«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մեկ շաբաթում Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ 210, իսկ մարզերում՝ 254 վարորդ (Տեսանյութ)

Քրեական

Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։

Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 350, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 540 և 1602 այլ իրավախախտում։ 144 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 362-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 20-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 145-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 69 անձ։ 

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15522 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 253 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 254 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 614, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 3 անձ։

Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4750, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 189, վարելու ընթացքում ծխելու՝ 409, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 559, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 42, արագության գերազանցման՝ 1702 և 4230 այլ իրավախախտում։ 485 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1755-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 279-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 4 բեռնատար, 235-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան