ՀՐԱՏԱՊ. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը դիմել է ԿԳՄՍ-ին եւ ՊԵԿ-ին

Հաշվի առնելով աշխարհահռչակ Նյու Յորքյան հայտնի երգչուհու Երևանյան համերգի հետ կապված տարբեր ասեկոսներն ու մեկնաբանությունները,հրապարակային դիմում եմ ԿԳՄՍ նախարարությանը,ՊԵԿ ին,ակընկալելով ստանալ սպառիչ պատասխան։
       Այս հարցմամբ նաև ցանկանում եմ մշակույթ մտցնել ,վերջապես,դադարեցնել համացանցային բամբասանքներին ,իսկ պետական լիազոր մարմիններից պահանջել աշխատել օրենքով։
 

Հանրային տեղեկատվության ստացման գրավոր պահանջ

 

ՊԱՀԱՆՋ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածը և ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ հայցում եմ տրամադրել հետևյալ տեղեկությունները՝ կապված համացանցում և լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների հետ առ այն, որ հանրահայտ արտիստ Ջենիֆեր Լոպեսին հրավիրելու և նրա մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար պետական բյուջեից հատկացվել է զգալի գումար։

1. Տրամադրել պայմանագրերի պատճենները՝ կնքված երգչուհու կամ ներկայացուցիչների  հետ, այդ թվում՝ ֆինանսավորման աղբյուրները, վճարված գումարների չափը, նպատակային ծախսերը (օրինակ՝ թռիչք, հյուրանոց, հոնորար, կազմակերպչական ծախսեր և այլն)։


2. Տրամադրել տեղեկություն, թե արդյոք իրականացվել է մրցութային ընթացակարգ, եթե ոչ՝ ապա ինչ իրավական հիմքով է այն շրջանցվել։


3. Նշել, թե որ պետական մարմնի կողմից է կայացվել որոշում այս միջոցառման կազմակերպման վերաբերյալ, տրամադրել այդ որոշման պատճենը կամ հղումը։


4. Տրամադրել գնահատականներ կամ հաշվարկներ, թե որքան է կազմել այս միջոցառման արդյունքում ստացած կամ ակնկալվող տնտեսական օգուտը՝ զբոսաշրջության, հարկային մուտքերի կամ այլ ձևերով։


5. Հաստատել կամ հերքել, արդյոք միջոցառման կազմակերպումը իրականացվել է ՀՀ պետբյուջեի հաշվին, և նշել՝ որ բյուջետային ծրագրով կամ հոդվածով։

 

Հայցում եմ  տեղեկատվությունը տրամադրել օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում։

Փաստաբան' Լևոն Բաղդասարյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում