«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վարդավառին «Հայաստան» բառը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան Լոպեսի համերգին․ մեդիափորձագետ

Թեմա

Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված` այս օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա` Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе–ում ավելի շատ են որոնել, քան այս օրերին։

Բայց պետք է հաշվի առնենք, որ նախ Ջենիֆեր Լոպեսն արդեն երկրորդ էշելոնի աստղ է, հետո սա նրա շրջագայության մի մասն է միայն։ Նա գնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, այնպես չէ, որ սա իր վերջին համերգն էր, որ սրա վրա սևեռվի ամբողջ աշխարհը։ Լոպեսի համերգի վրա սևեռվել էին միայն հայ օգտատերերն ու ՀՀ կառավարության անդամները»,– նշեց մեդիափորձագետը։

 

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ, ի տարբերություն այս օրերի, Googlе–ում «Հայաստան» բառն աննախադեպ շատ էին որոնել։

 

«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,– ասաց նա։

 

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ չհաշված այս մի քանի եզակի դրվագների` մեր երկրում դրական մեդիաէֆեկտ առաջացնել չի հաջողվում, ի տարբերություն հարևան Վրաստանի, որոնք, ըստ փորձագետի, այս հարցում շատ ավելի ճկուն են։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Նյութի աղբյուր՝ https://arm.sputniknews.ru/20250804/vardavarin-hajastan-bary-googleum-aveli-shat-en-vorvonel-qan-lvopesi-hamergin-91980749.html

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան