արժեքների ու քրիստոեական  քաղաքակրթության հուշարձանների բարբարոսական ու զանգվածային ոչնչացումը:

Մենք դիմում ենք նաեւ աշխարհի բոլոր  առաջադեմ քաղաքական, հասարակական ու պետական գործիչներին, կազմակերպություններին, մշակույթի  ասպարեզի գործիչներին իրենց ձայնը բարձրացնել օկուպացված Արցախում պատմամշակությաին ու հակաքրիստոնեական ցեղասպանությունը դադարեցնելու համար:

«Ղրիմի բարեկամներ» միջազգային շարժման համակարգող խորհրդի փոխնախագահ, հայաստանյան ակումբի նախագահ Հայկ Բաբուխանյան

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան