«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«ՄԵԾ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒՆԵՑԱ, ԵՐԲ ՀԱՂԹԵՑԻ ՀԱՏԿԱՊԵՍ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է վերջերս Վրաստանում կայացած «Իրակլի Աբաշիձեի» անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում ոսկե մեդալի արժանացած կաշվե ձեռնոցի մարտիկ, Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Ռաֆայել։ Շնորհավորում ենք փայլուն  հաղթանակի առթիվ։ Այս միջազգային մրցաշարում կարողացար ջախջախիչ հաղթանակներ տոնել երկու թուրք մրցակիցների հանդեպ։ Ինչպես ստացվեց։ - Շատ շնորհակալ եմ։ Հանդես եկա 85 կգ քաշային կարգում։ Մեկնարկային մենամարտում 5։0 հաշվով հաղթեցի ազգությամբ թուրք մրցակցիս, ապա հաջորդ մենամարտի ժամանակ պարտության մատնեցի վրացի մարզիկին, ընդ որում վաղաժամ։ Իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի ճանապարհին 5։0 հաշվով կարողացա հաղթել մյուս թուրք մրցակցիս։ Ամենաբարդը տրվեց եզրափակիչը թուրք մարզիկի հետ պայքարը։ Ճիշտ է, իմանալով, որ թուրք են մրցակիցներս, լարվածություն ունեի, բայց կարողացա գործել ճիշտ ձևով, ճիշտ հնարքներ կիրառել ու հաղթել։ Շատ մեծ հպարտության զգացողություններ ունեցա, երբ հաղթեցի հատկապես թուրք մրցակիցներիս։

- Ռաֆայել, հետևում էի մրցաշարին և իմ աչքից չվրիպեց, որ դու, ավանդույթը չխախտելով, հաղթանակից հետո զինվորական պատվի առար։ Հետաքրքիր է, թե ինչ է խորհրդանշում այդ ժեստը։

- Դա նշանակում է, որ հաղթանակս նվիրում եմ մեր բոլոր զինվորներին, մաղթելով խաղաղ, անփորձանք ծառայություն, բարի վերադարձ հայրենի տուն։

- Ինչ տվեց քեզ այս հաղթանակը։

- Սա շատ մեծ փորձ տվեց ինձ հատկապես Աշխարհի առաջնության համար։

- Շնորհակալություն, Ռաֆայել, մեզ ժամանակ տրամադրելու համար։ Սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ։ - Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան