«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայաստանի բյուջեն շահե՞ց Լոպեսով, թե՞...

Մշակութային

Երեւանում՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, տեղի ունեցավ համաշխարհային մեգաաստղ ՋԵՆԻՖԵՐ ԼՈՊԵՍԻ համերգը, որի համար Հայաստանի կառավարությունը 6 միլիոն ԱՄՆ դոլար ներդրում էր կատարել:

Իհարկե, չափազանց հետաքրքիր է բոլորին, թե ՋեյԼոն ի՞նչ է ուտելու 2 օրվա մեջ, որը կազմելու է 37 հազար դոլար, եւ այդքան ուտելուց հետո, ինչպես է հաջողվում 50-ն անց արտիստին մնալ այդքան սլացիք, այդպես էլ չիմացանք: Հարկ է նշել նաեւ, որ նրա թիմի սննդի համար 6 միլիոն դրամ է առանձնացվել, զգեստափոխման սենյակի աշխատակիցների համար՝ 3.8 միլիոն դրամ:

Համերգը, որին մասնակցել է մոտ 24 հազար հանդիսատես ՝14 հազար նստատեղ եւ 10 հազար կանգնելու տեղ, ըստ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշվարկի, բերել է 10,071,320 ԱՄՆ դոլար ընդհանուր հավելյալ արժեք: Ինչպես հայտնում են, այդ գումարի մեջ ներառվում է 3,891,320 դոլար տոմսերի վաճառքը: Համերգին ներկա են եղել15 հազար զբոսաշրջիկ եւ 9 հազար տեղացի, 6 միլիոն դոլար զբոսաշրջիկների ծախսերից, յուրաքանչյուրը՝ 400 դոլար, իսկ տեղացիների ծախսերից՝  180 հազար դոլար, յուրաքանչյուրը՝ 20 դոլար:

6 միլիոն դոլարի ներդրումը հանելուց հետո՝ զուտ շահույթը կազմում է 4,071,320 դոլար, իսկ ներդրումների վերադարձը (ROI)՝ 67.86 տոկոս:

Բացի այդ, համերգը Հայաստանին բերել է 2 միլիոն դոլար տեսանելիության արժեք՝ խթանելով զբոսաշրջությունն ու միջազգային ճանաչումը: Այս վերլուծությունը կատարվել է Գրոկի կողմից՝ xAI-ի ստեղծված արհեստական բանականությամբ:

Բիզնեսի տեսանկյունից, եթե հավատանք տվյալ հաշվարկներին, Հայաստանի բյուջեն, անշուշտ, շահույթով է դուրս եկել, իսկ Ջենիֆեր Լոպեսի երկրպագուները ստացել են անկրկնելի հաճույք: Սակայն, չհեռանալով իրականությունից՝ հարկ է նշել, որ հայությունը մեգաաստղի ժամանումն այդքան էլ միանշանակ չի ընդունել՝ եղել են ե՛ւ դժգոհողներ, որոնք նախընտրել են 6 միլիոնն այլ խնդիրների վրա ծախսել, հիշելով Գյումրին, անապահով ընտանիքներին եւ այլն: Կրկին, այս անգամ էլ Ջենիֆեր Լոպեսի շնորհիվ ազգաբնակչությունը բաժանվեց երկու մասի եւ հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Նույնիսկ վիրավորանքներից զերծ չմնաց աստղը, ով, բարեբախտաբար, հայերեն կարդալ չգիտի: Այնուհանդերձ, ՋեյԼոյի համերգը այլեւս պատմություն է եւ թերեւս շատ այլ երկրների համար նույնիսկ՝ երազանք:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան